Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

15.02.2017

«Ոչմիթիզհող» համազգային նախաձեռնություն



Ուշադրություն

  Կազմավորվել է «Ոչմիթիզհող» անունով մահապարտների ջոկատ, որ շուտով կմեկնի Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ։ Ջոկատում անդամագրվել են Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը, մոսկվաբնակ Արբակ Խաչատրյանը, Ավետիք Չալաբյանը, Հրանուշ Խառատյանը, Նարինե Մկրտչյանը, Արման Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը եւ բոլոր նրանք, ովքեր «հայրենասիրաբար» հրապարակավ կանգնել են «ոչմիթիզհող» կարգախոսի պաշտպանության թիկունքում։ Այս նախաձեռնության նպատակն է գործով հաստատել իրենց ասած խոսքը, քանի որ ոչ մեկը չի հասկանում, թե ինչու պետք է մարդը, տաք տեղը նստած, «ոչմիթիզհող» գոռա, իսկ դրա համար արյուն թափեն ուրիշները։

29.12.2016

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանին մեկդ հարցրեք էլի, ինչպես էր ինքն անձամբ ու եռանդով 89-90 թվերին սովետական 366-րդ գնդի կազմում, որ տեղակայված էր Ստեփանակերտում, պատժիչ գործողություններ իրականացնում Ղարաբաղում ձևավորված ինքնապաշտպանական ջոկատների նկատմամբ:



08.05.2015

Շուշիի ազատագրումն այսպես է հիշում «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Շուշիի ազատագրումը երեք -չորս ուղղություններով հրաշալի կազմակերպված հարձակում էր ու կոչվում էր «Հարսանիք լեռներում»: Այս օպերացիան անակնկալի բերեց հակառակորդին»,- Շուշիի ազատագրումն այսպես է հիշում «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նա «Տեսակետ» ակումբում այսօր պատմեց, որ մինչեւ Շուշիի ազատագրումը, Ադրբեջանը վերաբնակեցրել էր Շուշին ու Խոջալուն ու այդ վայրերը դարձրել ռազմակայաններ, եւ երկու տարում սպառեց այնքան զինամթերք, որքանը սպառելու համար չորս տարի էր անհրաժեշտ. «785 վագոն արկ եւ հրթիռային արկ, 285 տանկ, 145 վագոն հետեւակային զենք, զինամթերք, այդքանը սպառելու համար յուրաքանչյուր ամիս Ադրբեջանից կպահանջվեր չորս տարի, բայց նա 4 տարվա փոխարեն մեր քաղաքների վրա 2 տարում պարպեց այդ զինամթերքը»: 

Շուշիի հաղթանակը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է ղեկավարել

Անդրադառնալով Շուշիի ազատագրման, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հաղթանակի մասին անտեղյակության չարչրկվող թեմային՝ Ազատ Արշակյանը նկատեց, որ հաղթանակը հենց նա է ղեկավարել: «Հակառակը պնդելը զրպարտություն է, հայհոյանք մեր պետականությանը: Հաղթանակները տեր ունեն, պետք է հարգել այդ տերերին և շնորհակալություն հայտնել նրանց»,- ամփոփեց նախկին պաշտոնյան:

Տեր-Պետրոսյանը ինքնաթիռում ինձ ասած, որ իրենց՝ Իրանում գտնվելու ժամանակ Շուշին ազատագրվելու է

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շուշիի ազատագրման, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հաղթանակի մասին անտեղյակության չարչրկվող թեմային՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ վերջինս ինքնաթիռում իրեն անձնապես է հայտնել, որ իրենց՝ Իրանում գտնվելու ժամանակ Շուշին ազատագրվելու է: «Մայիսի 8-ի առավոտյան մենք ամեն ինչ գիտեինք: Ցավոք, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն այս ամենի մասին չի կարող բացահայտ խոսել: Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն գիտեր Շուշիի ազատագրման պլանի մասին, այլև շատ լավ գիտեր: Եվ ինչպե՞ս կարող էր նա այդ մասին չիմանալ»,- հարց հնչեցրեց բանախոսը՝ հավելելով, որ ՀՀ առաջին նախագահի «սփրթնելու» մասին հայտարարողները թող չխեղաթյուրեն պատմական իրողությունները:

