Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

10.02.2015

Անկասկած, գումարը Եկեղեցունն էր, և ոչ թե անձամբ Կաթողիկոսինը. «ՉԻ» - See more at: http://www.ilur.am/news/view/40978.html#sthash.2kgkxJGZ.dpuf

Գաղտնազերված տվյալների համաձայն` շվեյցարական HSBC բանկում «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվեհամարի վրա եղել է 1,1 միլիոն դոլար: Այս առթիվ Մայր Աթոռը պարզաբանում է ներկայացրել, ըստ որի` դա Եկեղեցու գումարն է, իսկ հաշվեհամարը բնացվել է «ի շահ Եկեղեցու` բարեգործական նպատակներով»:
«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Ինչու է Եկեղեցուն պատկանող գումարը «նստած» ոչ թե Եկեղեցու, այլ Կաթողիկոսի հաշվեհամարին` անհասկանալի է, թե ինչու է գումարը պահվում ոչ թե հայկական, այլ շվեյցարական բանկում` նույնպես անհասկանալի է, կամ` առնվազն «անքննելի»: Բայց որ դա Եկեղեցու գումարն է, և ոչ թե անձամբ Կաթողիկոսի որևէ կասկած լինել չի կարող: Եվ այստեղ ամենահզոր ապացույցը գումարի չափն է: Կաթողիկոսի անձնական հաշվեհամարին հաստատ շատ ավելի մեծ գումար կլիներ, և ոչ թե «կակոյ նիբուձ» 1,1 միլիոն դոլար: Այնպես որ՝ ամեն ինչ կարգին է: Միայն թե Հայաստանի աշխարհիկ իշխանություններն էլ չհետևեն Կաթողիկոսի օրինակին և Հայաստանի արտաքին պահուստները չպահեն իրենց անձնական հաշվեհամարների վրա:

Комментариев нет: