Ես Հրանտ Բագրատյանին շատ մանրամասն կպատասխանեմ մայիսի 7-ից հետո։
ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 18–րդ տեղը զբաղեցնող Խոսրով Հարությունյանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նամակները որակեց իբրև քաղաքական հնարք՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։ Այդ մասին նա ասաց՝ պատասխանելով Լուրեր.com–ի այն հարցին, թե վերջինս չի՞ տեսնում հակասություն ՀՀԿ վարքագծի մեջ, որ անընդհատ հիշատակելով «մութ ու ցուրտ» տարիները՝ կուսակցությունը միևնույն ժամանակ հաշվի չի առնում, ինչպես Հ. Բագրատյանն է նշում իր երրորդ նամակում, որ հենց Հարությունյանի վարչապետության շրջանում է եղել այդ «մութ ու ցուրտ»–ը։

«Ես Հրանտ Բագրատյանին շատ մանրամասն կպատասխանեմ մայիսի 7-ից հետո։ Հիմա
ես նրան հնարավորություն չեմ տա՝ դառնալ հերոս, նա դրան արժանի չի», – հավելեց նա։
ես նրան հնարավորություն չեմ տա՝ դառնալ հերոս, նա դրան արժանի չի», – հավելեց նա։
Հարությունյանի խոսքերով՝ ՀՀԿ–ն իրեն ընդգրկել է կուսակցության համամասնական ցուցակում՝ «հաշվի առնելով իր կենսափորձը, որոշումներ կայացնելու իր կարողությունները, պատգամավորական գործունեության իր մեծ փորձը և հանրային կյանքում իր օգտակար հնարավոր դերակատարումը»։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով են իր՝ քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահի հայացքները համադրելի Հանրապետական կուսակցության դավանած ցեղակրոնությանը, Հարությունյանը ասաց. «Քրիստոնեադեմոկրատական քաղաքական դոկտրինը, որը հետպատերազմյան Եվրոպայում բռնել է պատմության քննությունը, շատ մոտ է հանրապետական կուսակցության հանրային կյանքի կազմակերպման առանցքային դրույթներին»։
Ըստ նրա՝ այդ մասին է վկայում Հանրապետական կուսակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ դառնալը, կուսակցություն, որի առանցքում կանգնած են քրիստոնեադեմոկրատական կուսակցությունները։ «Այսինքն՝ ԵԺԿ հանրային կյանքի դոկտրինը հիմնականում քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսություն է, և մենք ունենք շատ ու շատ ընդհանրություններ։ Մասնավորապես, վերջին շրջանում ակնհայտորեն առանցքային է դառնում այն, որ ՀՀԿ–ն՝ ի դեմս իր ղեկավարի, այսօր առաջ է քաշում հանրային կյանքի կազմակերպման առանցքային դրույթներից մեկը՝ «ոչ թե մարդն է պետության համար, այլ՝ պետությունն է մարդու համար», որ այդ պետական օրգանիզմը կոչված է ապահովելու մեկ կարևորագույն խնդիրը՝ ապահովել իր քաղաքացու արժանապատիվ կյանքը, յուրաքանչյուրին՝ առանց ընտրանքների», – նշեց նա՝ հավելելով, որ ՀՔԴՄ–ն և ՀՀԿ–ն երկուսն էլ աջ–պահպանողական կուսակցություններ են։
ԸՆԴՎԶՈՒՄ
ԸՆԴՎԶՈՒՄ
Комментариев нет:
Отправить комментарий