10.02.2015

Հանրահավաքի և երթի վերաբերյալ Կոնգրեսի իրազեկումն ընդունվել է ի գիտություն

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.02.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2015 թվականի մարտի 1-ին ժամը 12.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

Անկասկած, գումարը Եկեղեցունն էր, և ոչ թե անձամբ Կաթողիկոսինը. «ՉԻ» - See more at: http://www.ilur.am/news/view/40978.html#sthash.2kgkxJGZ.dpuf

Գաղտնազերված տվյալների համաձայն` շվեյցարական HSBC բանկում «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվեհամարի վրա եղել է 1,1 միլիոն դոլար: Այս առթիվ Մայր Աթոռը պարզաբանում է ներկայացրել, ըստ որի` դա Եկեղեցու գումարն է, իսկ հաշվեհամարը բնացվել է «ի շահ Եկեղեցու` բարեգործական նպատակներով»:
«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Ինչու է Եկեղեցուն պատկանող գումարը «նստած» ոչ թե Եկեղեցու, այլ Կաթողիկոսի հաշվեհամարին` անհասկանալի է, թե ինչու է գումարը պահվում ոչ թե հայկական, այլ շվեյցարական բանկում` նույնպես անհասկանալի է, կամ` առնվազն «անքննելի»: Բայց որ դա Եկեղեցու գումարն է, և ոչ թե անձամբ Կաթողիկոսի որևէ կասկած լինել չի կարող: Եվ այստեղ ամենահզոր ապացույցը գումարի չափն է: Կաթողիկոսի անձնական հաշվեհամարին հաստատ շատ ավելի մեծ գումար կլիներ, և ոչ թե «կակոյ նիբուձ» 1,1 միլիոն դոլար: Այնպես որ՝ ամեն ինչ կարգին է: Միայն թե Հայաստանի աշխարհիկ իշխանություններն էլ չհետևեն Կաթողիկոսի օրինակին և Հայաստանի արտաքին պահուստները չպահեն իրենց անձնական հաշվեհամարների վրա:

26.01.2015

ԱՆՀՆԱՐ Է ՇՐՋԵԼ ԱՆՇՐՋԵԼԻՆ

Բնության մեջ, սովորական կյանքում, քաղաքականության մեջ գոյություն ունեն անշրջելի իրողություններ եւ գործընթացներ: Այսպես անվանվում են այն իրողություններն ու գործընթացները, որոնց էությունն ու բովանդակությունը, ընթացքն ու հանգուցալուծումը գործնականում անհնար է փոխել:
Այսպիսի անհնարինությունն էլ պայմանավորված է այդ իրողությունների եւ գործընթացների խորքային ծագմամբ: Այսինքն, այդ իրողություններն ու գործընթացները այնքան խորքային արմատներ են ունենում, եռանդի այնպիսի մեծ պաշար, որ մակերեսային գործընթացները չեն կարող դրանց վրա երկարաժամկետ ազդեցություն ունենալ: Ահա, ուրեմն, Հայաստանի քաղաքական կյանքում այս պահին արդեն առկա է անշրջելի այդպիսի երկու երեւույթ:
Դրանցից առաջինը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ընդդիմադիր դաշտում դոմինանտ ուժ է, ընդդիմություն ասելով` Հայաստանի Հանրային կարծիքը հասկանում է Հայ ազգային կոնգրես»: Նման իրողությունը բնականորեն շատերին է դուր գալիս, ոմանց դուր չի գալիս: Այս է պատճառը, ահա, որ սկսած 2008 թվականի մարտից մեծ թվով անհատներ, խմբեր, կառույցներ, նույնիսկ գերտերություններ (ԱՄՆ, Ռուսաստան) փորձել են խախտել ստատուս քվոն: Նման նպատակի համար հավաքագրվում են մարդիկ, ներդրվում են ահռելի միջոցներ, բայց վերը բերված ստատուս քվոն չի խախտվում: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ՀԱԿ-ի միակ ընդդիմություն լինելու իրողությունը խախտելու փորձ անողները սխալ մեթոդներ են կիրառում, քիչ փող են ծախսում, «շպիոն Օնիկների» բանակի թվակազմը բավարար չէ: Ոչ ամենեւին: Ձախողման պատճառը ուրիշ է. ՀԱԿ-ի դերակատարումը որպես ընդդիմություն, այսինքն` իշխանության այլընտրանք, այլեւս անշրջելի իրողություն է: Եթե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրենց միջազգային բյուջեի կեսն էլ ծախսեն, վերը նշված ստատուս քվոն, ՀԱԿ-ի այդ դերակատարումը ներքաղաքական կյանքում չի փոխվելու: Փոփոխություն հնարավոր է միայն բնական ճանապարհով, այսինքն` ՀԱԿ-ի վերահաստատմամբ` որպես իշխող քաղաքական ուժ: Այլ ճանապարհով դա բացառված է:
Ընդհակառակը, բոլոր նրանք, ովքեր փորձելու են ընդդիմություն խաղալով ՀԱԿ-ի ստատուսից ինչ-որ բան պոկել, սեփականել, քերել` վեր են ածվելու քաղաքական դիակների: Ուշադիր հետեւեք լրատվությանը եւ հիշեք այս խոսքերը: Այսօր ակտիվորեն շրջանառության մեջ գտնվող շատ անուններ` առավելագույնը տարի, տարիուկես հետոյից սկսած այլեւս երբեք չեն հայտնվելու լրահոսում: Այլեւս երբեք չեն հայտնվելու լրահոսում:
Հաջորդ երեւույթը, որ այլեւս անշրջելի է` իշխանափոխության գործընթացն է: Որեւէ ուժ, անհատ, իրադարձություն այլեւս ի զորու չէ կասեցնել իշխանափոխության գործընթացը: Վերջին երեք տարիներին Համաժողովրդական շարժումը պտուտակ առ պտուտակ կազմաքանդել է ավազակապետական համակարգը: Այդ համակարգը, ճիշտ է, այսօր կանգուն է, գոյություն ունի, բայց նրա պտուտակները, գայկաները թուլացած են, շատ դեպքերում հանված են նույնիսկ սռնիները, եւ այդ համակարգը փլուզելու համար հարկավոր է ընդամենը հավեսով փչել: Հիմա, եթե այս իմաստով նկարագրելու լինենք պրոցեսները, Հայ ազգային կոնգրեսը, Համաժողովրդական շարժումը խորը, խորը, խորը շունչ է քաշում` հավեսով փչելու համար: Սա, ի դեպ, ամենասահմանադրական ճանապարհն է, երբ ավազակապետական համակարգը փլուզելու համար նրան նույնիսկ դիպչելու անհրաժեշտություն չկա: 500 հազար մարդ հավաքվում է Ազատության հրապարակում, մի լավ, հավեսով շունչ քաշում ու փչում, հետո կտեսնեք, թե ինչ կլինի: Ժամկետների մասին չեմ խոսում: Քաղաքականության մեջ ժամկետների մասին չի կարելի խոսել: Կարելի է ընդամենը արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է անշրջելիորեն: Այն, ինչ պետք է տեղի ունենա, անշրջելի է, ԱՆՇՐՋԵԼԻ. եկեք այսօր արձանագրենք առայժմ այսքանը:
Հ.Գ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ի հայտ եկավ այսպիսի հասկացություն. «ասֆալտի ֆիդայիներ»: Սրանք այն մարդիկ էին, ովքեր ֆիդայու շորեր էին հագնում, մորուք պահում, ավտոմատը վզներից կախում, պատրոնդաշները դոշներին կապում, ավտոմեքենաներ հափշտակում եւ ազգային-ազատագրական պայքարին «մասնակցում» Երեւանի փողոցներում, քուչեքում եւ նրբանցքներում: Հիմա, ներքաղաքական արդի փուլում, ի հայտ են եկել օֆիսի հեղափոխականներ: Սրանք էլ հեղափոխական բոցաշունչ ճառերով քլնգում են Հայ ազգային կոնգրեսին, որ վերջինս հեղափոխություն չի անում, հետո իրենց հռչակում են մի ուրիշ ձեւի հեղափոխական պայքարի առաջամարտիկ, հետո օֆիս են բացում իշխանության կամ ամերիկյան փողերով ու սկսում են մի ուրիշ ձեւի Մարիո խաղալ այդ օֆիսներում: Կան, ասում են, փորձառու գործիչներ, ովքեր իսկապես այս օրերին կարողացել են հեղափոխություն անել, այսինքն` հասնել Մարիոյի հեղափոխական-հաղթական լեվըլին. սպանել դեւին եւ փրկել աղջկան:

Հունիս 17, 2011  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱ

04.11.2014

Անահիտ Ղուկասյանի Facebook -յան գրառումը

Արամ Սարգսյանին ուղղված խոսք` առանց չակերտների:
Խոստովանեմ,որ բավական երկար ժամանակ Արամ Սարգսյանին համարել եմ
Հայաստանի ամենաազնիվ ու ամենաանչակերտ ընդդիմադիր գործիչներից մեկը:
Մասնակցել եմ նրա կազմակերպած հանրահավաքներին ու ուշադիր լսել եմ իրոք 
ոգեղեն խոսքը: Հավատացել եմ նրա անկեղծությանը ,հավատացել եմ մինչև 2012թ-ի
ԱԺ ընտրությունները: Տեսել ու հասկացել եմ Արամի սահուն փոխակերպումը թունդ ընդդիմադիրից դեպի Արմենի եղբայր (քաղաքական իմաստով) ճանապարհին:

Խմբագրական. Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են

Ժողովրդավարական հասարակություններում իշխանափոխության մեջ որեւէ արտառոց ու «դարակազմիկ» բան չկա։ Ընդհակառակը՝ արտառոց է, երբ քաղաքական որեւէ ուժի իշխանություն ձգվում է տասնամյակից ավելի։ Իշխանափոխությունը տվյալ ժողովրդի համար նշանակալի, ընդհուպ՝ ճակատագրական նշանակություն է ստանում, երբ խոսքը վերաբերում է ռեժիմային իշխանություններին, որոնք գրված կամ չգրված «սահմանադրությամբ» իրենց համարում են իշխանության անսակարկելի ու մշտական տերը։

03.11.2014

Առաքել Սեմիրջյան. Արժեզրկման մեխանիկան

Անցյալ շաբաթ Հայաստանի Ազգային հերոս կոչումը կրող Նիկոլայ Ռիժկովի՝ Արցախին վերաբերող հայտարարությունը ստիպեց անդրադառնալ այն հանգամանքին, թե Հայաստանի և Արցախի ազգային հերոսների ու պետական պարգևների արժանացած մարդիկ ինչպիսի՞ն կարող են լինել, էլ չեմ խոսում շքանշանակիրների և զինվորական կոչում ստացածների մասին:

01.11.2014

Հայաստանի ազգային հերոսը կասկածի տակ է դրել Ղարաբաղի պատմական անցյալը

Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Երևանում հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրը չպետք է շփոթել Ղրիմի հետ, որովհետև Ղրիմը պատմական ռուսական հող է:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Փաստորեն՝ Ըստ Հայաստանի ազգային հերոսի, Ղարաբաղը պատմականորեն հայկական հող չէ: Ուշադրություն դարձրեք՝ պրն Ռիժկովն այլ փաստարկ բերել չէր կարող: Ղրիմում էլ է հանրաքվե տեղի ունեցել, Ղարաբաղում էլ, Ղրիմում ռուսական բանակն է, Ղարաբաղում՝ հայկական բանակը, Ղրիմում շրջանառվում է ռուսական ռուբլին, մարդիկ Ռուսաստանի անձնագրերով են, Ղարաբաղում շրջանառվում է հայկական դրամը, մարդիկ Հայաստանի անձնագրերով են և այլն: Բայց «հայ ժողովրդի մեծ բարեկամն» անպայման ինչ-որ տարբերություն պիտի գտներ: Հո չէ՞ր կարող պարզ ասել՝ «մեզ կարելի է, ձեզ չի կարելի, որովհետև մենք Ադրբեջանի հետ բազառների մեջ ենք»: Դրա համար էլ ավելի խելացի բան չի գտել, քան Ղարաբաղի պատմական անցյալը կասկածի տակ դնելը:
Երևի որոշել է «պարիտետը պաշտպանելու համար» նաև Ադրբեջանի ազգային հերոսի մեդալ ստանալ:

Գագիկ Խաչատրյան

10.03.2014

Նրանք դեմ են Մարտի 1-ի բացահայտմանը. Ամբողջական ցանկ -

Ազգային Ժողովը մերժեց Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը. Ազգային Ժողովը 66 դեմ, 46 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով մերժեց 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման հարցում պատկան մարմինների գործողությունների իրավաչափությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է քննարկել Մարտի 1-ի վերաբերյալ ցանկացած հարց` «նույնիսկ` մեկ կենտրոնից հրահրված հարցերը»:

19.02.2014

Փուչիկ Կարենը մոռացել է, որ հենց Սերժ Սարգսյա’նն է 10 զոհի գնով զավթել նախագահի աթոռը

Փուչիկ Կարենը մոռացել է, որ հենց Սերժ Սարգսյա’նն է 10 զոհի գնով զավթել նախագահի աթոռը:Համաձայնվեք, որ անհեթեթություն կլիներ ֆաշիստներից լսել հրեաների կյանքի և իրավունքների պաշտպանության մասին դասախոսություններ: Նույնքան անհեթեթություն է, երբ ՀՀԿ-ականները և Սերժ Սարգսյանի զանազան այլ դհոլներ ընդհանրապես խոսում են մարտի 1-ի մասին:Հիշեցնեմ հատկապես չհասկացող Կարեններին, որ 2008 թվականին մարտի 1-ի 10 զոհերի գնով ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը զավթեց ՀՀ նախագահի աթոռը: Հիշեցնեմ ևս մեկ կարևոր փաստ` այդ ժամանակ ընդունված Հատուկ դրության մասին օրենքի համաձայն ՀՀ վարչապետն էր պատասխանատու երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար:Հասկանալի է, որ իշխանությունները սարսափած են մարտի 1-ի գալիք հանրահավաքից, բայց գոնե մեկ-մեկ մտածեք, թե ինչ եք խոսում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից 

18.02.2014

Լիզա Ճաղարյան. Հղփացածությունից «հարբած փղերի» ժամանակը

Մի կուշտ ծիծաղեցինք, մի կուշտ ծաղրեցինք, մի կուշտ ամաչեցինք Երկրապահ կամավորականների միության համագումարում գեներալ Մանվելի` իր շեֆին «վերջի(ն) բոլշեւիկ»-ով «պատվելու» եւ դահլիճում հավաքվածների «ադաբրյամս» քրքջոցի համար, ու սա էլ անցավ գնաց:

Խմբագրական. Ո՞րն է ավելի վիրավորական Սերժ Սարգսյանի համար

Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքները համատարած են ու բազմաբնույթ։ Դա անգամ ինքն է խոստովանում` ասելով, թե բոլորը «ցեխ են շպրտում» իր վրա։ Մեղմացնում է։ Դա ցեխ շպրտել չէ (մաքուր բանն է կեղտոտվում)։

Ազատության հրապարակ


Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:
Օրակարգում.

* Մարտի 1-ի բացահայտման և պատասխանատուների իրավական պատասխանատվության պահանջը
* Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները
* Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարը
* Գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերը
* Արտաքին քաղաքական խնդիրներ
* Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները

Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

10.02.2014

Սենսացիոն մանրամասներ ԵՄ-Հայաստան ստրասբուրգյան նիստից

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում տեղի ունեցածի նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնցից կարելի է եզրակացություններ անել, թե ինչ հեռանկար կարող ունեն ԵՄ- Հայաստան հարաբերությունները:
Ըստ էության, այս նիստն առաջինն էր Հայաստանի Մաքսային միության միանալու որոշումից հետո, ու այնտեղ պետք է քննարկվեր Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հնարավորությունները, սակայն սենսացիոն ընթացք է ստացել: