«Սարդարապատ», հարգելիագույն Ժիրայր Սեֆիլյան, ախր ինչու՞ եք հիմարի տեղ դնում մարդկանց.
Այ «Սարդարապատ», հարգելիագույն Ժիրայր Սեֆիլյան, ախր ինչու՞ եք հիմարի տեղ դնում մարդկանց, լռեք էլի', ինչի՞ եք նորից աղբակույտը փորփրում, հերիք չեղա՞վ բոլորդ ձեր սեփական մեղքերի, սայթաքումների համար ԶԼՄ-ներին մեղադրեք: Ամեն ինչ կարծեմ զուլալ-մաքուր հայերենով գրվել է. նախ` Խզմալյանը հարցազրույց է տվել ՀԺ-ում, որ ինքն էլ, իր կինն էլ տեղյակ չեն եղել, որ իր կինը Հանրապետականի ցուցակում է, հետո էլ, իբր, որ տեղեկացել են` զվարճացել են (թե ինչի են զվարճացել, էդ մեկը մինչ օրս չեմ հասկացել), հետո պարզվեց` անհնար է` որեւէ մեկի, առանց իր համաձայնության եւ, ի դեպ,
առանց իր ակտիվ մասնակցության, ներգրավել որեւէ ցուցակում, եւ որ դրա համար հարկավոր է, որ սույն անձը տեղեկանքներ ներկայացնի եւ նման հազար ու զըռթուզիբիլ: Հետո Խզմալյանի տիկնոջ ռեկտորը հարցազրույց տվեց նույն ՀԺ-ին եւ ասաց, որ Խզմալյանի տիկինն է մոտեցել իրեն ու խնդրել, որ մտնի ՀՀԿ ցուցակ, ինքն էլ չի առարկել... Չերկարացնեմ: Ասեք` տեսնեմ, ԶԼՄ-ների մեղքն այստեղ որն է. որ չե՞ն խնայել մեծն ընդդիմադիր եւ բարիկադների վրա զոհվող, սեփական ստերի մեջ խճճված Խզմալյանին: Էլի խնայեինք, հարգելիագույն Ժիրայր Սեֆիլյան, եթե դերասանություններ անելու փոխարեն ասեր` ներող եղեք, իմ կինն ու ես իրար սիրում ենք, բայց տարբեր հայացքներով ենք նայում էս աշխարհին:
Լիզա Ճաղարյան

Комментариев нет:
Отправить комментарий