Րաֆֆի Հովհաննիսյանի յուրաքանչյուր հանրահավաքից հետո ավելի պարզորոշ գծագրվում է այն սահմանը, որ նրան բաժանում է հրապարակում հավաքված ժողովրդից: Ազատության հրապարակում հավաքված են մարդիկ, ովքեր համակարգային փոփոխություններ են ուզում, կտրուկ փոփոխություններ եւ ոչ թե պաշտոնների, պորտֆելների վերադասավորություն…
Մինչեւ ընտրությունները բազմիցս է նշվել, որ Երկրորդ նախագահը ստատուս քվո կամ հավասարակշռություն է իր քայլերով պարտադրում գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Տնտեսական ու քաղաքական լծակների հավասար վերաբաժանում: Այսօր այս սցենարն է աշխատում: Հայաստանի ընդդիմադիր զանգվածը ողջ պատմության մեջ առաջին անգամ օգնում է՝ իշխանությունը վերաբաժանելու համար… Ժողովուրդը ոչ ոգեւորությամբ, բայց առայժմ ինչ որ իներցիայով ծափահարում է իրենց առաջնորդին, երբ նա Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակով ինչ-ինչ մարզպետների պաշտոններ կամ այլ պոտֆելներ է ուզում. «Ինձ ոչ մի նախագահ պետք չի, ինձ պետք է Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Դա պիտի անենք միասին: Հեգնանք չկա: Մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ»: Ի՞նչ է նշանակում սա: Ժողովուրդը ինչպես պիտի հաղթանակի, երբ ընդդիմության առաջնորդը նախագահ չի ուզում դառնալ: Սերժ Սարգսյանի հե՞տ… Ժողովուրդը հավաքական կերպար է եւ բոլորով միասին չի կարող դառնալ նախագահ, այդ պատճառով իր համար նախագահ է ընտրել… Այլ բան է, որ իր ընտրյալը նախագահ դառնալ չի ուզում: Նպատակահարմար է գտնում, որ Սերժ Սարգսյանը մնա նախագահ:
Քաղաքականությունը պարզ լեզու է սիրում. մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ,- ասում է Րաֆֆին:
Քաղաքականությունը պարզ լեզու է սիրում. մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ,- ասում է Րաֆֆին:
Ու՞մ նկատի ունի: Սերժ Սարգսյանին եւ եւ Ռոբերտ Քոչարյանի՞ն… Այո, մի ազգ ենք եւ խոսք անգամ լինել չի կարող ազգը տարանջատելու մասին: Բայց այստեղ խոսքը ոչ թե մեկ ազգի իշխանական ու ընդդիմադիր բեւեռների մերձեցման մասին պետք է լինի, այլ իշխանությունը ժողովրդին հանձնելու մասին: Իսկ Րաֆֆիի քայլերը տանում են իշխանությունը, տնտեսությունը, ազդեցության ոլորտները երկու հալալ կեսի բաժանելուն՝ ոչ թե ժողովրդի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, այլ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Դա այնքան պարզ է գծագրվում ավագանու ցուցակներում եւ Րաֆֆու աշխարհագրական քարտեզում, որ մանրացնել պետք չէ: Րաֆֆին, չնայած ասում է, որ ինքն է գնում ժողովրդի ետեւից, բայց գծագրվող քայլերը ցույց են տալիս, որ ինքն է ուղղորդում ժողովրդին: Ժամանակն է, որպեսզի ժողովուրդը կարողանա ուղղորդման գավազանը վերցնել Րաֆֆիի ձեռքից ու նրան ցույց տա այն ճշմարիտ ուղղությունը, որը կարող է տանել եթե ոչ հաղթանակի, ապա գոնե ոչ խորը հիասթափության…
Հասմիկ Բաբաջանյան
http://www.hraparak.am
Комментариев нет:
Отправить комментарий