Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.02.2013

Լեւոն Տեր-Պետրոսյան. չեմ ուզում՝ ՀՀՇ- ն վերածվի թանգարանի

Այսօր ՀԱԿ դաշինքը այլեւս գոյություն չունի, չկա: Մեկ տարի առաջ սկսվել  է քայքայման գործընթաց: Պատճառների մեջ չեմ  ուզում  մտնել, բոլոր հեռացածներն էլ ունեն իրենց պատճառաբանությունները, բայց փաստ է՝ չկա, գոյություն չունի,  ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ ասաց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Վանո Սիրադեղյանի՝  երկիրը լքելուց հետո, ՀՀՇ-ը դարձել է «գեղական կլուբ , աղանդ»:

«Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին. եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է:  Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի  հիշողություններով հպարտացողներ, մասնակցել ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր: Հիմա,  եթե ասացիք, Կոնգրեսը չկա, մնում ենք էլի ՀՀՇ, հայտնվում ենք այդ նույն 7 տարվա վիճակում: Սա՞ է մեր ցանկացածը: Հինգ տարվա մեջ  հսկայական նոր զանգվածներ են ընդգրկվել այս շարժման մեջ, եթե հաշտվենք այս իրականության հետ, ասենք ֆորմատը չկայացավ ու ամեն մեկս թողնենք գնանք մեր կուսակցություններ, այս էներգիան կկորցնենք եւ մեծագույն մեղք  ենք գործելու մեր ժողովրդի, մեր  ապագայի հանդեպ: Ալտերանտիվը ո՞րն է, Գնանք փակվենք ՀՀՇ-ի գրասենյակում, դարձանք աղանդ, ակումբ: Ասում են՝ ՀՀՇ-ն պատմական արժեք է,   սրանից ավելի մեծ հայհոյանք ինձ համար  չկա: Եթե պատմական արժեք է, ուրեմն դրա արժեքը հիմա  զրո է: Եթե մի կուսակցություն հպարտանում է իր պատմությամբ, նրանք այսօր ուրեմն արժեք , պատմություն չունեն: Չեմ ուզում ՀՀՇ- ն վերածվի թանգարանի, այդպիսի թանգարանային կուսակցություններ  արդեն կան, չեմ ուզում, որ տարիներ անց  հպարտանանք, որ 168  կամ 125 տարվա կուսակցություն  ենք եւ կենացով», ասաց առաջին նախագահը: 
Անդրադառնալեվ անվանափոխության հարցին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ դա կուսակցությունների պատմության մեջ ամենասովորական բան է: Նա հիշեցրեց աշխարհում տարբեր ազատագրակա, ժողովրդավարական շարժումների օրինակները, ինչպես նաեւ՝ հայ իրականության մեջ եղած դեպքերը, մասնավորապես, երբ Հայ հեղափոխականների դաշնակցությունը վերածվեց Հայ հեղափոխական դաշնակցության:
«Կոմունիստական կուսակցությունները բոլորն անունները փոխել են՝ սոցիալ-դեմոկրատական եւ այլ, եթե դա չանեին, այսդ ուժերը չէին գա իշխանության, որովհետեւ այդ անունների նկատմամբ հանիրավի թե իրավացիորեն ալերգիա էր առաջացել, ասաց առաջին նախագահը: - Ժողովրդի համար կարեւոր չէ, որ դու հաղթանակներ ես տարել եւ այլն, նրա համար դա քո պարտականությունն է, բայց ժողողուրդը հիշում է դժվարությունները եւ  զզվում է ՀՀՇ անունից, սա շատ նորմալ է՝ ես էլ կզզվեի» Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ եթե չլինի անվանափոխությունը, ուրեմն անապատ է լինելու:

Комментариев нет: