Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

17.05.2012

Գոնե 4 օր սպասեիք, որ մանդատս ուժը կորցներ.

ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամների փոփոխությանը: Վերջինս եւս հանդիսանում էր խորհրդի անդամ և հետևյալ գրառումը ուղղված է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

«Աշոտյան,
Բարոյականության կամ պարկեշտության մասին չարժե խոսել. ցավոք խորհրդարանական հինգ տարվա փորձառությունս բերեց համոզման, որ մեր քաղաքական իրականության մեջ բարոյականություն փնտրելը զուր ջանք է, չարդարացված ռոմանտիզմ։
Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել (կարծեմ վերջերս Եվրոպայի ժողովրդավարներին անդամագրվեցիք) և մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ և ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով։ Եթե ևս չորս տարի չէիք կարող սպասել, որ խորհրդի անամի լիազորություններս լրանային, գոնե չորս օր սպասեիք, որ մանդատս ուժը կորցներ։ Ըստ էության ես դիմում չեմ գրել, անգործության հիմավորումը առավել քան զավեշտալի է, և ոչ էլ առայժմ մահացել եմ (սրանք են լիազորոթյան դադարեցման հիմքերը)։ Եվ ի~նչ. այդքան անհանգիստ էիք, որ իմ ձայնը կամ ներկայությունը պիտի սասաներ ռեկտորի սպասվող արդար ընտրություններն ու հավատարիմների, հնազանդների խումբ ե՞ք ձևավորել։
Աշոտյան, գոնե դու հաստատ պիտի իմանայիր, որ մանդատներն ու պաշտոնները ոչինչ են ինձ համար և առհասարակ, կյանքում պարկեշտության ու բարոյականության չափանիշերով եմ ապրում և ուղեկցվում։ Եվ իսկապես, առանց համեստության եմ ասում՝ հավատարիմ եմ ու հնազանդ, բայց ընտրում եմ օրենքն ու արդարությունը, ոչ թե համակրանքներն ու օրվա քաղաքական եղանակները։
Բարեկամաբար՝ Լիլիթ»:

Комментариев нет: