Կարծում, որ մեր հասարակության գոնե մի մասն արդեն բավականաչափ հասունացել է, որպեսզի հույզերն ու տարբեր տրամաչափի սադրանքները, դեմագոգիան ու կտերը մի կողմ թողած, ամենայն ուշադրությամբ հետեւի քաղաքական ուժերի խոսքին եւ գործին, եւ պահանջատեր լինի բոլորից անխտիր:
Հիմա մի մեջբերում
Սա մարտի 15-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական ելույթից առաջ Արմեն Մարտիրոսյանի կողմից ասված խոսքի գրեթե բառացի սղագրումն է, որի վրա արդեն շատերն են ուշադրություն դարձրել
(http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=BDjTdVPkCLA):
Կարծում եմ, որ սա այդ օրվա հանրահավաքի առանցքային հայտարարությունն է. այլ ավելի կարեւոր քաղաքական խոսք այդ օրը չի ասվել: Ի՞նչ է սա նշանակում: Նրանց համար, ովքեր ժամանակ, կամ հավես չունեն խորանալու այս հարցի մեջ, գրեմ կարճ տարբերակը: Սա նշանակում է, որ Ազատության Հրապարակում պաշտոնապես հռչակվածի եւ փաստացի նպատակի միջեւ հակասություն կա: Հռչակվել է՝ Սերժ Սարգսյանի երդմնկալաւթյան տապալում դիակի միջոցով:
Որքան էլ իմ կողմից հարգված Ստեփան Սաֆարյանն ասի, որ եղածը միայն հացադուլ է (http://styopa-safaryan.livejournal.com/12958.html), սակայն փաստը մնում է փաստ, որ մարդիկ լսել եւ ընկալել են դիակի մասին հայտնի հայտարարությունը: Այլ բան է, որ ես համաձայն եմ պարոն Սաֆարյանի հետ, որ այդ հայտարարությունը արժե արագ մոռանալ, որովհետեւ այլապես ստացվում է, թե մենք մարդուց սպասում եւ պահանջում ենք իր մահը: Սա հռչակված էր: Իսկ ի՞նչ է ասում Արմեն Մարտիրոսյանը: Նա ասում է, որ իշխանության մեջ կան երկու թեւեր՝ մեկը ողջամիտ, իսկ մյուսը՝ կոռուպցիայի մեջ թաղված: Ողջամիտը ուզում է, որպեսզի Սերժ Սարգսյանը գա Հրապարակ, եւ բանակցի Րաֆֆի Հովաննիսյանի հետ: Ցանկալի է, ըստ պարոն Մարտիրոսյանի, որպեսզի Սերժը լսի ողջամիտներին: Պարզ է, որ իշխանության որեւէ թեւ նույնիսկ շատ ողջամիտ ու երիտասարդ, չի կարող խորհուրդ տալ Սարգսյանին գալ հրապարակ՝ իշխանությունը Րաֆֆի Հոնվհաննիսյանին հանձնելու համար: Պարզ է նաեւ, որ առավել եւս նման քայլի չի կարող գնալ նաեւ ինքը՝ Սերժը: Էլ ավելի պարզ է, որ դա չեն կարող չհասկանալ Արմեն Մարտիրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ելույթի անմիջական նախաբանն էր Արմենի ասածը: Ուրեմն նրանք պատրաստ են բանակցությունների ինչ-որ այլ թեմայի շուրջ, Րաֆֆու խոսքերով ասած՝ «համապետական այլընտրանքի»: Լավ թե վատ թեմայի, լավ թե վատ բանակցությունների՝ այլ հարց է: Փաստ է, որ այդ կարեւոր հայտարարությամբ նրանք առաջարկում եմ միանգամայն այլ օրակարգ՝ Սերժ Սարգսյանի «ինքնաբացարկից» դուրս: Սա կարճ՝ անհավեսների համար:
Հիմա մի մեջբերում
«Լուռ անհամաձայնություն կաիշխանության դաշտում, իշխանության երիտասարդ ներկայացուցիչները՝ ողջախոհ հատվածը, ցանկանում են, որ ՍՍ գա Ազատության Հրապարակ, հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին եւ երկխոսություն սկսեն, իշխանության այն հատվածը, որը այս տարիների ընթացքում կոռուպցիայի մեջ է թաղված եղել, անարդարության ակունք եւ վեջնարդյուքն է եղել, որը փորձել է ժողովրդից իր իրավունքը խլել, իրենք դեմեն դրան: Ես հույս ունեմ, որ կհաղթի իշխանության քաղաքական թեւի այդ երիտ առողջ մտածողությունը, եւ Սերժ Սարգսյանն, ականջալուր լինելով նաեւ իր թիմակիցների ողջախոհ առաջարկին՝ կսկսի այդ անհրաժեշտ երկխոսությունը»:
Սա մարտի 15-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնական ելույթից առաջ Արմեն Մարտիրոսյանի կողմից ասված խոսքի գրեթե բառացի սղագրումն է, որի վրա արդեն շատերն են ուշադրություն դարձրել
(http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=BDjTdVPkCLA):
Որքան էլ իմ կողմից հարգված Ստեփան Սաֆարյանն ասի, որ եղածը միայն հացադուլ է (http://styopa-safaryan.livejournal.com/12958.html), սակայն փաստը մնում է փաստ, որ մարդիկ լսել եւ ընկալել են դիակի մասին հայտնի հայտարարությունը: Այլ բան է, որ ես համաձայն եմ պարոն Սաֆարյանի հետ, որ այդ հայտարարությունը արժե արագ մոռանալ, որովհետեւ այլապես ստացվում է, թե մենք մարդուց սպասում եւ պահանջում ենք իր մահը: Սա հռչակված էր: Իսկ ի՞նչ է ասում Արմեն Մարտիրոսյանը: Նա ասում է, որ իշխանության մեջ կան երկու թեւեր՝ մեկը ողջամիտ, իսկ մյուսը՝ կոռուպցիայի մեջ թաղված: Ողջամիտը ուզում է, որպեսզի Սերժ Սարգսյանը գա Հրապարակ, եւ բանակցի Րաֆֆի Հովաննիսյանի հետ: Ցանկալի է, ըստ պարոն Մարտիրոսյանի, որպեսզի Սերժը լսի ողջամիտներին: Պարզ է, որ իշխանության որեւէ թեւ նույնիսկ շատ ողջամիտ ու երիտասարդ, չի կարող խորհուրդ տալ Սարգսյանին գալ հրապարակ՝ իշխանությունը Րաֆֆի Հոնվհաննիսյանին հանձնելու համար: Պարզ է նաեւ, որ առավել եւս նման քայլի չի կարող գնալ նաեւ ինքը՝ Սերժը: Էլ ավելի պարզ է, որ դա չեն կարող չհասկանալ Արմեն Մարտիրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ելույթի անմիջական նախաբանն էր Արմենի ասածը: Ուրեմն նրանք պատրաստ են բանակցությունների ինչ-որ այլ թեմայի շուրջ, Րաֆֆու խոսքերով ասած՝ «համապետական այլընտրանքի»: Լավ թե վատ թեմայի, լավ թե վատ բանակցությունների՝ այլ հարց է: Փաստ է, որ այդ կարեւոր հայտարարությամբ նրանք առաջարկում եմ միանգամայն այլ օրակարգ՝ Սերժ Սարգսյանի «ինքնաբացարկից» դուրս: Սա կարճ՝ անհավեսների համար:
