«Բերման ենթարկելիս» ոստիկանության Կոնտրենի բաժնի մոտ ահա այսպես են ոստիկանները վարվում Տիգրան Առաքելյանի հետ ...
Սահակ Մուրադյանը եւ Արեգ Գեւորգյանը ոստիկանության բաժնի մուտքի մոտ
...
Սարգիս Գեւորգյանին եւս բաժին են տեղափոխում ձեռքը ոլորած...
Դավիթ Քիրամիջյանը` երեք կարմիրբերետավորների ուղեկցությամ ...
Ոստիկանության բաժնում Տիգրան Առաքելյանի վիճակը կտրուկ վատթարանում է, նա ընկնում է: Քիչ անց ժամանում են Շտապ օգնության աշխատակիցներ եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերում Տիգրանին:
Բաժնի մոտ հավաքվածները պահանջում են, որ թույլատվի փաստաբանների մուտքը ոստիկանության բաժին:
Բաժնի մոտ հավաքված քաղաքացիների թիվը հասնում է հարյուրների ... Հայտնվում են շուրջ հարյուր ՊՊԾ ոստիկաններ, որոնք հեռացնում են քաղաքացիներին, եւս մի քանի տասնյակ ոստիկանական զորքերի ծառայողներ, կարմիրբերետավորներ եւ ոստիկանության հատուկ գումարտակի դիմակավոր ծառայողներ ոստիկանության ենքի ետնամասում հավաքված սպասում են հրամանի:

Շտապ օգնության բժիշկները ոչ միայն Տիգրան Առաքելյանի, այլ նաեւ մյուս տղաների մոտ ախտորոշում են ուղեղի ցնցում...
Комментариев нет:
Отправить комментарий