Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.05.2012

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Զուր ջանքեր են»

Ի՞նչ է ընկած Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու հնարավորության մասին համառորեն շրջանառվող լուրերի ետևում՝ մեր հարցին  ՀԱԿ առաջնորդ. Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.

«Նախ և առաջ հարկ է ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը կայացել է «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների միահամուռ համաձայնությամբ:
Որևէ այլ որոշում, կապված ընտրությունների արդյունքներից կամ Կոնգրեսի պատգամավորական խմբակցության թվաքանակից բխող գործողությունների վերաբերյալ, չի ընդունվել: Առավել ևս, երբևէ չի դրվել որևէ պարագայում պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը:
Ուստի Ստեփան Դեմիրճյանի և Լյուդմիլա Սարգսյանի
իբրև-թե հնարավոր հրաժարականի մասին տարածվող խոսակցությունները բացարձակապես հիմք չունեն և, դատելով մանավանդ իշխանամետ լրատվամիջոցների պահվածքից, դրանք ակնհայտորեն շահարկվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, ինչը նշանակում է, որ իշխանություններն այնքան անհանգստացած են անգամ Կոնգրեսի փոքրաթիվ խմբակցության գոյությունից, որ փորձում են թեկուզ խառնակչությամբ պառակտում մտցնել նրա ներսում: Զուր ջանքեր են, ոչինչ չի ստացվի»:
Այն հիշեցմանը, թե կարծես-թե Արամ Սարգսյանի պարագայում այդ խառնակչությունն արդյունք տվեց, Տեր-Պետրոսյանն առարկել է հետևյալ կերպ. նրա պարագան բոլորովին այլ է, քանի որ նա իր պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշման մասին հրապարակորեն հայտարարել էր դեռևս ընտրություններից առաջ:

Комментариев нет: