Ոստկանությունը 2008-ի մարտի 1-ին գիշերը գաղտագողի հարձակվել եւ ջարդել-ջախջախել է Ազատության հրապարակի վրանային քաղաքը քնած մարդկանցով, իսկ բանակը Երեւան է մտել ու կրակել խաղաղ ցուցարարների վրա։ Եւ այս բոլոր իրադարձությունների կենտրոնում եղած դեմքերից մեկն է եղել Նիկոլը։ Էս անցած տարիների ընթացքում էլ ինքը տասնյակ անգամ գրել է «միմյանց դեմ կանգնելու», «միմյանց դեմ դիրքավորվելու», «երկկողմանի բախումների» իշխանական վարկածի դեմ։ Այդ վարկածի շրջանակներում էր, ախր, որ շատերը, այդ թվում նաեւ Ն. Փաշինյանը բանտ նստեցին։ Հետո երբ Կոնգրեսի, այդ թվում նաեւ իմ՝ շարքայն կոնգրեսականիս տարիների համառ պայքարի շնորհիվ այդ վարկածը տապալվեց, բոլորը, այդ թվում նաեւ Նիկոլը ազատ արձակվեցին։ Ինչո՞ւ է Նիկոլը վերադառնում իշխանական տապալված այդ վարկածին ու վերակենդանացնում այն. որովհետեւ այդ մեղադրանքը Հայ Ազգային Կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր, իսկ ինքն այսօր այլեւս նրանց հետ չի՞։ Թե՞ այդպիսի ուրացմամբ ուզում է Րաֆֆուն լավություն անել, աչքը մտնել։ Որեւէ մեկը կարո՞ղ է որպես բարոյական կատեգորիա, շատ թե քիչ մեղմ ու քաղաքավարի բառով գնահատել այս արարքը։ Որեւէ մեկը ուրիշ բացատրություն կարո՞ղ է տալ։ Ես չեմ մեղադրում, որ նա թողել է «պարտված» Կոնգրեսն ու գնացել «հաղթած» Րաֆֆու մոտ։
Իսկ ես, նրա ազատության համար 3 տարի կռվ տված շարքայն կոնգրեսականս, այս ամենի հանդիման իրավունք ունե՞մ Նիկոլին ասել՝«Դավայ դասվիդանյա»։
ԸՆԴՎԶՈՒՄ
Комментариев нет:
Отправить комментарий