Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

18.04.2012

Պահանջում է հանել Ալեքսանյանի թեկնածությունը

«Երեկ թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչների վրա հարձակված հրոսակախումբը նույն տարածքում մեծամասնական կարգով առաջադրված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ են»,-այսօր հայտարարեց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով ինքնաառաջադրված, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը։
Պատգամավորության թեկնածուն այսօր մամլո ասուլիսի դիմեց ԿԸՀ-ին՝ պահանջելով արձանագրել երեկ Սվաճյան փողոցում տեղի ունեցած միջադեպը։
«Ես պահանջում եմ հանել Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից: Նաև հայտարարում եմ, որ այս ամենի պատասխանատուն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է»,-նշեց Առուստամյանը:
Այսօր Գայանե Առուստամյանը հրավիրել էր նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկու միջազգային դիտորդների, որոնք հրաժարվեցին որևէ մեկնաբանությունից, ասելով, որ իրենք միայն արձանագրում են և եկել են լսելու:
«Ես պահանջում եմ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանն արձագանքել այս միջադեպին, ինչպես նաև արձագանք եմ ակնկալում նաև ԵԺԿ անդամ «ՕԵԿ» և «Ժառանգություն» քաղաքական ուժերից, նրանք պետք է գնահատեն այս իրավիճակը»,-ասաց Գայանե Առուստամյանը:
Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ:

Комментариев нет: