«Ապագայի Հայաստան», «Երազանքների Հայաստան»>, «Ապահով Հայաստան», «Օրենքի Հայաստան», «Բարձր քաղաքացիական գիտակցությամբ Հայաստան» և այլն: Ահա սրանք են այն հեռանկարային հանգրվանները, ուր իբր պիտի հասնեն ՀՀ քաղաքացիները՝ 2013 նախագահական ընտրություններին ընտրելով այս կամ այն թեկնածուին:
Մենք սովոր ենք իշխանական թեկնածուներից մշտապես լսել ամենաաներևակայելի, իրականության ու տրամաբանության հետ առնչություն չունեցող խոստումներ, որոնք հասարակության համար արդեն վաղուց ոչ մի արժեք չեն ներկայացնում:
Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի ելույթները բացառություն չեն: Դժվար թե գտնվի մեկը, ով Սերժ Սարգսյանից կակնկալի իրական բարեփոխումների մասին խոստումներ կամ իրական բարեփոխումներ: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ Սերժ Սարգսյանն այդ խնդիրը չունի: Տարիների ընթացքում նրա ծավալած գործունեությունը, տրված խոստումների և կատարված գործերի «սարուձորի» անհամապատասխանությունն ապացուցել են, որ Սերժ Սարգսյանը զուրկ է պետական մտածողությունից: Կառավարման ողջ ընթացքում իշխանությունը բռնազավթողի միակ նպատակը եղել է թալանն ու թալանածը ապահով պահելը: Եվ եթե այս ընթացքում եղել են որոշակի դրական քայլեր, ապա դրանք կրել են զուտ կոսմետիկ բնույթ և իրականացվել են միայն թալանվածի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այդպիսի «մեծահոգի» քայլերի օրինակները շատ են: Այդպես դատապարտվեցին պաշտոնական դիրք չարաշահող մեկ-երկու պաշտոնյաներ, բայց կոռուպցիայի չափերը նվազեցնելու գործում որևէ առաջընթաց չգրանցվեց, ապամոնտաժվեցին մի քանի բուտիկներ, բայց չլուծվեցին քաղաքաշինության, բնապահպանության խնդիրները, ռազմական բժիշկին սպանողը հրաժարվեց մանդատից, բայց չլուծվեց պաշտոնյաների և Սարգսյանի ընտանիքի անդամների ամենաթողության խնդիրը, և այլն: Կասկածից վեր է, որ սրանք զուտ իրավիճակային լուծումներ էին, որ անհրաժեշտ էին լարվածությունը թուլացնելու և նախագահի աթոռի կայունությունը պահպանելու համար, ուստի եւ առնվազն միամտություն է կաշառակերների ու գողերի թիվ մեկ հովանավոր Սերժ Սարգսյանից իրական բարեփոխումներ ակնկալելը:

Ինչևէ, որքան էլ որ այս ամենը ցավալի է՝ սա դարձել է սովորական երևույթ, և դժվար թե այս գործելակերպով հանրապետականները կարողանան զարմացնել որևէ մեկին: Իրականում այստեղ արտառոց կարելի է անվանել ոչ թե հանրապետականների առաջնորդի, այլ հակառակ ճամբարից հանդես եկողների հռետորաբանությունն ու գործունեությունը:
Խոսքը քաղաքական բանտարկյալների վերաբերյալ շարունակվող համառ լռության մասին է: Լռություն՝ այն պայմաններում, երբ խնդրի մասին խոսում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Երդվյալ լռությունը պահպանվում է միմիայն Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների անդամների և ՀՀ նախագահի թեկնածուների կողմից: Կարծում եմ` ավելորդ մեկնաբանությունների կարիք չկա:
Գաղտնիք չէ, որ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի զարգացման ու ապահովության կարևորագույն, եթե ոչ՝ ամենակարևոր նախապայմանը մտածող, կրթված ու առողջ երիտասարդներն են: Կրթություն ստանալու, ինքնադրսևորվելու, լավ աշխատանք ունենալու, ընտանիք ստեղծելու նպատակ ունեցող երիտասարդները միայն իրենց ձգտումներով արդեն նպաստում են երկրի զարգացմանը: Իսկ այսօր Հայաստանում վարչախմբի հետևողական ջանքերի շնորհիվ երիտասարդների մի մեծ հատված ուղղակի արտագաղթում է` իր ամբողջ ներուժը ուղղելով օտար երկրների զարգացմանը, իսկ այն հատվածը, որ մնում է հայրենիքում, ճնշվում և հալածվում է, եթե հանկարծ հանդգնում է ցուցաբերել ոչ ստանդարտ մտծելակերպ և իրական մտահոգություն երկրի ապագայի նկատմամբ:
Ինչպե՞ս է հնարավոր որևէ առաջընթաց, երբ անտեսվում են այսպիսի կարևորագույն հարցերը: Ո՞ւմ են պետք ծրագրային հարյուրավոր դրույթները, երբ մենք չենք տեսնում հանցագործների իշխանությունից ազատվելու ցանկություն, կամք և կարողություն: Ի՞նչ է, մենք չգիտե՞նք, որ մեր խնդիրը ծրագրերը չեն, չգիտե՞նք, որ մեր խնդիրը գեղեցիկ տեքստերը չեն: Որտե՞ղ է հակադրությունը Սերժ Սարգսյանին, որտե՞ղ են ձեր կարծիքները մեր իրականությունը խաթարած երևույթների ու դեպքերի վերաբերյալ և դրանց հետևանքները վերացնելու մասին խոստումները կամ պահանջները: Ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է հավատա որևէ մեկին, ինչո՞ւ նա պետք է որևէ մեկին տա իր ձայնը, երբ շատ լավ տեսնում է, թե ինչպես են ընդդիմադիր հորջորջվողները զբաղված վարչախմբի հանցագործությունները լղոզելու և մեր դժբախտությունների պատճառները ծրագրային դաշտ տանելու դավադիր գործունեությամբ:
Գալիք ընտրություններին մասնակցողներն իրենց ուժերի սահմաններում արեցին ամեն ինչ, որպեսզի քաղաքացուն համոզեն, որ ընտրությունները ֆարս են: Իհարկե, քաղաքացին պարտավոր է մասնակցել ընտրություններին՝ գնալ ընտրատեղամաս, վերցնել քվեաթերթիկը, սակայն այս անգամ ոչ թե քվեարկելու, այլ անվավեր դարձնելու և սեփական անհնազանդության միջոցառումը հենց քվեախցում իրականացնելու նպատակով:
Արեգ Գևորգյան
1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий