Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

12.04.2012

Ոչ մի ձայն՝ հանցավոր ռեժիմին.

Պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանը կդադարի հարգել իր ընկեր Սամվել Ալեքսանյանին, եթե վերջինս համաձայնվի քաղաքական բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ։
«Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իրա առաջնորդը՝ Նիկոլի, նստի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց նա։
Ինքը՝ պարոն Հայրապետյանը պատրաստ է քաղաքական բանավեճի մտնել ՀԱԿ համամասնական ցուցակի առաջինից մինչեւ 10 համարների հետ . «Խնդրեմ, իրանք 10 հոգով ես մենակ»։
Թիվ 1 ընտրատարածքում իր մրցակից Գայանե Առուստամյանի հետ Ռուբեն Հայրապետյանը բանավիճել չի ուզում, կին է. «Ոճից հասկանում եմ, որ նմանվում ա Նիկոլին, էդ ղժղժան բան, իրոք վախենալու ա, կին ա՝ հանկարծ վեր կացավ, ճանկռեց»։
Ռուբեն Հայրապետյանը բանավեճ է ուզում առանց մականունների, առանց մեռած հոգիների մասին հիշատակության։ Տեղյակ է սակայն, որ ՀԱԿ-ի առաջատար դեմքերը չեն համաձայնվի, «որովհետեւ գիտեն՝ չեն կարա իմ հետ քաղաքական բանավեճի մտնել»։
Պարոն Հայրապետյանն այսօր նաեւ պարզաբանեց, թե ինչու ետ վերցրեց չառաջադրվելու մասին իր տղամարդկային խոստումը եւ առաջադրվեց պատգամավորության թեկնածու։ Պարզվեց, տեղեկություններ ուներ, որ Առաջին ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Լրագրողները նրան տեղյակ պահեցին, որ ՀԱԿ առաջնորդը չի առաջադրվել
«Մարդը վախեցել ա, չի դրել»,- հայտարարեց նա։
Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է իր աղքատ ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի խնդրանքին եւ գումար է փոխանցել վերջինիս հաշվեհամարին ընտրարշավի ծախսերը փակելու համար. «Ես փոխանցել եմ այո, 50 հազար դրամ, ավել չունեմ»։
Այն հարցին, թե արդյո՞ք ինքը թեկնածու առաջադրվելու հարցում դարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի զոհը, պարոն Հայրապետյանը բառացիորեն ասաց. «Ես զոհ երբեք չեմ դառնում, այ իմ հետ առնչվելուց զոհեր լինում են»։
Հ.Գ. Ընդվզում բլոգի կարծիքով , Ռուբեն Հայրապետյանը և Սամվել Ալեքսանյանը ուղղակի քաջություն չունեն  բանավեճի բռնվելու իրենց մրցակիցների հետ: Այս մարդիկ արժանապատվություն չունեն: Կիսագրագետ հանրապետական այս պատգամավորացուները, որոնց միակ «արժանիքը» ժողովրդից թալանված փողն է, իհարկե բանավեճի պատրաստ չեն:

Комментариев нет: