Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.05.2012

Եվրոպայի լիբերալ դեմոկրատները` հայաստանյան ընտրությունների մասին



Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների (ELDR) կուսակցության նախագահ Սըր Գրահամ Ուոթսոնը մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների մասին ասաց հետևյալը. «Մեր կուսակցության անդամ «Հայոց համազգային շարժումը» վերադառնում է խորհրդարան՝ նորից իրացնելու իրենց դերը որպես քաղաքացիական ազատությունների պահապան: Նրանք կլինեն այն վերահսկող ուժը, որը Հայաստանը զերծ կպահի բռնապետական ընթացքից»:
Սակայն ընտրությունների ընթացքում արձանագրվել են նշանակալի խնդիրներ. գործածված անհետացող թանաքը ցնդել է քվեարկելուց ընդամենը 25 րոպե հետո, որ որոշ ընտրողներին հնարավորություն է տվել քվեարկել մի քանի անգամ: Բացի այդ, այն փաստը, ըստ որի 2,8 միլիոն առկա բնակչության պարագայում գրանցված են եղել մոտ 2,5 միլիոն ընտրողներ, ամուր ապացույցն է այն բանի, որ արդյունքները ուռճացված են: Այս պատճառով Եվրոպական լիբերալ դեմոկրատները շարունակելու են պայքարը հանուն Հայաստանում իրավամբ արդար և ազատ ընտրությունների անցկացման»:
ELDR կուսակցության փոխնախագահ Լուսեվիզ վան դեր Լաանը, ով ընտրությունների փորձառու դիտորդ է, կուսակցության խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած քաղաքական բանավեճի ժամանակ նշեց. «Կարդալով ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը՝ ես ցնցվեցի ընտրակեղծիքների մասին վկայող հսկայական նյութերից, որոնք թեև ձևակերպված են դիվանագիտական լեզվով, սակայն այնուամենայնիվ պետք է ճնշում հանդիսանան իշխանությունների վրա՝ հաջորդ տարի սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ բարելավելու իրավիճակը»:
Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության անդամ 54 կուսակցությունների պատվիրակները երկօրյա այցով գտնվում են Երևանում՝ մասնակցելու կուսակցության խորհրդի նիստին:

Комментариев нет: