Արձագանքելով ՀԱԿ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեկնաբանությանը, թե՝ «Սերժ Սարգսյանը իմանար գազի գնի գոյացման իրական մեխանիզմները, երբեք գազի գնի շուրջ չէր բանակցի», ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, թե «ի տարբերություն հռչակավոր փիլիսոփա Սոկրատի, որը գտնում էր, որ ոչինչ չգիտի, պարոն Բագրատյանը գտնում է, որ ամեն ինչ գիտի»: Սակայն, ըստ Շարմազանովի, այս անգամ պարզ դարձավ, թե ամեն ինչ չէ, որ պարոն Բագրատյանը գիտի:
Ամփոփելով Շարմազանովի ոչ պարկեշտ պահվածքի մասին դիտարկումները՝ պետք է արձանագրել, որ Շարմազանովը հերթական անգամ իրեն հիմար վիճակի մեջ դրեց: Կոնկրետ նա չգիտի, թե ինչու են մեր իշխանությունները` նախագահն ու վարչապետը, բանակցում գազի գնի շուրջ միտքը մեկնաբանելուց առաջ, մեր հերոս՝ Շարմազանովը մտածելու ունակությունից զրկվել է: Նա միշտ «անջատվում» է մտքեր արտասանելիս և ասում է այն ինչ իր տիրոջն է հարմար: Նրա մտքերը լիարժեք համապատասխանում են այս նկարի բովանդակությանը: Խորհուրդ ենք տալիս՝ խոսելուց, ԺԽՏԵԼՈՒՑ առաջ մտածել և մի քանի անգամ կարդալ այն ինչ պետք է ժխտել ... Կարդացեք Բագրատյանի վերլուծությունը.
«Կոնկրետ նա չգիտի, թե ինչու են մեր իշխանությունները` նախագահն ու վարչապետը, բանակցում գազի գնի շուրջ: Իշխանությունները բանակցում են գազի գնի շուրջ, քանի որ, ի տարբերություն շատ ու շատ իշխանավորների, այսօրվա իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, անտարբեր չէ մեր քաղաքացիների սոցիալական խնդիրների հանդեպ: Մեզ համար գերխնդիր է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակի բարելավումը»,- մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը` կարծելով, որ այսքանից հետո հարգարժան պատգամավորը կհասկանա, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները շահագրգռված, որպեսզի գազի գինը դեպի թանկացում չգնա: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ տնտեսագետ չէ, ուստի զերծ մնաց գազի գնի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ անելուց:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, Մոսկվայում հայտարարելով, թե Ռուսաստանը և Հայաստանը փոխհամաձայնության են եկել գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ, նշել էր, որ այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ հաշի առնելով տարածաշրջանում համադրելի գները և պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը ասել էր, որ եթե Սերժ Սարգսյանը իմանար գազի գնի գոյացման իրական մեխանիզմները (կամ գուցե գիտի, բայց համեստաբար չի ասել), երբեք գազի գնի շուրջ չէր բանակցի: «Բանն այն է, որ Հայաստանի համար գազի գին գոյություն չունի: Հայաստանն Ուկրաինա չէ: Ուկրաինային Ռուսաստանը վաճառում է գազը, իսկ Հայաստանին՝ ոչ»,- նշել էր Բագրատյանը:
Комментариев нет:
Отправить комментарий