Մի քանի տարի առաջ, որ «Ժամանակ» թերթի մշակութային էջն էի պատրաստում, լրագրողներից մեկին ուղարկեցի Երեւանի տարբեր վիդեոպրակատներ հարցումների, թե տարբեր խավերի, տարիքների ու սեռերի մարդիկ ի՛նչ ժանրերի ֆիլմեր են ընտրում: Պարզվեց, որ սարսափ-ֆիլմերի երկրպագուները, որքան էլ զարմանալի թվա, մոտ 30 տարեկան կանայք են:
հեղինակ՝ Վարպետ Նոնա |
Ես երեւի էս վիճակագրության բացառությունն եմ, քանի որ սարսափ-ֆիլմերի մոլի երկրպագու եմ` սկսած տասը տարեկանից մինչեւ հիմա, երբ երեսուն տարեկան ու մի բոլ ամսական եմ: Իհարկե, որ տասը տարեկանում Սովետում ապրեի, այլ ոչ թե Թեհրանում, ու որ Սովետն էլ չքանդվեր, ու երեսունս չբոլորեի հետսովետական երկրում, հիմա չէի էլ իմանա, որ բացառություն եմ: Սովետում ո՞նց էի քըխ-կապիտալիստական սարսափ-ֆիլմ ճարելու, որ հլը դեռ դրա մոլի երկրպագուն դառնայի մանկութ ցայսօր: Չնայած Սովետի բոլոր ֆիլմերն էլ մեր` հայրենադարձներիս համար սարսափ էին, քանի որ ռուսերեն էին հնչում անգամ հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվելիս:
Էլի լավ ա, էլի լավ ա` ես էդ ֆիլմերի շնորհիվ մի քիչ ռուսերեն սովորեցի, ու չնայած հիմիկվա բնագիր ու թարգմանական հայերեն ֆիլմերի պատճառով էլ մայրենիս եմ մոռանում, բայց, փառք աստծու, գոնե ադրենալինի դոզաս ստանում եմ:
Ուրեմն, մի քանի օր առաջ ալիքների վրայով վազելուց ընկա մի գիտաֆանտաստիկ սարսափի վրա: Երիտասարդ գիտնական ամուսիններով լաբորատորիայում մի տարօրինակ գազանիկ ձագ են պահում: Պոչավոր մի էակիկ, որ սասունցի Դավթի նման, ոչ թե օրերով, այլ ժամերով է մեծանում, նաեւ ադապտացվելու ու իր ֆիզիոլոգիան փոփոխելու հատկություն ունի: Դեռ անչափահաս` վարագույրների արանքից գյոզ է դնում երիտասարդ զույգի սիրա-սեռախաղերին: Ու մի օր էլ, երբ գիտնականուհին բացակայում է, արդեն չափահաս գազանիկը նրա ամուսնու հետ սկսում է պարել: Վալսի հնչյունների ներքո պտտվում է մարդ ու կենդանի զույգը: Էգ գազանիկը համարյա կանացի գլուխ ունի` քաչալ, չափազանց ճերմակամաշկ, չափազանց նշաձեւ աչքերով, չափազանց երկար վզով: Բայց կարճ շրջազգեստի տակից երեւում են հսկա պոչը, ծնկներից ներքեւ այծային սրունքներն ու կճղակները, իսկ հոլանի թեւերն էլ արմուններից ներքեւ կենդանական են: Պարում, պարում են ու... պարն ավարտվում է սեքսով:
Կինը վերադառնում ու տեսնում է, թե ինչ օձ է կրծքին տաքացրել, որ իր ամուսնուն վրաքաշ է արել: Բայց չի հասցնում մարդու գլխին սկանդալ սարքել դավաճանության համար ու մրցակցուհու չեղած մազերը պռճոկել, քանի որ, նախ` գազանիկի ուսերին թեւեր են աճում, թռչում-փախչում է տանիքի վրա, հետո էլ պարզվում է` սեռափոխվելու հատկություն ունի, դառնում է արու, տանիքից ներքեւ է թռչում ու գիտնականուհուն էլ շինում:
Մարդու եւ կենդանու սեռական ակտի էս պատկերները տեսնելով` հիշեցի բազմաչարչար հայ գյուղացուն: Քանի դեռ չարքաշ վարուցանքին երգում է` «եզո ջան, ախպեր ջան», նրան ոնց են հարգում ու մեծարում, բայց եթե հանկարծ ու` ընտանի որեւէ կենդանու հետ սեռական կապ է ունենում, ինչ թուքումուրի է արժանանում: Ինչ է, եզի հետ կարող է ախպերություն անել, էշի հետ սեր անել չի՞ կարող:
Վուդի Ալենի ֆիլմերից մեկում հայ հերոսը գնում է ամերիկացի բժշկի մոտ ու խոստովանում, որ սիրահարվել է իր ոչխարին: Բայց եթե պատմությունը սրանով ավարտվեր, Վուդի Ալենը Վուդի Ալեն չէր լինի, այլ «էրեւանցի», որ քաղաքային ու քաղաքակիրթ բարձունքից հեգնում է հայ գյուղացուն: Ֆիլմի ամերիկացի բժիշկը երբ տեսնում է ոչխարին, ինքն էլ է սիրահարվում նրան, խելքամաղ լինում: Ավելին, ոչխարն էլ էնպես սիրուն ու գրավիչ է ներկայացված, որ դիտողներն ընկալեն` իրենք էլ կարող էին սիրահարվել նման անուշիկ արարածի:
Դիցաբանական պատումները ցույց են տալիս, որ մարդը միշտ չի էսպես «մարդասեր» եղել, օրինակ, Զեւսը մեկ կարապ է դառնում, մեկ` ցուլ, ու կենակցում իր տարբեր սիրածների հետ: Բայց քրիստոնեությունը արգելք դրեց նման սեռական ֆանտազիաների ու պրակտիկաների վրա, ավելին` կաթոլիկ եկեղեցին նույնիսկ սեռական գործողության պարտադիր միակ դիրք էր սահմանում: Էդպես օրենքից դուրս հռչակվեց նաեւ տղամարդ-տղամարդ եւ կին-կին սերը, ինչը տարածված էր հին Հունաստանում:
Որոշ տեսաբաններ քննադատում են հետերասեռական հասարակական հաստատությունը, որ տարբեր ծիսակարգերով, կազմակերպված ու սահմանված կարգերով ու սովորույթներով բնական, նորմալ եւ ունիվերսալ է դարձնում տղամարդու եւ կնոջ դերաբաշխումը` որպես կանխատրված իրողություն, ռոմանտիկացնում ու սրբացնում դրանք: Քննադատում են հետերասեռականությունը որպես եվրակենտրոն ինստիտուցիա, որ ներկայացնում է ունիվերսալ հաստատուն կառույց, ինչը միշտ, անկախ ժամանակային ու մշակութային տարբերություններից, նույնն է, կենսաբանորեն տրված բնական, նորմալ, ճիշտ ու պատշաճ: Եվ այս ճիշտ, առողջ ու գեղեցիկ զուգավորման ու սեռականության մոդելից տարբերը դուրս է մղվում բնականոնության սահմաններից ու սոցիալական պայմանավորվածություններից, դիտվում իբրեւ մարգինալ: Այսպես վերահսկվում, ստանդարտացվում ու կարգավորվում է սեռականությունը:
Չնայած նույն վերահսկման ու ստանդարտեցման կոնտեքստում կարելի է դիտել նաեւ մարդու եւ կենդանու սեռական շփումների մարգինալացումը, բայց էդ տեսաբանները դրա հետ գլուխ չեն դնում, առանց էդ էլ շատ թշնամի ունեն (քյառթերն ամենուրեք մեծամասնություն են), մեկ էլ կենդանիների պաշտպանության կազմակերպություններին իրենց դեմ չհանեն:
Հայ գյուղացու կյանքի մութ էջերի մասին ֆոլկլորից բացի` մարդ-կենդանի սեռական կապերի մասին իմանում ենք նաեւ Գուրգեն Խանջյանի «Բեբի» պատմվածքից, ուր բացահայտ ակնարկ կա միայնակ կնոջ ու իր շան նման հարաբերությունների մասին: Բայց դե ֆոլկլորն ավելի հեշտ է տարածում բազում պատմություններ ոչ միայն «շնիկով տիկինների», այլ նաեւ կատուներով տիկինների մասին, որ վալերիանկա են քսում իրենց սեռական օրգաններին, որպեսզի կատուն լիզի-լպստի:
հեղինակ՝ Վարպետ Նոնա |
Էնպես որ, ազատ սիրո մասին դեկլարացիան թերի կլինի, եթե մարդու եւ կենդանու սեռական հարաբերության հարցին չանդրադառնա: Միայն թե` ինչպե՞ս պարզել կենդանու ազատ կամքը: Բայց դե մարդու ազատ կամքը պարզելն էլ հեշտ բան չի: Եվ չնայած Աստվածաշունչն ասում է` «Թող քո այոն այո լինի, ոչը` ոչ», բայց սեքսի եւ քաղաքականության մեջ հաճախ հակառակն է լինում: Օրինակ, «Եվրոտուր» ֆիլմում մի տեսարան կա, երբ պուրիտանական Ամերիկայից Եվրոպա ընկած հերոսներն ուզում են իսկական ազատ սեքս վայելել: Նրանցից մեկը գնում է հասարակաց տուն, եւ «մենյուն» ընտրելուց նրան բացատրում են, որ եթե ուզենա դադարեցնեն գործողությունը, չի կարող ասել` չէ, չեմ ուզում, հերիք է, քանի որ էդ բառերը կարող են ճիշտ հակառակ իմաստն ունենալ սեռական ակտի պահին: Իսկ եթե զուգընկերներից մեկը ասուն չի, այլ անասուն, խնդիրն ավելի է բարդանում, պետք է գտնել Ջիմ Քերիի հայտնի հերոսին, որ կարողանա թարգմանել կենդանիների լեզուն:
Վիոլետ Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий