Իր ասուլիսում «անկախության խորհրդանիշ» Պարույր Հայրիկյանը կրկնեց այն միտքը, որ իր նկատմամբ մահափորձի հետևում կանգնած են ռուսները (ԿԳԲ-ն): Միաժամանակ նշեց, որ մահափորձն ուղղված էր ոչ թե իր անձի, այլ Հայաստանի ինքնորոշման, ժողովրդավարական կարգերի հաստատման դեմ: Դրանից առաջ «անկախության խորհրդանիշ» Հայրիկյանը հարցազրույց տվեց և, չգիտես ինչու, մոռացավ այս ձևակերպումը և համառորեն կրկնեց, թե այս մահափորձից առաջ երեք անգամ`
Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նույնպես, մահափորձի է ենթարկվել (գուցե, չեմ ժխտի): Այդ հարցազրույցը մի խեղկատակություն էր, նախօրոք ձևակերպված հարցերը պատկան մարմիններն Արտակ Ալեքսանյանի շուրթերով հնչեցրեցին (բարեհամբույր արտաքինով միշիկական մեկնաբանը), իսկ դրանից հետո մեր հերոսը սկսեց Տեր- Պետրոսյանի ուղղությամբ «մեսիջներ» ուղարկել:
Ի՞նչ է, Տեր-Պետրոսյանի ժամանակ կատարված «մահափորձերն» ուղղված չէի՞ն մեր պետականության ԴԵՄ, մեր սիրելի «անկախության խորհրդանիշ» Հայրիկյանի դեմ, որ նույնն է` պետականության դեմ:
Կարելի է արձանագրել, որ մեր «խորհրդանիշ» Հայրիկյանը չի կարողանում մարսել 1991 թվականի նախագահական ընտրությունների խայտառակ պարտությունը: Պառավաքարի դեպքն էլ մատի փաթաթան դարձրած` ամենուր նույն երգն է երգում`բա գիտե՜ք, Պառավաքարում մահափորձ էին պլանավորել: Բայց ականատեսներն ասում են` այդ ակցիան ավելի շատ Ալյոշա ( հետագայում` լուսահոգի Հակոբջան Թադևոսյանի օրհնությամբ դարձավ Արամազդ) Զաքարյանի դեմ է եղել: Ալյոշան իրենց գյուղում լավ մարդու համբավ չի ունեցել, գյուղացիները մի քանի քար են «շպրտել» նրանց մեքենաների վրա և վերջ: Ի դեպ Ալյոշան այն պատգամավորն է, որին Հայրիկյանը հետագայում «հայրական ապտակ» հասցրեց: Մահափորձերի մասին առաջին անգամ եմ լսում:
Իսկ դու՞ք...
Ինչևէ, անցնենք առաջ:
Մեր «խորհրդանիշ» Հայրիկյանը ռուսի մատը տեսնում է, Տեր-Պետրոսյանին էլ
մեսիջներով «միացնում է» ռուսի «մատին», այսինքն` ԿԳԲ-ին, բայց համառորեն չի նկատում կոմունիստ Քոչարյանին և ԲԱՔՎԻ ԿԳԲ բարձրագույն դպրոցն ավարտած Սերժիկ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնելով` մի քանի խոսքով անդրադառնամ Սերժիկ Սարգսյանին:
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ» պարոն Հայրիկյան, գուցե Տեր-Պետրոսյանի ժամանակ Ձեր նկատմամբ մահափորձ եղել է, չժխտենք և ձեր մտքերը վերլուծենք միասին: Դատե՛ք ինքներդ, ռուսներն ուզում էին սպանել Ձեզ, ըստ Ձեզ` այն ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը ռուսների պահանջով էր Ձեզ վերացնելու հրաման տվել: Ընդունենք, որ ճիշտ եք: Բայց այստեղ` Հայաստանում գործը «գլուխ բերելու» համար մի կառույց պետք է լիներ, չէ՞... Ապրեք, պարոն «խորհրդանիշ», դա մեր ԿԳԲ-ն պետք է լիներ, իսկ ո՞վ էր դրա նախարարը: Նորից ապրե'ք, մեր սիրելի «խորհրդանիշ» , նախարարը Սերժիկ Սարգսյանն էր: Ի՞նչ է արել Սերժիկ Սարգսյանը ... կազմակերպել է մահափորձ Տեր- Պետրոսյանի հրամանով՝ Ձեր անձի, այսինքն` մեր ազգի «խորհրդանիշ» Հայրիկյանի դեմ, ավելին` մեր պետականության դեմ... Ապրե'ք, «խորհրդանիշ» Հայրիկյան, դուք բացահայտեցիք դարի մահափորձը... Այնպես որ, Սերժիկ Սարգսյանին առնվազն ցմահ բանտարկություն է հասնում:
Հենց դրա համար մեր ազգի Նահապետ Պարույր Հայրիկյանը, որպեսզի Հայաստանի թշնամիները չհասնեն իրենց նպատակներին, չի դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու համար:
Իսկ հիմա, սիրելի ընթերցող, դատե՛ք ինքներդ, ռուսներն ուզում էին սպանել Հայրիկյանին, այսինքն` ոչ թե սովորական քաղաքացու, այլ մեր Նահապետ Հայրիկյանին, որովհետև նա Անկախության ջահակիրը և խորհրդանիշն է: Այստեղ մի բան ավելացնեմ, պարոն Հայրիկյան: Ձեր նախկին ԱՄԿ-ական ընկերները ձեզ ՄԱՍԱԴԻ (երդվում եմ Սուրբ Ավետարանով, ես դրան համամիտ չեմ, դուք ընդամենը եսասեր, ինքնահավան պճնամոլ եք, բայց Ո'Չ գործակալ) գործակալ էին անվանում դեռևս 1995-ի ԱԺ ընտրություններից առաջ: Չե՞ք հավատում, հարցրեք Ռազմիկ Զոհրաբյանին, նա շատ մանրակրկիտ փաստերով էր ապացուցում, իսկ Անդրանիկ Մարգարյանն էլ նվագակցում էր: Չնայած ես վստահ եմ, որ Դուք դա գիտեք, դրա համար էլ Անդրանիկ Մարգարյանի դեմ էիք պայքարում, նա էլ, իհարկե, Ձեր դեմ: Թե ով հաղթեց, դուք ինձանից լավ գիտեք: Այս դրվագին չեմ անդրադառնա, ինտերնետում այդ «մենամարտի» մասին շատ նյութեր կան:
Շարունակելով միտքս` ասեմ, որ Ձեր այսօրվա պայքարի նպատակը Սերժիկ Սարգսյանի հանդարտ վերարտադրության ապահովումն է: Ի՞նչ է խոստացել ձեզ «նախագահը», Աստված գիտի, բայց հաստատ խոստումը չի կատարելու:
Փաստորեն, դուք Տեր-Պետրոսյանից այնքան եք «վառված», որ համառորեն չեք նկատում Ո'Չ «իրական» լիբերալ և արևմտամետ ուժերին, Ո'Չ` 49 տարով ռուսական ռազմաբազաները երկարացրած «նախագահին» և նրա տակ աշխատող դավիթշահնազարյաններին ու արտաշեսգեղամյաններին եւ կամաց-կամաց սլաքն ուղղում եք դեպի Տեր-Պետրոսյանը: ԱԽՔ արթուրիկին և մի քանի այլ ԱԽՔ-երի Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ անդրադարձել է իր ելույթներում, բայց համառորեն ձեր մասին չի խոսում: Սկսում եմ հասկանալ ՀՀ հիմնադիր նախագահին. նա երբ տեսնում է մարդու մեջ փուչ զանգված, այլևս չի խոսում այդ մարդու մասին: Այդպիսի բախտի են արժանացել շատերը...
Ներիր ինձ, Մահաթմա Գանդի, բայց ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ գաղափարը մեր Հայրիկյանն է մտածել, ու հենց ինքն էլ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ խորհրդանիշն» է:
ԸՆԴՎԶՈՒՄ

Комментариев нет:
Отправить комментарий