Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

11.05.2012

ԷԺԱՆ ՍԵՆՍԱՑԻԱ - Հռիփսիմե Ջեբեջյան

ՀԱԿ համակարգողը՝ «ավազակապետությունը լեգիտիմացնելու» մասին:

2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Ժառանգությունը» խորհրդարան մտավ ճիշտ այնքան մանդատով, որքան ներկայումս ունի ՀԱԿ-ը՝ 7 մանդատ: Այն ժամանակ Կոնգրեսը «Ժառանգությանը» քննադատում էր ու ստիպում հրաժարվել իր մանդատներից՝ ասելով, որ խորհրդարան գնալով՝ լեգիտիմացնում են ռեժիմն ու ավազակապետությունը: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հիշեցնելով իրենց նախկին դիրքորոշումն այդ հարցում, փորձեց ճշտել,
թե ինչո՞ւ հիմա իրենք, հայտնվելով նույն իրավիճակում, ամեն դեպքում վերցնում են իրենց մանդատները:
Միասնական շտաբում, ինչպես տեղեկացրել ենք, պարոն Զուրաբյանը բացատրում էր, որ վերցնում են մանդատը՝ գողացած մանդատները հետ բերելու համար, որ ուզում են ժողովրդից գողացածը հետ վերադարձնեն, ոչ թե իրենց վերցրածն էլ հանձնեն գողերին:

Հ.Գ.  Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ ...  անհարմար է ...  պարզ երևում է, որ ստացել եք հրահանգ ...  քարկոծելու  ՀԱԿ -ին և Լևոն Տեր- Պետրոսյանին ... 2007 թվականին 
ՀԱԿ և Լևոն Տեր- Պետրոսյան  գոյություն չուներ ... ինչո՞ւ եք այդքան նսեմանում ...

Комментариев нет: