Այն բանը, որ պարոն Քոքոբելյանը չի ընտրելու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչ Ս. Սուքիասյանին, այլ նախընտրելու է Հանրապետականի թեկնածուին, բնականաբար, իր անձնական գործն է, բայց, երբ նա դա հայտարարում է, նշանակում է, որ ինչ-որ քաղաքական նպատակ ունի: Ինչ-որ կոչ է կամ ուզում է ուղղություն հաղորդել ընտրողներին: Քոքոբելյանը մեծ կալիբրի քաղաքական գործիչ չէ, ուստի կարծում եմ, որ մամուլի կողմից ուշադրությունը մի քիչ ուռճացված է այս հայտարարության նկատմամբ: Նույն ֆորմատում, ես օրինակ՝ հայտարարում եմ, որ քննարկում էի Ժառանգության համամասնական ցուցակին իմ ձայն տալու հարցը, բայց Ազատ Դեմոկրատների հետ միասնական ցուցակ ձեւավորելուց հետո, միանշանակ, որոշեցի չքվեարկել այդ ցուցակի օգտին, որի 2-րդ համարը սատարելու է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ:
Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Комментариев нет:
Отправить комментарий