Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.03.2013

Համ էլ ի՞նչ եք իրար խառնվել

Գրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

Ի գիտություն հայտնում եմ ոմանց, որ սերժիկից պաշտոններ ուզելն ու ընտրությունների միջոցով ժողովրդից մանդատներ ստանալը հակառակ բեւեռներ են, եւ դրանք նույնացնելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Համ էլ` էդ մանդատից ունի նաեւ Կոնգրեսից կտրուկ տարբերվող մի անասելի ազնիվ ու պայքարող մարդ, նրան ասեք` օրինակ ծառայի, իր մանդատը դնի, գուցե մնացած «ժողովրդին խաբողներն» էլ հետեւեն նրա օրինակին: Համ էլ ի՞նչ եք իրար խառնվել. Կոնգրեսին կարելի է քննադատել, Րաֆֆուն չի՞ կարելի: Էն ժամանակ, որ Կոնգրեսն էր պայքարի կիզակետում, ու ձեր «յուզգյարները» քրքրում էին Կոնգրեսին, մի անգամ աչքս չտեսավ, որ ձեր անչափ անաչառ սիրտը թելադրի, որ Կոնգրեսին պետք չէ քննադատել, որովհետեւ... որովհետեւ... որովհետեւ... Գումարած, ձեր այդ նույն «յուզգյարները» միայն չեն քննադատում, շոֆեռի մակարդակով աղբ են շպրտում մարդկանց վրա, որոնց հետ ոնց որ թե դուք դեռ շարունակում եք, գոնե արտաքուստ, բարեկամություն պահպանել: Իրար մի խառնվեք, հանգիիիիիիիիիիիիիստ: Ում ուզենամ, երբ ուզենամ` քննադատելու եմ:

Комментариев нет: