«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր». Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշեց. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
Հեղինակ Վարպետ Օնիկ
Հարցին` միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը, պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:
Իր դերը, իր մասնակցությունը նախագահական ընտրություններին` որպես քաղաքապետ, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Սամվել Դարբինյանը գնահատեց 1 նախադասությամբ. «Ես միշտ երկրի նախագահի կողքին եմ եղել»:
Комментариев нет:
Отправить комментарий