Գրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Ամենայն ուշադրությամբ, անսահման համբերությամբ լսեցի Սերժիկ Սարգսյանի ասուլիսը, նույնիսկ դիտեցի, ու ապշած եմ, ուղղակի ցնցված եմ էս մեր ժողովրդի վրա` ոչ մեկդ չտեսա՞ք լուսապսակը, որ պարուրել էր Սերժիկի վեհ գանգը, ո՜վ ուտող-ուրացողներ: Չհալվեցի՞ք այնտեղ հավաքված լրագրողների նման, ո՜վ երախտամոռներ: Հո չզարմացա՞ք, որ մեր հրեշտակապետին ոչ ոք չհարցրեց` իսկ ի՞նչ կասեք քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Կոնգրեսի այն երեք ակտիվիստների մասին, որոնց շուտով պատրաստվում եք բանտ ուղարկել, բա սազո՞ւմ է, որ երկիր դրախտավայրում քաղբանտարկյալներ լինեն: Հո չծիծաղեցի՞ք, որ Հայոց աշխարհի Գագոյի խոսելու ժամանակ տակը գրվեց` Ֆլորա Նախշքարյան: Սակայն, ի՞նչ տարբերություն: Այնտեղ հավաքված լրագրողները մի դեմք ունեին: Չասեմ` ինչի դեմք: Առայժմ աչքիս առաջ սերժիկի գլխի լուսապսակն է պար բռնել»:
Комментариев нет:
Отправить комментарий