Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

28.07.2012

Վայ-վանոյապաշտներին


Վայ-վանոյապաշտներին.


Բոլոր այն վայ-վանոյապաշտներին, որոնք ատում են այն ամենը, ինչով ապրում ու ինչ դավանում է Վանոն.
Արեք ձեր կեղտոտ կամ մաքուր գործերը ձեր ծմակներում, հիացեք միմյանցով ու զմայլվեք այն փաստով, որ խոսել գիտեք ու մի քիչ էլ երբեմն գրել, բայց բավական է սևեռվեք ու ջանաք ուրիշներին ևս սևեռեցնել անհատների նկատմամբ ձեր մոլի ատելության վրա, հատկապես տիկին Լիզայի նման մաքուր ու անսուտ տեսակի անձանց նկատմամբ։ Եթե նա ձեզ դուր չի գալիս, դա ամենաբնական բանն է աշխարհում, այլ կերպ չէր էլ կարող լինել, և ուրեմն դրանից շատ մի' հուզվեք։
Եվ մեկ էլ, խնդրեմ նկատի առեք, որ երբ մի կարծիքի համաձայն չեք, շատ ծիծաղելի է այդ անհամաձայնության համար իբրև փաստարկ միայն այն հանգամանքը բերելը, թե դիմացինը կին է և ուրեմն ձեր քիմքին հաճելի չափով կանացիություն չի դրսևորում։ Ձեր ճաշակը նախ ոչ մեկի վեջը չի, և մարդկային միտքն ու խոսքն էլ սեռական խտրականության առարկա չեն։ Սա ընդամենը բարեկամական խորհուրդ է, որ կուզեք՝ կանտեսեք, բայց դրանից ձեզ շահ չկա։ Եթե, իհարկե, շահը միայն զազրախոսելը և շուրջբոլորը սեփական ապականության գարշահոտը տարածելը չէ։



Հասմիկ Հարությունյան

Комментариев нет: