Իլյիչն ու Ազատիչը
Հիմա եմ հասկանում, թե լուսահոգի պապս սովետական տարիներին ինչո՞ւ էր ականջը մտցնում մեր «Գորիզոնտ» հեռուստացույցի դինամիկի մեջ ու անձանձիր լսում ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի գլխավոր քարտուղար Բրեժնեւի երկարաշունչ ելույթները։

Քանի որ գլխավորի ատամնաշարն արհեստական էր, պապս ելույթների բովանդակությանը մի անգամ էլ ծանոթանում էր՝ կարդալով «Սովետական Հայաստան» կամ «Պրավդա» թերթը։
Տարիներ անց, երբ արդեն Բրեժնեւը չկար, երբ սկսված էր Սովետական կայսրության ապամոնտաժումը, մի անգամ պապիցս փորձեցի պարզել Լեոնիդ Իլյիչի ելույթներն այդքան ուշադիր լսելու եւ այդչափ խորն ուսումնասիրելու պատճառը։ Նա լուռ լսեց հարցը, մի քիչ մտածեց ու ասաց. «Պետք ա իմանաս, որ հասկանաս»։
Պատասխանն այդ պահին, ժամանակակից ժարգոնով ասած՝ ցրողական թվաց, եւ այդ ենթադրությունն անհիմն չէր, քանի որ Լենինից մինչեւ Գորբաչով սովետական անխտիր բոլոր ղեկավարներին տեսած այդ մարդն առանձնապես չէր խրախուսում քաղաքական քննարկումները։
Պապս արդեն չկար, երբ մի օր ինչ-որ բան փնտրելիս, հանկարծ ձեռքս ընկավ բրեժնեւյան էպոխայի «Սովետական Հայաստան»-ի մի համար, որի չորս էջից երեքում «շատհարգելիի» ճառն էր։ Սկսեցի կարդալ ու երբ հասա «պետք է էլ ավելի լրիվ չափով ապահովել սննդամթերքի մատակարարումն ազգաբնակչությանը» տողին, հիշեցի պապիս ու նրա պատգամը. «Պետք ա իմանաս, որ հասկանաս»։
Հիմա էլ նույնն է, շատ բան չի փոխվել։ Կարդում ես Սերժ Սարգսյանի ելույթը եւ իմանում, որ «մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում՝ հանրության եւ ազգի հաշվին»։ Իմանում ես եւ իսկույն հասկանում, որ «հանրության եւ ազգի հաշվին» հաստացած (ր-ով կամ առանց ր-ի՝ նույնն է) մարդկանց գերակշռող մեծամասնությունը կամ իր մերձավոր շրջապատից է, կամ ղեկավարած կուսակցությունից, որը, պարզվում է, «…շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը՝ հեռու պահելով մեր ընթացքը դեպի անդունդ տանող ճանապարհներից եւ մոմե թեւերով արեւին հասնելու գայթակղությունից»։
Հիմա էլ նույնն է, շատ բան չի փոխվել։ Կարդում ես Սերժ Սարգսյանի ելույթը եւ իմանում, որ «Մենք (ՀՀԿ-ն) շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության եւ վերահսկելիության արդիական չափանիշներին։ Բանակը օրինակելի է դառնալու նաեւ հասարակության համար։ Բոլոր ներկա միտումները եւս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու»։
Սերժ Սարգսյանի ելույթից այս մեջբերումն արեցի ու հասկացա, որ նրան ու «շատհարգելի» Լեոնիդ Իլյիչին համեմատելը մեղք է, ահավոր մեղք` Բրեժնեւի հանդեպ։ Որովհետեւ եթե երկրագնդի ցամաքի 1/6-րդը զբաղեցնող երկրի ղեկավարը կարող էր ամբողջական պատկերացում չունենալ տնտեսության, սոցիալական ոլորտի, բանակի եւ այլ հարցերի մասին եւ իր խոսքում օգտագործել «էլ ավելի լրիվ չափով» տիպի արտահայտություններ, իսկ Վլադիվոստոկում կամ Նովոսիբիրսկում ապրողը կարող էր չպատկերացնել, որ Ռոստովում ու Սարատովում էլ են խանութները դատարկ, ապա կեղծիքը՝ մեր տեղականը, ոչ մի արդարացում չունի։
Եթե Սերժ Սարգսյանը մի բարձր տեղ գտնի, կանգնի ու, հեռադիտակը գործի դնելով՝ հետեւի իր ղեկավարած երկրի անցուդարձին, կհասկանա, որ նախընտրական, քարոզչական ելույթում չափը հաստատ անցել է։
Եթե նա՝ հանրապետականի 1-ին համարը, կարծում է, որ «ճգնաժամի հետեւանքով կորցրած աշխատատեղերի» վերականգնումը հաջողություն է, իսկ եւս 18 հազար հոգու զբաղեցնելը` համարում ձեռքբերում, ուրեմն` նոստալգիայով պետք է հիշել բրեժնեւյան ժամանակաշրջանի խանութների առատությունը։
Մի տարբերություն, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել՝ փորձելով ցուցանել մեր անկախ երկրի ղեկավարի առավելությունը Լեոնիդ Իլյիչի նկատմամբ։ Բրեժնեւի սուտը բոլորովին անհիմն էր, այսինքն` որ ասում էր. «Պետք է էլ ավելի լրիվ չափով ապահովել սննդամթերքի մատակարարումը ազգաբնակչությանը», տակը ոչ սնունդ կար, ոչ էլ մթերք։ Իսկ Սերժ Ազատիչը երբ ասում է` 18 հազար աշխատատեղ, նկատի ունի իր մերձավոր շրջապատի եւ կուսակիցների օբյեկտներում առանց համապատասխան պայմանագրերի բանող մարդկանց մի մասին որոշ ժամանակով գրանցելն ու ցույց տալը։ Սա, իհարկե, Սերժ Սարգսյանի գյուտը չէ։ Հեղինակային իրավունքի արտոնագիրը Ռոբերտ Քոչարյանը վերցրել էր 40 հազար աշխատատեղի բացման աղմուկի մեջ։

Սարգսյանի մի առավելություն էլ եմ ուզում ընդգծել, այս անգամ Քոչարյանի նկատմամբ։ Հակաօրինականն օրինականացնելու ժամանակավոր այդ գործընթացը Քոչարյանն անվանում էր «աշխատատեղերի բացում», իսկ Սարգսյանը համեստորեն խուսափում է «աշխատատեղ» բառից՝ օգտագործելով «զբաղվածներ» ոչինչ չասող եզրը։
Իր մեծ ելույթի մի պստլիկ մասում Սարգսյանը խոսում է նաեւ կաշառակերության մասին՝ սա համեմատելով քաղցկեղի հետ, որով հիվանդ է մեր հասարակությունը։ Հասկացա՞ք, հիվանդը հասարակությունն է։ Ոչ իշխանությունը, ոչ իշխանություն ներկայացնող քաղաքական ուժերը, ոչ պետական կառույցներն ու հաստատությունները, այլ՝ հասարակությունը։ Եւ մահացու այս հիվանդության դեմ Ազատիչը պատրաստվում է պայքարել օրինական մեթոդներով, որոնց մեջ չի մտնում, իհարկե, ինքնահեռացումը։
Комментариев нет:
Отправить комментарий