Ովքեր ուզում են ավելի հանգամանալից հասկանալ, առաջարկում եմ մի քիչ ավելի խորանալ հարցի մեջ: Հեռացողների համար, միայն շեշտեմ, որ ես չեմ ասել, թե բանակցությունն ինքնին վատ բան է, այդ թվում բանակցությունն ընդդիմության եւ իշխանության միջեւ: Խնդիրն այստեղ ոչ թե բուն բանակցությունն է, այլ հռչակված եւ իրական նպատակների տարբերությունը: Իսկ հիմա խոստացած խորացումը:
Ո՞րն է բաբո մեր երիտթեւ
Խորացված հասկանալու համար խնդիրն անհրաժեշտ է տեղադրել մի քանի շրջարկների մեջ:
1. Ո՞րն է իշխանության երիտասարդ թեւը: Եթե Մարտիրոսյանն ինչ-որ նոր՝ ցայսօր անհայտ մի երեւույթի մասին չի խոսում, ապա հայաստանյան քաղաքական մամուլում այդ անվամբ հայտնի է հիմնականում ամենայն հայոց Փեսա, Վատիկանում նորանշանակ դեսպան եւ Հայաստանում Սան-Մարինոյի գլխավոր պատվավոր հյուպատոս՝ Միքայել Մինասյանն ու նրա թիմը, որոնց նաեւ կոչում եմ երիտօլիգարխներ, գումարած դրան՝ գուցե եւս մի քանի մանր թեւիկ ու խմբակ:
1.1. Համարվում է նաեւ, որ երիտօլիգարխիայի տեսակետները ԶԼՄ դաշտում հիմնականում տարածվում են 1.am եւ Lragir.am կայքերի (նաեւ մի քանի այլ, բայց առաջին գծում, կարծես՝ սրանք են) վերլուծականների միոջոցով (Լրագրի առումով կա տեսակետ, որ չեն բացառվում նաեւ այլ «փայատերեր»): Երկուսի հիմնական հոդվածների զգալի մասը գրվում են միեւնույն անձնավորության՝ որքան հասկանում եմ Հայաստանի ստվերային կառավարության ակամա թեկնածու (http://www.aravot.am/2013/03/17/215798/)՝ Հակոբ Բադալյանի կողմից տարբեր անունների տակ (բացի բուն իր անունից, նաեւ որքան գիտեմ՝ Ջեյմս Հակոբյան, Արամ Ամատունի, Եղիազար Այնթապցի, Հովհան Մանդակունի եւ գուցե նաեւ այլ: Ըստ այդմ՝ միայն հարգելի Հակոբի կեղծանուններից կարելի է մի ամբողջ հիրավի ստվերային կառավարություն կազմել, որին, եթե գումարենք նշյալ երկու կայքերի մյուս կեղծանունավորներին, ապա գործը կթամամվի): Ավելացնեմ նաեւ, որ նրանք, ովքեր կասկածներ ունեին Միքայել Մինասյանի կողմից այս ԶԼՄ-ների հովանավորման առումով, վերջերս մի գողտրիկ ապացույց ունեցան գոնե 1in.am-ի մասով, ուր մոտ մեկ շաբաթ առաջ տպված մի հետաքրքիր հոդված աչքի էր ընկնում նրանով, որ սովորաբար աջ ու ձախ իշխանություն թե ընդդիմություն «փռթող» կայքը մի զարմանալի հովվերգական, հանրագիտարանային ոճի նյութ է գրել Փեսայի վերջին նշանակման հետ կապված (http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_168246.html):
1.1.1. Ո՞րն է այս ԶԼՄ-ների, հետեւաբար, եւ «երիտասարդ ու ողջամիտ» թեւի հիմնական ասելիքը վերջին մեկ-երկու տարվա մեջ: Բաց տեքստով այդտեղ քիչ բան է ասվում, չնայած՝ վերջին շրջանում տղերքն ավելի ու ավելի բացվում են, սակայն, որոշակի ժամանակահատվածում ուշադիր դիտարկման դեպքում ենթատեքստային ուղերձները հեշտությամբ առանձնանում են: Անխնա քննադատության հիմնական թիրախը, բացի քաղաքական ընդդիմությունից (ՀԱԿ, ԲՀԿ, ըստ անհրաժեշտության նաեւ՝ Ժառանգություն եւ ՀՅԴ), այսպես կոչված «օլիգարխիան է»՝ իշխանության «հին» հատվածը: Ձեւական առումով քննադատություն հասնում է նաեւ Սերժ Սարգսյանին, սակայն անընդատ ակնարկվում է, իսկ երբեմն՝ բաց տեքստով գրվում է, որ նա ուր որ է պետք է սկսի արմատական բարեփոխումները՝ զտելով իշխանությունը հին դեմքերից, եւ կողմնորոշվելով դեպի Արեւմուտք: Երբեմն սա հնչում է որպես հորդոր, երբեմն՝ պահանջ, երբեմն՝ որպես հնարավորություն, բայց հնչում է անընդհատ՝ կազմելով այս, ըստ էության, քարոզչական մեքենա ԶԼՄ-մերի ասելիքի լեյտմոտիվը: Այս պահին էական չէ, թե ո՞րն է այս սցենարի մոտիվացիան: Էական է, որ դա արտահայտում է իշխանության երիտթեւի պատկերացումները Սերժ Սարգսյանի ցանկալի քաղաքականության մասին, իսկ ամենահավանական մոտվիացիան սեփականության վերաբաշխումն է՝ նորերը ցանկանում են բարեփոխման անվան տակ սեփականություն խլեն հներից: Ինչպես տեսնում ենք, Արմեն Մարտիրոսյանի խոսքը լիովին ներգծվում է եւ բացատրելի հենց այս շրջարկի մեջ: Այլապես անհասկանալի է մնում, թե որտեղի՞ց հանկարծ Արմենը պետք է հյուսեր իր ողջամիտների մասին «առակը»:
1.1.2. Կարեւոր է նաեւ հասկանալ, թե հետընտրական այս շրջանում ի՞նչ էին գրում հիշյալ ԶԼՄ-ները Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործողությունների մասին: Այդտեղ նկատվում էր եւ նկատվում է որոշակի դինամիկա: Եթե երկու խոսքով ամփոփեմ, ապա դրանցում քննադատվում էր Րաֆֆի յուրաքանչյուր հնարավոր, կամ առկա բուն քաղաքական քայլ՝ հրապարակային մոբիլիզացիա, խորհդակցություն քաղաքական այլ ուժերի հետ, ՍԴ դիմում, մասնակցություն ավագանու ընտրություններին եւ այլն: Զգացվում էր, որ հիմնական անհանգստությունը, հատկապես առաջին օրերին կապված էր Հրապարակում զանգված հավաքելու հետ: Հետագայում խիստ քննադատվեց հանդիպումը ԲՀԿ-ի հետ, ինչպես նաեւ ավագանու ընտրություններին մասնակցելու միասնական ցուցակի գաղափարը: Սա բնական է, քանի որ դրանք քայլեր էին, որոնք Րաֆֆուն պետք է դուրս բերեին քաղաքական մայրուղի եւ իշխանության համար իրական վտանգ ստեղծեին, եթե արվեին արագ, հետեւողականորեն եւ համալիր կերպով:
1.1.2.1. Սրան հակառակ նույն ԶԼՄ-ները փորձում էին Րաֆֆու համար ձեւավորել, ինչպես նաեւ հասարակության մեջ տարածել «նոր», «այլընտրանքային օրակարգ»: Ըստ այդմ, շրջանառության մեջ դրվեցին մի քանի թեզեր՝ իբր հանրավաքաները պայքարի հնացած մեթոդներ են, ընդդիմության համախմբումը կեղծ գաղափար է, պետք է պայքարին տալ «քաղաքացիական», «ժողովրդական» (այս կեղծված եզրույթները թարգմանվում են՝ ապաքաղաքական եւ անշառ) բնույթ: Համապատասխանաբար խրախուսվեցին Րաֆֆու բոլոր այսպես կոչված «ապակենտորանացված» քայլերը՝ այցը մարզեր, հացադուլը, «բարիությունը» եւ այլն: (Ավելի մանրամասն՝ http://168.am/2013/03/16/196578.html, եւ այստեղ՝http://ustahrant.blogspot.com/2013/02/blog-post.html,: Պարզ է, որ այս մարդիկ Րաֆֆու դարդին չէին, այլ միայն ու միայն իշխանության համար հետընտրական պայքարի անշառության եւ անվտանգության: Հանուն ինչի՞:
1.2. Եթե հաջողվի հետընտրական պայքարը տեղավորել անշառության դաշտ, ապա դա կարող է դառնալ «երիտթեւի» փայփայած մանկության երազանք սցենարի կարեւոր մասը: (Ավելի մանրամասն այստեղ՝ http://www.ilur.am/news/view/8643.html): Ըստ այդմ՝ հեղափոխություն վերեւից սցենարի իրականացման դեպքում կարեւոր դեր է կատարում նաեւ փողոցում հավաքված մասսովկան: Ասենք, վրոդվված քաղաքացիների ճնշման տակ Սերժ Սարգսյանը գնում է արմատական բարեփոխումների, ջարդում է անիծյալ օլիգարխիայի գլուխը, բոլորը տժժում են, իսկ «ֆաբրիկաները, գործարանները եւ հողերը» գտնում են նոր սեփականատերերի՝ ի դեմս երիտօլիգարխների: Պետք է ասել, որ հետընտրական պայքարը որոշ տվայտանքներից հետո իրոք ի վերջո կարող է տեղավորվել այս սցենարի մեջ: Իհարկե, այն պայմանով, որ Սերժը նախ՝ գնա «երիտների» առաջարկած տարբերակով, եւ երկրորդ՝ որոշվի, որ այդ սցենարում Րաֆֆին իրենց պետք է:
1.3. Այս սցենարի ակնարկները կարելի է գտնել ոչ միայն հիշյալ ԶԼՄ-ների հիմնական վերլուծականներում, այլեւ՝ Սերժ Սարգսյանի իսկ նախընտրական արշավում (տես օրինակ այստեղ՝ http://news.am/arm/news/140105.html կամ՝ http://www.youtube.com/watch v=a15_LT-G0sA): Ինչպես տեսնում ենք՝ այստեղ էլ հյուսվում է հին ու մութ ուժերի մասին մի պատում, որից երկիր պետք է ազատվի Սերժ Սարսգյանի միջոցով, որի թիկունքում էլ ենթադրաբար պետք է լինեն նոր ու թարմ ուժեր (բա հո մենակ չի՞ անելու): Փաստորեն, այստեղ էլ ամեն բան տեղն է ընկնում եւ համահունչ է Մարտիրոսյանի ասածին:
1.4. Հետընտրական առաջին շրջանում մի առեղծվածային փաստաթուղթ հրապարակվեց (http://topnews.mediamall.am/?id=15134): ՀՀԿ փոխնախագահներից մեկը խոսում էր երկրում անհրաժեշտ բարեփոխումների, օլիգարխիայից ազատվելու անհրաժեշտության եւ Ժառանգության հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Այս խոսքը հրապարակվեց news.am-ում, հետո կորավ այնտեղից, բայց պահմանվեց գուգլ քեշում, ինչպես նաեւ Մեդիամոլ կայքում: Այս փաստաթուղթն ամբողջությամբ ընթերցվեց Ժառանգության խոսնակ Խուրշուդյանի կողմից հանրահավաքներից մեկում: Այն ժամանակ շատերն ուշադրություն դարձրեցին այդ փաստին, բայց նախընտրեցին սպասել հետագա զարգացումներին: Հիմա, երբ կա նաեւ Արմեն Մարիտրոսյանի հայտարարությունը, դժվար չէ կապ նշմարել երկու այս փաստերի միջեւ:
1.5. Բացի այդ, պետք է հիշատակել, որ հետընտրական շրջանում Րաֆֆու պայքարի ծավալմանը զուգահեռ հրապարակվեցին մի շարք հետաքրքիր հարցազրույցներ եւ հոդվածներ, որոնցում իշխանության «առաջադեմ» ներկայացուցիչները մի կողմից, եւ որոշ նախկին կամ ներկա ընդդիմադիրներ մյուս կողմից՝առաջ էին քաշում ուշագրավ թեզեր: Որպեսզի երկար չպտամեմ դրանց բովանդակությունը, պարզապես տամ մի քանի հղումներ, եւ խնդրեմ, որպեսզի ինքնուրույն կերպով համեմատեք դրանք այս նյութում արծարծվող գլխավոր թեմայի հետ:հետ:
http://1in.am/arm/armenia_interview_161558.html,
http://www.aravot.am/2013/02/27/208699/, http://news.am/arm/news/142254.html
http://1in.am/arm/armenia_interview_161558.html,
http://www.aravot.am/2013/02/27/208699/, http://news.am/arm/news/142254.html
1.6. Այս ոչ ամբողջական ակնարկը, որով փորձեցինք Մարտիրոսյանի խոսքը տեղավորել ավելի լայն քաղաքական շրջարկում, թույլ է տալիս անել մի քանի նախնական եզրակացություն: Նախ, եւս մեկ անգամ արձանագրենք, որ Արմեն Մարտիրոսյանի ասածը շատ գեղեցիկ կերպով ներգծվում է երիտթեւական ԶԼՄ-ների, Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի եւ «հեղափոխություն վերեւից» հնարավոր սցենարի մեջ: Բացի այդ, շատ կարեւոր է, որ հետընտական պայքարն այսօր նույնպես ներգծվում է երիտթեւական ԶԼՄ-ների առաջարկած սցենարի մեջ՝ ամեն բան արված է զանգվածային մոբիլիզացիան կանխելու կամ ուշացնելու համար, քաղաքական ուժերի հետ խորհդակցություններն ու ավագանու միասնական ցուցակի գաղափարը հաջողությամբ տապալված է, Րաֆֆին եւ նրա կողմնակիցները համառորեն շարունակում են հաճախորդաբարո ակնարկներն ընդդիմադիր պայքարի նախկին շրջանի նկատմամբ: Մարտիրոսյանի «առակը» ոչ այլ ինչ է, քան՝ այս գործընթացի թագն ու պսակը: Այն գրեթե վերջնականապես փակում է հետընտրական շրջանի գլխավոր հարցը, եւ պարզ է դառնում, որ խաղն ընթանում է ոչ թե բուն ընդդիմադիր-քաղաքական, այլ եթե ոչ բացահայտ երիտթեւական, ապա գոնե՝ դրան չխանգարող սցենարի մեջ: Չի կարելի բացառել, որ կարող է դեռ տեղի ունենալ ինչ-որ անսպասելի վերադարձ, բայց դրա հնարավորությունները շատ փոքր են, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկության դեպքում իսկ գրեթե զուրկ է պայքարը իրական քաղաքական-ընդդիմադիր դաշտ վերադարձնելու ռեսուրսից: Ինչո՞ւ: Սա էլ մյուս կարեւոր, եթե ոչ կարեւորագույն խնդիրն է:
Հնարավո՞ր է
2. Եթե մոռանանք մի պահ վերը բերած բոլոր փաստարկները, ապա այսօր Ազատության Հրապարակում տեղի ունեցող գործընթացը առարկայորեն (օբյեկտիվորեն), այսինքն՝ անկախ այդտեղ հավաքվածների կամքից, չի կարող ունենալ այլ դերակատարում բացի իշխանական սցենարի մասովկայից, եթե առհասարակ որեւէ դեր կարող է դեռեւս կատարել: Սա դաժան ճշմարտություն է, որը ժամանակն է արձանագրել:
2.1. Իսկ ինչո՞ւ այսօրվա հրապարակն առարկայորեն այլ դեր չի կարող կատարել, բացի ոչ թե իր, այ՝լ միայն որեւէ մեկ այլ խաղացողի սցենարի մեջ դեր խաղալուց: Պատճառներն արդեն փաստացի նշված են. հիմնականը՝ զանգվածային մոբիլիզացիայի տապալումն է, երբ ընտրություններից մեկ ամիս անց պաշտոնապես միայն կես միլիոնից ավել ձայն ստացած թեկնածուի հրավիրած Հանրահավաքին մասնակցում է այդ ընտրողների չնչին տոկոսը միայն, պայքարի «ապակենտրոնացումը», եղած ռեսուրսի փոշիացումը: Քանի որ «երկուսին գումարած երկուս հավասար է չորսի» պես պարզ է, որ նման պայմաններում ոչ միայն իշխանափոխություն, այլեւ՝ որեւէ աչքի ընկնող փոխզիջում իշխանությունից կորզել հնարավոր չէ, ավելին՝ որեւէ նշան չկա, որ իշխանությունն անհագստացած է տեղի ունեցածով, ուրեմն, նույնքան պարզ է նաեւ, որ նախաձեռնությունն անցնում է իշխանության դաշտ, հետեւաբար իշխանությունն է որոշելու՝ օգտագործի՞, թե՞ ոչ եղածն իր նպատակներով, ուրեմն, եւ անկախ քո կամքից՝ առավելագույնն, ինչին կարելի է հասնել, բացի տուն գնալուց՝ իշխանության կողմից վերահսկելի ընդդիմության դերի ստանձնումն է: Այլ կերպ ասած, արդեն հայտնվում ենք պայքարի նմանակման դաշտում:
2.2. Սակայն այն, որ, այնուամենայնիվ, հավաքվածներից ոմանց մոտ ցանկությունն էլ կա, դա հուսամ ապացուցվեց նախորդ շարադրանքով, քանի որ հարգելի պարոն Մարտիրոսյանի ասածը ոչ այլ ինչ էր, քան վերջին հույսի առաջարկ՝ սիրելիներս, մենք կարող ենք կատարել երիտթեւի դաշնակցի դեր, եւ ձեզ հետ միասին պայքարել «թագավորը լավն է, բոյարները վատ» սցենարի շրջանակներում ընդդեմ «օլիգարխիայի», օրինակ՝ պահանջելով Լիսկայի հրաժարականը եւ ի կատար ածելով այլ «համապետական այլընտրանքային լուծումներ», բայոց գոնե մի բան արեք, մենք լավով դուրս գանք այս ամենից՝ համոզեք Սերժին, թող հրապարակ գա: Ի դեպ, մարտի 19-ի իր ասուլիսում, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ թերեւս Սերժ Սարգսյանը խաբված է իր վախկոտ շրջապատի կողմից: Այս պահին ուրեմն՝ ամբողջ խնդիրը միայն այն է, թե կընդունվի արդյո՞ք Մարտիրոսյանի շուրթերով հնչեցված առաջարկը, թե՞ ոչ: Դա կախված է միմիասն Սերժ Սարգսյանի ծրագրերից, ցանկությունից եւ տրամադրությունից: Դատելով մարտի 18-ի Սերժի ասուլիսից՝ նա այդպիսի մտադրություն չունի, եւ նույնիսկ Մաշտոցի պուրակ-2 տարբերակը մերժում է:
2.3. Եթե իրավիճակն ինչ-որ հրաշքով չփոխվի, իսկ դա կարող է փոխվել միայն հրապարակային մոբիլիզացիայով, ապա մնում են շատ սահմանափակ թվով ելքեր: Դրանք բոլորն էլ տեղավորվում են երկու կողմերի միջեւ ինչ-որ կոմպրոմիսի շրջանակներում: Կարծում եմ՝ այս պահին արդեն բացառվում են ոչ միայն նախագահական նոր ընտրություններն, այլեւ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը: Ինչպես իմացանք՝ մերժվել են նաեւ իշխանության կողմից արված այլ առաջարկներ: Հիմա ամենայն հավանականությամբ՝ Սերժ Սարգսյանն անուղղակիորեն մերժում է նաեւ Արմեն Մարտիրոսյանի շուրթերով հնչեցված երիտթեւական սցենարը, եւ հրաժարվում է գալ Րաֆֆու պուրակ: Իրավիճակը դառնում է այդքանով անելանելի:
2.4. Պետք է ճիշտ հասկանանք՝ խնդիրն այն չէ, որ Րաֆֆին խրոխտաբար մերժում է իշխանական տարբերակները հանուն հեղափոխության: Այպիսի բարի ենթադրության որեւէ տեղ այլեւս գրեթե չի մնում: Այսօր հետադարձ հայացքով արդեն պարզ է, որ չնայած որոշ տատանումների, հետընտրական շարժման ընդհանուր տրամաբանությունը ընթացավ ոչ թե մոբիլիզացոիոն՝ հեղափոխական ճանապարհով, այլ՝ անարվեստ շանտաժի միջոցով իշխանությունից ինչ-որ բան կորզելու ուղով: Այստեղից էլ «բարիությունը» Սերժի, եւ կոպտությունը Լիսկաների նկատմամբ: Բայց մինչ ընթանում էր այս անարվեստ սակարկումը՝ մաշվեց ժողովրդական աջակցության ռեսուրսը, եւ այժմ փակուղի է, որի մի կողմում հեղափոխության անհնարինությունն է, իսկ մյուս կողմում՝ իշխանության կողմից կոմպրոմիսի մերժումը: Սրա մասին դեռ ավելի մանրամասն առիթ կունենաք խոսելու, երբ հասնենք գործընթացի ավարտին: Բայց նման խաղերի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ, որն այդ խաղերի մասնագետ է՝ անհույս միամտություն է: Իսկ որ եղածը անհաջող խաղ էր, բարդ չէ համոզվել: Կա՞ որեւէ մեկը, ով կարծում է, թե Րաֆֆին ամենայն լրջությամբ հույս ուներ ու ունի, որ մի երկու հատ միտինգի ու հացադուլի դիմաց իրեն պետք է ոչ ավել-ոչ պակաս՝ իշխանություն զիջեն: Եթե նա հենց սկզբից չի գնացել արագ մոբիլիազիայի, ուրեմն, չի ուզեցել ջղայնացնել ձաձային, եւ իշխանափոխության նպատակ չի ունեցել: Ճիշտ չե՞մ, Արսեն Խառատյան ջան:
2.5. Այն ինչ այս պահին տեղի է ունենում Հրապարակում, այլեւս իմիտացիա է, եւ ուրիշ ոչինչ: Հրաշալի փոփոխություններ, իհարկե, լինում են, բայց՝ հազվադեպ: Այնպես որ, կապրենք մինչեւ ապրիլ, եւ կտեսնենք: Իսկ այսքանով ու այս պահին թեման, գոնե իմ կողմից, փակված եմ համարում, եթե չլինեն արտառոց ինչ-որ զարգացումներ: Իսկ բոլոր այն ընկերներս, որոնք կարծում են, որ սխալվում եմ, իսկ սա այն հարցն է, որում ես հաճույքով կսխալվեմ, հնարավորություն ունեն ինձ հետ ապրիլի 9-ին կամ 10-ին լուրջ զրույց ունենալու: Միայն թե չասեք, թե Հրանտը ձեզ խանգարեց: Հրանտը ոչինչ չի կարող անել, նույնիսկ ցանկության դեպքում, եթե դուք կարողանաք ժողովուրդ հավաքել ձեր շուրջը, Հրանտը մոգ չէ, այլ ընդամենը տրամաբանությունն ու բարոյականությունը հարգող տղա:
Հրանտ Տեր-Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий