Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.02.2013

Ժամանակն է իրերը իրենց անուններով կոչելու

«Ժամանակն է իրերը իրենց անուններով կոչելու. Սերժ Սարգսյանին կոչելով պարոն նախագահ, ես կարծում եմ, որ կոպիտ սխալ ենք անում, մենք այդ մարդուն իրավունք չունենք պարոն նախագահ կոչելու, եթե քաղաքավարի ենք, խնդրեմ, կոչենք պարոն Սարգսյան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ նախ պետք է ճիշտ գնահատական տալ՝ հասկանալով, որ 1996թ մինչ այսօր նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածուները միշտ հաղթել են, սակայն գործող ռեժիմը թույլ չի տվել այդ ամենը իրականություն դարձնելու համար. «Շատ կարևոր է այսօր գործել այնպիսի մի մարտավարությամբ, որպեսզի նախորդ սխալները չընկրկնենք՝ առաջին հերթին բեմահարթակը, որտեղ կանգնած է Րաֆֆի Հովհաննիսյանը` հնարավորինս մաքուր պահապանելով: Այսօր այդ բեմահարթակում պետք է լինեն այն քաղաքական գործիչները, ովքեր գործարքի մեջ չեն գնացել այս ռեժիմի հետ և ժողովրդի աչքին վարկաբեկված անձնավորություններ չեն»:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական դաշտը նման է մի ճահիճի, եթե ուզում ենք որևէ լուծման հասնել, պետք է օր առաջ դուրս գանք այդ ճահիճից. «Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որոշի` դուրս գալ ներկա ռեժիմի կողմից պարտադրված խաղի կանոններից, եթե ոչ՝ արդյունքը նույն է լինելու, ինչպես մյուս թեկնածուների դեպքում է եղել»:
Նա կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովրդին ուղղորդել դեպի ճիշտ հուն. «Մենք շատ ենք մտահոգ այն իմաստով, որ մեր ժողովուրդը հերթական հիասթափությունը չապրի և այստեղ մեծ պատասխանատվություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր հորդորն է՝ այդ էներգիան պահպանելով, մենք պատրաստ ենք օգնելու իրեն, որ պահպանվի այդ էներգիան, ուղղորդվել դեպի ճիշտ հուն, այն հունը, որի միջոցով պետք է իրականանա զուգահեռ իշխանություն, այսինքն՝ այլընտրանքային մի հուն, որը կծնի այլընտրանքային ընտրություններ, որի միջոցով պետք է ձևավորվի ժողովրդի կողմից ընտրված նոր ձևավորված իշխանություն և այդ բոլորից հետո պետք է հայտ ներկայացվի գործող ռեժիմին՝բանալիները հանձնելու»:
Իսկ մինչ այդ որևէ երկխոսություն իշխանությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, անիմաստ է. «Մինչ այդ՝ որևէ խորհուրդ, պահանջ տալը այս ռեժիմին իմաստ չունի»:

Комментариев нет: