Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

15.05.2012

Ներեկեղեցական շփոթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երեկ իր վրդովմունքն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի օրերս Իրան կատարած այցի ժամանակ Հայ եկեղեցու թեմական կառույցների պատասխանատուների եւ այցը լուսաբանող լրատվամիջոցների կողմից Արամ 1-ինը ներկայացվել է որպես Ամենայն Հայոց կաթողիկոս: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձ է արվում արհեստականորեն շփոթ առաջացնել եւ այս կերպ լարվածություն առաջացնել ներեկեղեցական եւ հանրային կյանքում: Թեմական կառույցների պատասխանատուները եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան նման անընդունելի քայլերից եւ հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»,- հայտարարել է Մայր Աթոռի մամլո դիվանը:
Նշենք, որ Իրանի «Իսլամական միջազգային հաղորդակցության եւ մշակութային կենտրոնի կազմակերպության» հրավերով օրերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ 1-ին Վեհափառը գտնվում էր Իրանում: Թեհրանի հայոց թեմական խորհրդի կողմից հայերեն եւ պարսկերեն պատրաստված բարի գալստյան պաստառներում Արամ 1-ինը Վեհափառը ներկայացվել է որպես Ամենայն Հայոց կաթողիկոս: Ամեն դեպքում, սա առաջին նման դեպքը չէ. 1995 թվականից ի վեր` Արամ 1-ինը վեց անգամ այցելել է Իրան եւ ամեն անգամ այդ նույն կոչումով է ներկայացվել իրանցի հանրությանն ու մամուլին:

Комментариев нет: