Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.02.2013

Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Վերջապես հասկացա, թե ինչու ոտքերս չեն տանում Հրապարակ: Ես հինգ տարի գոռացել եմ` սերժիկ հեռացիր, սերժիկ հանցագործ, սերժիկ մարդասպան ... Եւ շարունակելու եմ բղավել ցանկացած վայրում, որտեղ բողոքի ակցիա է ... Իսկ ինձ ընդամենը մեկ անգամ 88-ին են ասել «պրովոկատոր»... Երկրաշարժի հաջորդ օրերին, «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, երբ արցունքի գետեր թափելով կանգնած էինք Երեւանը ոտնատակ տվող ռուսական բանակի առաջ, մենք լաց էինք լինում` Հայաստանի կեսը չկար, մեր առաջնորդները մեզ հետ չէին, անտերունչ, անզոր, թեւերներս թուլացած, մոլորված, սպանված դեգերում էինք մեր մայրաքաղաքի փողոցներում, իսկ մեր առջեւ կանգնած ռուս զինվորները արեւածաղկի սերմ էին չրթում ու հռհռում մեր դեմքերին... Չդիմացա, բղավեցի` դահիճներ, սրիկաներ... Չգիտեմ, չեմ հիշում, թե ինչեր էի բղավում հեկեկալով... Մեկն ասաց` պրովոկատոր, էս ինչե՞ր ես ասում, բա որ որ կրակեն մեզ վրա: Մի մարդ գրկեց ինձ, ասաց` վերջ տվեք, կին է, չդիմացավ, ի՞նչ եք ուզում, երկրի կեսը չկա... Հիմա' էլ իմ երկրի կեսը չկա, ու դրա համար մեղավոր է սերժիկ հանցագործ-մարդասպանը, ես չեմ կարողանում գնալ մի տեղ, որտեղ ինձ արգելում են ասել ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Ներող եղեք, ես վատն եմ...»: 

Комментариев нет: