Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.02.2013

Տհաճ ա, երբ հարթակն ու մեծ լսարանն օգտագործվում ա նաև 2008-ի դեմ խոսելու համար


Հայկ Ֆալակյանը Facebook  սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Զզվելի ա, երբ Րաֆֆին հայտարարում ա, որ սա 88-ից հետո առաջին ու միակ լուրջ շարժումն ա: Տհաճ ա, երբ հարթակն ու մեծ լսարանն օգտագործվում ա նաև 2008-ի դեմ խոսելու համար: Կոտրող ա, երբ էսքան ակնհայտ կերպով արհամարվում են հինգ տարուց ավել չլռող ու ցուրտ հրապարակն իրենց տան փափուկ բազմոցներից գերադասող մարդիկ: Հիսաթափեցնող ա, երբ անտեսում են տարիներ շարունակ նաև սեփական առողջության, բարեկեցության ու ապագայի հաշվին չհուսահատվող ժողովրդի մի մեծ մասին: Ու գայթակղիչ ա, շատ հիմնավոր գայթակղիչ ու նաև ազնիվ ու ճիշտ ու անմեղադրելի ա միայն ու միայն հենց այ էս պատճառով թքելը ամեն ինչի վրա ու ոչնչով չօգնելը էն մարդկանց, ովքեր ոչ միայն գրեթե ոչնչով չեն օգնել ու չեն օգնում քեզ, այլև անտեսում ու ուրանում են քո արածը: Ու էս ամեն ինչը հաշվի առնելով ու հիշելով նաև մարտի մեկը, հիշելով հինգ տարվա մեջ բանտարկվածներին, գործազուրկ դարձածներին, մերժվածներին, ծեծվածներին, հիասթափվածներին ու հեռացածներին՝ հիմա ավելի շատ, քան երբևէ սիրում եմ էն մարդկանց, ովքեր անկա՛խ ամեն ինչից՝ դեռ դրսում են: Որովհետև գուցե ավելի հեշտ ա հանուն քո գաղափարների կանգնել դուբինկեքի դեմ (որ դրսում ու դիմացդ ու ուրիշինն են), քան հանուն նույն գաղափարների ընդդիմանալ ինքնասիրությանդ, հպարտությանդ ու վիրավորանքիդ (որ ներսում ու մեջդ ու քոնն են) ու հավատալ, որ էդ գաղափարներն ավելի կարևոր են, քան նույնիսկ դու ինքդ: Սա անձերի հարց չի՝ ճիշտ էնպես, ինչպես վերջին հինգ տարում երբեք անձերի հարց չի եղել: Սա սկզբունքների մասին ա: Ու ես (շատ շատերի նման) հիմա շատ լավ հասկանում եմ, որ չի բացառվում, որ ինձ խաբում կամ օգտագործում են, ու շատ հավանական ա, որ առջևում հիասթափությունն ա սպասում, բայց նույնիսկ դա ինձ հետ չի պահում. ես դրան պատրաստ եմ: Որովհետև ինձ դուրս ա կանչում ոչ թե Րաֆֆին կամ Պողոսը կամ Պետրոսը, այլ հենց էն նույն սկզբունքը, ինչն արդեն հինգ տարի ա՝ ինձ կանչում ա դուրս, ու ես չեմ դավաճանում հենց էդ սկզբունքին: Ու եթե վաղը կարող եմ գոնե մի հոգով էլ ավելացնել էն մարդկանց թիվը, ովքեր չեն լռում, ես դա կանեմ: Ու կանգնած կլինեմ ներքևում՝ իմ նման մարդկանց կողքին, ոչ թե վերևում՝ բեմի վրա:

Комментариев нет: