Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

25.07.2012

Վարդանիկը պատրաստվում է քշել Բուռնաշին


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի`  հայտարարություններին, սակայն, ինչպես ինքն է նշել նամակի սկզբում` «ոչ թե Աղաբաբյանին, այլ Վասակյանին»:

«Ցավում եմ, որ հայոց ազգի  մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի  հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն  իրավունք չուներ  Ազգային  ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը  գրելու, սեփականաշնորհելու ազգի  հարստությունը` «Հրազդան» մարզադաշտը:

Նա  պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի  անձնավորություն է, որը բացի աշխարհիկ  հաճույքներից ոչ մի այլ  նորմալ  բանի հակում չունի, նա այդ  հաճույքների համար անգամ  հայրենիքը կարող է ծախել:

Աշխարհիկ  հաճույքները  նրան հասցրել են  այն աստիճանի, որ  ինքն իրեն ժամանակից շուտ  թոշակի է ուղարկել, այլապես թերթից  թերթ թռնելով, զառանցանքներ չէր  արտահայտի:

Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ  իրեն ատում: Եթե  հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:

Մորուք պահելով,  պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա,  ես ամեն ինչ կանեմ,  որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն` առանց մորուքի:

Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ  հոգեբանությամբ էլ մնացիր,  դռներս չոքած էիր, ընտանիքիդ  անդամների  հետ «Օազիսում» շնորհակալություն էիր  հայտնում, որ  ես քեզ   օգնեցի   պատգամավոր  դառնալ: Մոռացել ես ոնց էիր ընկել  ոտքերս ու խնդրում էիր, թե  պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ  չբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Լսիր դու, այ  չար,  ես նախկինում էլ , հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ,   կմնամ  այն մարդը, ինչ եղել եմ:  Բայց քեզ նմանները, որոնք անգամ  հրապարակային  ծեծվելուց չեն  ամաչել,  ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ  խայտառակել ու  խայտառակում են  կուսակցությունը, Ազգային ժողովը  և  հայ  մարդու կերպարը:

Դու  ի՞նչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ  քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց: Տղա ես դարձել,  բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես, հա՞:

Դու իսկական  Վասակյան ես, դու ինչ  Աղաբաբյան:

Դեռ այսքանը:
Գյումրու քաղաքապետ`  Վարդան Ղուկասյան

 Հ.Գ.
Կյանքում  ոչ մի բանի համար  չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն` Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու  անգամ պատգամավոր եմ  դարձրել: Չկարողացա դիմանալ  դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի:  Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին  ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր  տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ: 

Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու  իրավունք ունեմ»:

Комментариев нет: