Երիտասարդների նկատմամբ կիրառված բռնաճնշումները Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ամենաստոր ոճրագործություններից են
Եթե վաղը՝ մինչև 16:00-ն Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված բողոքի ընդունումը վարույթ, ապա ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատական վճիռը անմիջապես կմտնի օրինական ուժի մեջ և նրանց նկատմամբ, որպես պատիժ կկիրառվի 2-6 տարվա ազատազրկումը:
Էնպես որ, Սերժ Սարգսյանի հեքիաթները լսելու կարիքը բացարձակապես չկա: Նրա խոստացած ապահովության մասին կարծիք կազմելու համար այս հակաժողովրդական, հակաօրինական դատավարությունը լիովին բավարար է: Այս դատավարությունը լիովին բացահայտում է Սերժ Սարգսյանի իրական դեմքը, երբ ակնհայտ է նրա պատրաստակամությունը՝ հանուն իշխանության պահպանման ահաբեկելու, հալածելու ու բանտարկելու երկրի ապագայի կարևորագույն երաշխիք հանդիսացող, գիտակից, պայքարող և մտահոգ երիտասարդներին:
Հետևաբար, ապահով Հայաստանը՝ առանց Սերժ Սարգսյանի և նրա խմբավորման Հայաստանն է:
Տիգրա՛ն, մենք քեզ հե՛տ ենք
Արտա՛կ, մենք քեզ հե՛տ ենք
Սարգի՛ս, մենք քեզ հե՛տ ենք
Դավի՛թ, մենք քեզ հե՛տ ենք
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին
Գրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Դիմում եմ այն քաղբանտարկյալներին, որոնց համար այս տղաները պայքարեցին օրուգիշեր, կռիվ տվեցին համազգեստավոր հանցագործների դեմ:
Եթե ձեզ թվում է` այս տղաները բոլորիդ համար հատ-հատ ուշաթափվում էին, հիացած էին բոլորիդ ճաճանչափայլ կերպարներով, սխալվում եք: Ձեզնից շատերին չէին էլ ճանաչում: Քաղբանտարկյալ էիք, ուրեմն` վերջ, առանց անձնական համակրանքի կամ հակակրանքի նրանք պայքարում էին ձեր ազատության համար:
Չնայած կյանքը ցույց տվեց, որ ձեզնից ոմանք արժանի չէին այս լուսե տղերքի կրած զրկանքներին, բայց եթե նույնիսկ այսօր ձեզ քաղաքական հայացքների համար ձերբակալեն, այս տղաները նորից դուրս կգան փողոց` ձեր ազատության համար պայքարելու:
Ի տարբերություն ձեզնից շատերի, որ հիմա կույրուխուլ եք ձեւանում:
Առայժմ այսքանը: Լիզա Ճաղարյան

Комментариев нет:
Отправить комментарий