«Շուշիի ազատագրումը երեք -չորս ուղղություններով հրաշալի կազմակերպված հարձակում էր ու կոչվում էր «Հարսանիք լեռներում»: Այս օպերացիան անակնկալի բերեց հակառակորդին»,- Շուշիի ազատագրումն այսպես է հիշում «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նա «Տեսակետ» ակումբում այսօր պատմեց, որ մինչեւ Շուշիի ազատագրումը, Ադրբեջանը վերաբնակեցրել էր Շուշին ու Խոջալուն ու այդ վայրերը դարձրել ռազմակայաններ, եւ երկու տարում սպառեց այնքան զինամթերք, որքանը սպառելու համար չորս տարի էր անհրաժեշտ. «785 վագոն արկ եւ հրթիռային արկ, 285 տանկ, 145 վագոն հետեւակային զենք, զինամթերք, այդքանը սպառելու համար յուրաքանչյուր ամիս Ադրբեջանից կպահանջվեր չորս տարի, բայց նա 4 տարվա փոխարեն մեր քաղաքների վրա 2 տարում պարպեց այդ զինամթերքը»:
Հարցին, թե կան տեղեկություններ, որ ազատագրման մասին Իրանում գտնվող ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց. «Ուզում եմ իմանալ, թե այդ տեղեկությունն ով է տվել. Իրանի շա՞հը:
Նման բան չկա: Մայիսի 7-ի գիշերը՝ ժամը երկուսին, քարտեզը ձեռքներս սպասել ենք նրա հրամանին, առանց որի ոչ մի զորք չի շարժել: Անգամ նա է ուղղություն ցույց տվել, թե ինչպես շարժվենք: Ի դեպ, իր տան տակից ենք մեր առաջին ավտոմատները հանել: Դրանք իր տան, իր ոտքերի տակ էին տեղակայված: Ո՞նց չգիտեր»:

1 комментарий:
Borgata Hotel Casino & Spa - JT Hub
Borgata Hotel Casino & Spa · Visit 서귀포 출장마사지 Website · More Info. Hours, Accepts Credit Cards, Good 춘천 출장안마 for Credit Cards, Good 태백 출장안마 for Credit 서울특별 출장샵 Cards, 계룡 출장샵 Good for
Отправить комментарий