Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.05.2015

Տեր-Պետրոսյանը ինքնաթիռում ինձ ասած, որ իրենց՝ Իրանում գտնվելու ժամանակ Շուշին ազատագրվելու է

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շուշիի ազատագրման, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հաղթանակի մասին անտեղյակության չարչրկվող թեմային՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ վերջինս ինքնաթիռում իրեն անձնապես է հայտնել, որ իրենց՝ Իրանում գտնվելու ժամանակ Շուշին ազատագրվելու է: «Մայիսի 8-ի առավոտյան մենք ամեն ինչ գիտեինք: Ցավոք, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն այս ամենի մասին չի կարող բացահայտ խոսել: Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն գիտեր Շուշիի ազատագրման պլանի մասին, այլև շատ լավ գիտեր: Եվ ինչպե՞ս կարող էր նա այդ մասին չիմանալ»,- հարց հնչեցրեց բանախոսը՝ հավելելով, որ ՀՀ առաջին նախագահի «սփրթնելու» մասին հայտարարողները թող չխեղաթյուրեն պատմական իրողությունները:
Գառնիկ Իսագուլյանը 1992-ի մայիսի 7-ին առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ Իրանում էր, երբ Շուշին ազատագրվեց: Ու լուրերը, թե առաջին նախագահը չի իմացել ազատագրման մասին ու Իրանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցային սեղանի շուրջ նստած է իմացել հաղթանակի մասին ու անակնկալից սփրթնել, պարոն Իսագուլյանը սուտ տեղեկություններ է համարում: «Լեւոն Տեր Պետրոսյանը գիտեր, գերագույն գլխավոր հրամանատարը ոնց կարող էր չիմանալ այդ օպերացիայի մասին»: Հետո պատմեց. «Պատիվ եմ ունեցել այդ օրերին լինել այդ պատվիրակության կազմում , որը առաջին նախագահի հետ Իրանում էր: Մայիսի 7-ին մեկնել ենք Իրանի իսլամական հանրապետություն: Ինձ համար տարօրինակ է, որ այս թեման անընդհատ շահարկում են, նոր հերոսներ են ստեղծում ու հանկարծ ասում են, թե բանակցային սեղանին երեքով նստած էինք, մեկը մտավ ասաց, որ հաղթել են, մյուսն էլ սփրթնեց: Երրորդ անձն էի սեղանի շուրջ, գերագույն խորհրդի պատգամավոր ու իմ եւ առաջին նախագահի փոխհարաբերությունները շատ լարված էին, բայց, երբ որ պատմության կոնկրետ փաստերը հիմա խեղաթյուրում են ու գրում բաներ, որ իրականության հետ կապ չունեն, վատ եմ զգում թե նախագահների, թե տարած հաղթանակների համար»: Նրա խոսքով, Իրան պետք է գնային ավելի շուտ` մայիսի 4-ին, բայց չստացվեց ու հետաձգվեց 7-ին. «Հիմա պետական գաղտնիք եմ հրապարակում, օրենքով չպետք է ասեի, բայց իմացեք, Թեհրանի ճանապարհին Լեւոն Տեր Պետրոսյանը առանձին բոլորիս հետ զրուցել է, մարդը զգուշացրել է, որ մեր` Իրանում գտնվելու ժամանակաշրջանում տեղի են ունենալու հետեւյալ բաները, զգուշացրեց, որ որեւէ տեղ ու որեւէ մեկին չպատմենք, այդ խոսակցությունը եղել է նաեւ ինքնաթիռում:Ամեն ինչ արդեն, ըստ էության, գիտեինք, եւ հստակ էր մի բան` մինչեւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ձեռքսեղմումը ադրբեջանական կողմը չպետք է իմանար, որ այդ հանդիպումը տեղի ունենար»:

Комментариев нет: