Հրանտ ջան, վրիպակներդ վերացրի այս հատվածում.ճճճ «Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ-ի հետ: Իհարկե, սա ունեցավ որոշ բացասական հետեւանքներ` ինչպես կարմիրների, այնպես էլ կարմիր խոսացող սեւերի շրջանակում, սակայն, քաղաքական առումով Րաֆֆին նորից ճիշտ քայլ արեց դեմագոգիային ընդդեմ: Գիտեմ, որ հատկապես այս կետին նաեւ ընկերներիցս շատերն են դեմ արտահայտվելու, բայց հուսամ` դեմ արտահայտվելը չի նշանակի կանոններից դուրս խփոցի»:
Ընկերներիցդ մեկն եմ. դեմ չեմ արտահայտվել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, երբ Կոնգրեսն էր համագործակցում, կողմ էլ չեմ արտահայտվել, լուռ սպասել եմ, որովհետեւ ինձ թունդ քաղաքական գործիչ չեմ համարում Ֆեյսբուքը ողողած շատերի նման: Հիմա էլ դեմ չեմ արտահայտվում կամ կողմ, որ Րաֆֆին է փորձում համագործակցել ԲՀԿ-ի հետ: ԴԵՄ ԵՄ էն մարդկանց, որոնք մամուլն ու եթերը ողողել էին Կոնգրեսի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ մահացու մեղադրանքներով, թե ոնց է համարձակվում համագործակցել ԲՀԿ-ի հետ, չնայած հազար անգամ Կոնգրեսը բացատրել է իր նպատակը որն է, եւ միայն բթամիտը չէր հասկանա` այդքան բացատրելուց հետո: Հիմա այդ նույն մարդիկ ոչ միայն «ըմբռնումով» լռում են, այլեւ «շատ բարի» կեցվածքով հարթակում կանգնում են Րաֆֆիի կողքին ու բոցաշունչ ճառեր ասում: Հիմա ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, որի քթին այդ նույն մարդիկ հա´ դեմ են տվել, որ կարեւորը ճշմարտությունն է, հիմա էլ ասում են` ձեններդ կտրեք, տեսնենք ինչ է լինում: Ձենս չեմ կտրելու, իրենք ինձ համոզել են այս ընթացքում, որ կարեւորը ճշմարտությունն է: Իսկ ճշմարտությունն այն է, որ երկակի չափանիշներով առաջնորդվելով տեղ չենք հասնի ոչ մեկս: Ես ասում եմ` այն մարդիկ, ովքեր ժամանակին Կոնգրեսին քացահարում էին բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով, ԱԶՆԻՎ չեն: Հիմա թե սրա անունը դեմագոգիա է, թե ինչ է, ինձ չի հետաքրքրում: Հ.Գ. Մնացածին համամիտ եմ:
Լիզա Ճաղարյան

Комментариев нет:
Отправить комментарий