Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

30.12.2012

Ինձ ամենասիրելի Տեր-Պետրոսյանն ինձ հետ հրապարակում ծածկոցի տակ մրսող Տեր-Պետրոսյանն է, եւ վերջ

Ես իսկապես խղճում եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ժամանակին Տեր-Պետրոսյանի կողքին լինելով ու նաեւ նրա՛ շնորհիվ մարդ դառնալով՝ էսօր պատերի տակ կամ հրապարակավ շշնջում-ճչում են, թե սխալ էր առաջին Նախագահի վերադարձը մեծ քաղաքականութուն:
Սիրելինե՛րս, ամոթ ունեցեք՝ սեփական շահը հանրային շահի տիրույթում մի՛ քննարկեք: Ես հասկանում եմ՝ էս տարիներին դուք շատ էիք փոխվել, շատ էիք տվել- առել սերժառոբի ռեժիմի հետ, կամ տաքուկ մի տեղ էիք գտել, որը հիմա չեք ուզում կորցնել միայն այն պատճառով, որ ստիպված եք որոշում ընդունել՝ նորից Տեր-Պետրոսյանի կողքի՞ն լինել, թե՞ ոչ:  Ու ստիպված եք գոնե ձեր մտերիմների շրջանում վախվորած կարծիք հայտնել...

Հասկանում եմ, որ էդ մարդը ձեզ խանգարում է, որ աշխարհում ամենաշատը կկամենայիք ամեն բան առաջվանը լիներ՝ «Աշոտ Երկաթը փակվեր Անհուշ բերդում», դուք էլ ժամանակ առ ժամանակ կեսբերան կարծիք հայտնեիք, թե համաձայն չեք, որ առաջին Նախագահն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը, կամ՝ տարին մեկ զանգահարեիք նրան ու ինքներդ էլ զարմանայիք, թե ինչ քաջն եք, կամ՝ այցելեիք նրան՝ մի գիրք կամ հուշանվեր խփած թեվներիդ տակ ու ընդհանրապես ձեզ Դանկո զգայիք...Չխոսեմ արդեն նրանից մակագրությամբ գրքեր ստանալու հաճույքի մասին...
Կարճ ասած՝ հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանը, այն Նախագահը, ով գիշերները մրսելով՝ հրապարակում երիտասարդների հետ իրենց քննություններն էլ էր հետները «պարապում», ամբողջովին խառնեց ձեր հաշվարկները, որ նա ձեզ իբր «թանգարանի նմուշ էր պետք, ուր մուտք ունեին միայն կաստայականները», հասկանում եմ: Բայց, էլի եմ ասում, գոնե լռեք, գոնե ոչ մի բան ասեք: Էդպես դուք գոնե Պիղատոս կլինեք, բայց ո՛չ Հուդա անգամ ո՛չ Տեր-Պետրոսյանի, այլ հենց էս երկրի ու նրա ապագայի նկատմամբ:
Հ.Գ. Ինձ ամենասիրելի Տեր-Պետրոսյանն ինձ հետ հրապարակում ծածկոցի տակ մրսող Տեր-Պետրոսյանն է, եւ վերջ:

***
Խոստովանում եմ՝ ենթադրում էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական առաջիկա ընտրություններում չի՛ առաջադրելու իր թեկնածությունը: Եվ որքան էլ կոնկրետ ինձ համար սա ցավալի փաստ լիներ զուտ այն իմաստով, որ հիմա արդեն հաստատապես եմ բոյկոտելու սերժի միջոցառումը, որ ընդունված է ընտրություններ կոչել, միեւնույն է՝ ես շնորհակալ եւ անսահման երախտապարտ եմ ՀՀ Հիմնադիր Նախագահին հենց միայն այն բանի համար, որ հիմնովին ցնցեց սերժառոբի լծի տակ կքած այս հասարակությանը,ստիպեց ոտքի կանգնել եւ հնարավորություն տվեց սեփական ուժի ներքո տեսնել ռեժիմի սարսափած դեմքը: Շնորհակալ եմ նրան ինձ հետ Ազատության հրապարակում մրսելու համար, շնորհակալ եմ իմ երազած Հայաստանը սահմանելու եւ հետայսու՝ Նրան հասնելու ճանապարհը առհավետ ի՛մը դարձնելու համար: Եթե ես մինչեւ հիմա նեղվում էի լեւոնական որակումից՝ դրա մեջ առաջին հերթին սերժանտիկների կողմից կարեւոր հարցերին պատասխանելուց խուսափում ու դիմացինին յանիմ թե վիրավորելու մղում տեսնելով, այսուհետ, այո՛, ես ինձ հռչակում եմ Լեւոնական: Այսուհետ՝ խեղդվողների փրկության գործն,ուրեմն, խեղդվողներինս է: Կամ մենք կհաղթենք կամ՝ առնետները: Չեմ ուզում, որ ասածս մի տեսակ վախճանաբանական աստառով ընկալվի, բայց նաեւ՝ վատ չէր լինի, եթե հատկապես այս լույսի ներքո տեսնվեր: Իբր՝ աշուր-բաբելներից ինչո՞վ ենք է լավը, որ նրանք չկան, մենք կա՞նք: Էնպես որ՝ հստակ է. այսուհետ մենք կամ իսկապես կհեռանանք պատության թատերաբեմիցկամխելքներս գլուխներսկժողովենք ու կավարտենք այն գործը, որ ՏերՊետրոսյանն սկսեց...
Մի անգամ էլ շնորհակալություն,Նախագահ: Եթե առաջ ես Ձեզ հարգում էի, Հրապարակում ես նաեւ սիրեցի Ձեզ...:

Գոհար Սիմոնյան

Комментариев нет: