Գլոբալիզացիա եւ կոնկրետիզացիա
Հիմա եմ հասկանում, թե ինչու էր Սերժ Սարգսյանն ասում, որ «Օրինաց երկիրը» բարոյական քաղաքական ուժ է: Նա գիտեր իր նոր հաճախորդների որակը եւ մտովի համեմատում էր ԱԽՔ-ին եւ նորերին: Եւ սա այն դեպքն է, երբ համաձայն եմ ոչընտիրի հետ՝ ախք-ն, իրոք, ավելի բարոյական է թվում կամ գոնե ավելի տաղանդավոր էր խաղում: Հիմա նա էլ երեւի ժպտում է` բա տեսա՞ք, տղերք, ինձ էիք ասում, ես ի՜նչ եմ որ: Հին, բարի՜ Արթուրիկ, այսպես ենք հիշելու հարգարժան ախք-ին այս ընտրություններից հետո, եթե, իհարկե, էս նորերը մինչեւ ընտրություններ դիմանան եւ վերջնականապես չտրաքեն: Անուններ չեմ տալիս, որովհետեւ ոռնոցի հավեսը չունեմ, եւ այս թեմային էլ կաշխատեմ այլեւս չանդրադառնալ, որովհետեւ, ճիշտն ասած, ինձ թվում է` արդեն թեմա էլ չկա: Ինչեւէ, անցնենք առաջ եւ տեսնենք` ի՞նչ է կատարվում հայոց տեղեկատվական դաշտում նախընտրական այս փուլում:
Ով ինչ կարծիք ուզում է հայտնի, իմ տեսակետից մի բան այս պահին ավելի քան ակնհայտ է: Իշխող ուժի ողջ քարոզչական ուժը նետված է ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի դեմ: Իսկ դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ իշխող ուժն իրական վտանգ է տեսնում այդ կառույցի մեջ: Գուցե նույնիսկ չափազանցված վտանգ, որովհետեւ դեռ պարզ չէ` որքա՞ն արդյունավետ կկազմակերպվի շտաբի աշխատանքը, որքա՞ն ներուժ եւ կամք կգտնեն իրենց մեջ համագործակցող կուսակցությունները` մինչեւ վերջ վճռական լինելու համար: Բայց փաստը մնում է փաստ, նույնիսկ այս նախնական փուլում շտաբի գաղափարը կառավարության թիվ մեկ խնդիրն է: Հետեւաբար, բոլոր ընդդիմադիր ուժերի համար սա նույնպես պետք է լինի թիվ մեկ խնդիրը: Այնպիսի տպավորություն է, որ իշխանամետ քարոզչությունը մարտի դաշտ է մղում ձեռքի տակ ունեցած բոլոր իր «գումարտակները»: Ցայսօր գոյություն ունեցող լրատվամիջոցները քիչ թվացին, եւ բացվում են նորանոր կայքեր, արդեն առանց խմբագրի, անանուն-անհեղինակ, բայց լավ սարքած ու ամեն օր թարմացվող, որոնց միակ նպատակն է վարկաբեկել շտաբի աշխատանքներին մասնակցող ուժերը (հին լրատվամիջոցները խնդիր ունեն գոնե նվազագույն «օբյեկծիվություն» խաղացնելու եւ չեն կարող այդքան ափաշքյարա գործել): Թե ինչ են անում որոշ քաղաքական ուժեր, ինչպես են իրենց մեջտեղից ճղում, չասեմ՝ բոլորիդ աչքի առաջ է ամեն բան տեղի ունենում: Լավ, բայց ի՞նչ է այս մարդկանց փաստարկումը: Գուցե իրո՞ք ճիշտ են: Հիմնականում քննադատվում է Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի, նաեւ ՀՅԴ-ի համագործակցության փաստը: Ինչպե՞ս կարող են այդ երեք տարբեր ուժերը համագործակցել, մանավանդ որ` միշտ կասկած կա, թե Բարգավաճի ու դաշնակների թիկունքում Ռոբերտ Քոչարյան կարող է լինել, եւ բացի այդ` երկու կուսակցությունն էլ իրենց վատագույն կերպով են ցուցաբերել 2008-ի մարտի 1-ին (չնայած քննադատողներից շատերը նույն Դաշնակցության հետ լավ էլ համագործակցել են վերջին տարիներին): Շատ լավ, տեսնենք, թե որքանով է դիմանում քննադատությանը այս՝ առաջին հայացքից ճշմարտանման փաստարկումը: Առհասարակ անկեղծ ու իրական ասելիք ունեցող խոսքը քարոզչական հնարքներից եւ իրական նպատակները քողարկելուն ուղղված լոլոներից տարբերելու լավ միջոցներ կան: Վերլուծելով այս կամ այն հրապարակային խոսքը, պետք է նայել` տալի՞ս է կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, թե՞ տեսակետի կամ վերլուծության անվան տակ «հայոց պատմություն է» պատմում: Հիմա, Կոնգրես-Բարգավաճ-Դաշնակցություն նախընտրական համագործակցության մասին խորաթափանց եւ ոչ այնքան վերլուծականների մեծ մասի թերությունն այն է, որ հարցն անընդհատ «գլոբալացվում» է, վերացականացվում է, դարձվում է հայոց պատմություն, լիքը խոսքեր են ասվում, գնում են անցյալ, հետո թռչում երեւակայական ապագա, հարցական ու բացականչական նշաններ դրվում, բայց կոնկրետ այսօրվա խնդիրն անտեսվում է: Իսկ իրական խնդիրը հետեւյալն է. մեր երկրի առաջ այսօր կա մեկ քաղաքական, պետական, հասարակական, իրավական, եթե կուզեք՝ ազգային գերխնդիր՝ Սահմանադրությամբ նախատեսված ազատ ընտրությունների անցկացումը: Չեմ ասում, թե այդ խնդրի լուծմամբ երկրում դրախտ կհաստատվի, բայց կարծում եմ` գոնե տեսականորեն բոլորն են համաձայն, որ առանց այդ խնդրի լուծման առաջ չենք շարժվելու: Սա է նպատակը, եւ դա շատ կոնկրետ է՝ 2012-ի ընտրություններն էլ 3 շաբաթ հետո են: Ոչ թե 1996-ի, 2003-ի, 2007-ի, 2008-ի, ոչ էլ 2013-ի, 2017-ի, այլ հենց 2012-ի մայիսի ընտրությունների մասին է խոսքը: Ուրեմն, խոսքը կոնկրետ այդ ընտրությունների ընթացքում կեղծիքները վերահսկելու շատ կոնկրետ նպատակի մասին է: Եւ, այո՛, Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու շահերի տեսակետից բացարձակ միեւնույնն է, թե ինչպիսի՛ քաղաքական դասավորվածության արդյունքում կամ ո՛ւմ ներգրավվածությամբ այս խնդիրը կարող է լուծվել, եթե խոսքը ներքին, այլ ոչ թե արտաքին ուժերի մասին է: Ցանկացած ձեւաչափ ողջունելի է: Իսկ այդ ձեւաչափի շուրջ «գլոբալ» լոլոներ հյուսելը՝ ճիշտ կամ սխալ փաստարկմամբ, այսօրվա կոնկրետ պայմաններում առարկայորեն միայն մեկ խնդիր է լուծում՝ օգնել այսօրվա իշխող ուժին՝ ընտրությունները կեղծելու իրենց ծրագրերում: Հարցեր մնացի՞ն: Դեռ կզրուցենք այս թեմայի շուրջ:

Ուստա Հրանտ - 20.04. 2012

Комментариев нет:
Отправить комментарий