Ընտրությունից ընտրություն, երբ ականատես եմ լինում ժողովրդի եւ «միակի» բեմադրված գգվանքներին, ուզում եմ թողնել ամեն ինչ, ու սարերը ելնել, վեր, հեռու, անջատ մնալ ...: Ժողովուրդ բառը ձեռս չգնաց չակերտավոր գրել: Ամեն անգամ, մտածում եմ, որ ոչ մեկը, ոչ լրագրող, ոչ մտավորական, ոչ հանցագործ, ոչ իմ պես մեկն իրավունք չունի նեղանալու ժողովրդից: Միլիոն փաստարկ եմ լսել ու տեսել, թե ինչու չի կարելի համբալի պես ծառայել նրանց, ովքեր նեղն ընկած ժամանակ գնան մոտդ, կարտասվեն` ծնկները ճանկռելով, կստանան օգնությունդ, բայց կգնան ու կգգվեն նրանց, ումից բողոքում են` իրենց հարստահարողներին, իրենց կյանքը տգիտությամբ կամ դիտավորությամբ դժոխքի վերածողներին, բայց չեմ կարողանում համոզել ինձ, թե եկել է սարերը ելնելու ժամանակը` խռով:
Մի քանի անգամ թվացել է ինձ, թե ես կարող եմ չգնալ ու չտեսնել գգվանքների նախապատրաստությունները, չնայել բերվածներին, չտեսնել դրանց բեմադրված ուծացումը կամ ուծացված բեմադրությունը, ժպիտներն` ստոր, ելույթները` շինած, այդմիջոցներին թռնել մի տեղ, թեթեւ տանել, անտեսել, գաղթել, չեմ կարողանում սակայն, սկսում եմ կռահել, որ այդ ծանրագույն միջոցներին ուժ եմ առնում, երեւի: Ուժ եմ առնում, որ` ի՞նչ: Թույլ եմ գուցե, որ ամեն հրապարակային լլկում տեսնելիս ոռնում է ներսս ինձ անծանոթ մերձավորի համար, կողքի մայլի տղեքի համար, կնոջս հետ աշխատած մանկավարժների համար, ինձ գործընկեր եղած մարդկանց համար, մանկության ընկեր պաշտոնյաների համար, դեռ կյանքից բան չհասկացող, երեսին բեղ նկարած` մեյմուն սարքած մանկանց համար: Ամեն անգամ ընկերներիցս մեկի խոսքն եմ հիշում` թե «փաթթե` քից կռիշը ... »: Չունեմ էդ շնորհքը:
Երեւի սա փորձություն է իմպես մտածողների համար: Երեւի թյուրիմացություն է այս խնդիրները բարոյականացնելը կամ բարոյականության դաշտում տեսնելն ու խոսելն այս հարմոնիայով: Մեջս միշտ հաղթում է իմ հասկացած արդարությունը, թե անարդարացի է բոլորովին ոչնչացման եզրին հասցվածին դատելը, երբ էլ ուրիշ հնար չունենալով, ընտանիքի մի կտոր հացի խաթեր իր խելքով պայքարող եւ ուրիշ ճամփա չիմացող մարդու երեսին թքելն ու աջ քաշելը: Գուցե սխալ եմ, միշտ տարակուսում եմ. մի կողմից սարերն են ձգում, մյուս կողմից` ցեխերի մեջ մեծացող մանկունք, որոնց մայրիկները ջանք չեն խնայում իրենց լավ պահած շորերն զգուշությամբ լվանալ, արդուկել, նորի տեսք տալ, հագցնել սիրուն զավակներին, չեղած տեղից ճարել, պարտք անել, տո գողանալ, բերել կշտացնել, երեխա մեծացնել, որ զավակը ետ չմնա մյուսներից, որ մարդու պես մեծանա, մինչեւ մի լուսամուտ կբացվի ....: Չի բացվում:
Ես քիչ-քիչ մահանում եմ հենց այդ պահերին ու չեմ կարծում, թե մեջս Մայր Թերեզան է բնակվում: Կարո՞ղ է սրանք սարերն էլ գրավեն:
Լևոն Բարսեղյան

Комментариев нет:
Отправить комментарий