Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.01.2013

Կարինե

Karine Harutyunyan

8 января

Շնորհավորում եմ: Լավագույն մաղթանքներս  Լեւոն Տեր-Պետրոսյանին!!!!

Фотография: Շնորհավորում եմ: Lավագույն մաղթանքներս Lեւոն Տեր-Պետրոսյանին!!!!


























Karine Harutyunyan

30 декабря 2012 г.


ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն արդեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր նախընտրական շտաբի աշխատանքները համակարգողների մասին, եւ այս առիթով հարկ եմ համարում որոշ պարազաբանումներ տալ հետագա հավանական թյուրիմացություններն եւ շահարկումները նկատi ունենալով:

1. Հինգ տարի առաջ հրավիրվեցի <Ժամանակ Երեւան> / այժմ` <Ժամանակ>/ թերթ` լուսաբանելու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավը: Համաձայնեցի, քան
ի որ միշտ բարձր եմ գնահատել առաջին նախագահին / չմանրամասնեմ` ինչու/ եւ այսօր էլ շարունակում եմ նույնչափ
հարգել ու գնահատել Տեր-Պետրոսյանին. հինգ տարիների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքս երբեւէ, պատկերավոր ասած, մեկ միլիմետրով անգամ չի փոխվել:

2. ՀԱԿ /ես կգերադասեի, որ ՀԱԿ-ը եղած չլիներ երբեւէ, բայց Համաժողովրդական շարժումը նույնքան կենդանի ընթացքի մեջ լիներ/ որոշ քայլերի հետ համաձայն չեմ եղել /երկխոսություն, ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանն ուղղված բանակցություններ, եւ հիմա էլ` բոյկոտ/, սակայն մտածել եմ, որ գուցե ես ավելի քիչ եմ հասկանում, կամ իմ ինտուիցիան վատ խորհրդատու է այս պարագայում, եւ լավ կլինի սպասել զարգացումներին:

3. Այժմ էլ համաձայն չեմ նախ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցում արտահայտված մտքերի / տարիք եւ այլն/ եւ ՀԱԿ` ընտրությունները բոյկոտելու որոշման հետ:

4.Հրանտ Բագրատյանի կողմից նախագահական ընտրություններում պայքարի մեջ մտնելը ինձ` ընդդիմադիրիս համար հնարավորություն է պայքարս շարունակելու:

5.Պատահականության բերումով մոտ երեք ամիս խորհրդարանում աշխատել եմ պարոն Բագրատյանի հետ եւ կարող եմ ասել, որ հիացած եմ իր եռանդով, պետական մտածողությամբ եւ ժողովրդի հանդեպ ունեցած սրտացավությամբ:

6. Համակարգելու եմ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների հետ աշխատանքները. Բագրատյանի նման մարդու հետ աշխատելը պատիվ է ինձ համար:

7. Ուրախ կլինեմ համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան իրենց հնարավորությունների սահմաններում այս կամ այն կերպ աջակցել մեր աշխատանքներին:
Շնորհակալություն
:


Karine Harutyunyan

25 декабря 2012 г.

Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցից հետո ֆեյսբուքը լցվել է տարբեր մեկնաբանություններով: Շատերն ասում են, որ Լեւոնը ծեր է, դրա համար էլ չառաջադրվեց եւ այլն: Հարգելիներս, 68-ը ոչինչ է Լեւոնի պես մարդու համար: Մարդ կա ի ծնե ծեր է, մարդ էլ կա 68-ը հեչ բան է իր համար: Նրա որոշումը կապ չունի տարիքի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը միգուցե հոգնել է, բայց ոչ` ծերացել: Իսկ հոգնելը տրամաբանական է ու բնական` նաեւ: Մենք բոլորս էլ հոգնել ենք: Հեշտ չի հինգ տարի պայքարել սադիստների դեմ: Կարծում եմ, Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի պատճառը այլ է, որի մասին ինքը չի բարձրաձայնում, ամեն մեկն էլ դա յուրովի է մեկնաբանում: Էլ չեմ խուսում այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի խոսել տարիքի անհարմարության մասին` ծերանալու առումով, այլ` որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին`պատճաշության տեսակետից:

Комментариев нет: