Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.03.2012

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյա՞կ չէր Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հանել իր թեկնածությունը  թիվ 7 ընտրատարածքից, եթե լինի ընդդիմության միասնական որոշումը։ Այդ համատեքստում կուսակցության առաջնորդը ընդդիմադիր ուժերին կոչ արեց նստել մեկ սեղանի շուրջ և համալիր մեթոդաբանություն մշակելու ճանապարհով ընտրել ընդդիմության մեկ թեկնածու։
Հովհաննիսյանը նշեց, որ եթե հանդիպման արդյուքում ընդդիմության ուժերը որոշում կայացնեն, որ ընդդիմությունը ներկայացնի Նիկոլ Փաշինյանը, նա պատրաստ է հրաժարվել այդ ընտրատարածքում պայքարելուց՝ ընդդիմությանը տրվող ձայները չկիսելու համար։
Իսկ հարցին, թե որն է պատճառը, որ կուսակցության առաջնորդը առաջադրվել է այն ընտրատարածքում, որտեղ արդեն իսկ ներկայացված էր ընդդիմության ներկայացուցիչ, և այժմ էլ պատրաստ է հրաժարվել իր երեկվա քայլից, բանախոսը պատասխանեց, թե չգիտեր, որ այդ ընտրատարածքում ՀԱԿ–ի կողմից առաջադրվել է Նիկոլ Փաշինյանը։ 
Վերջինս նաև նշեց, որ մերժում է ճակատագրապաշտությունը, և հենց այդ սկզբունքից ելնելով է ընտրել թիվ 7 ընտրատարածքը, որտեղ շատերը անհավանական են համարում Սամվել Ալեքսանյանին պարտության մատնելը, քանի որ այնտեղ «ռիսկը մեծ է»։  
Այս ընտրատածքում առաջադրվելու ցանկությունը  Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ առաջացել է երեկ առավոտյան, երբ համացանցում կարդացել է «հայտնի գրազ»–ի պատմությունը, և իր մոտ ցանկություն է առաջացել իր հաղթանակով անել այնպես, որ «վերջապես գործարարը զբաղվի գործարարությամբ, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ»։

Комментариев нет: