Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

22.03.2012

Ֆեյսբուքյան պատերազմներ

Facebook սոցիալական ցանցում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, լուրջ քննարկումներ և նույնիսկ «բանավեճեր» են ծավալվում օգտատերերի և հատկապես հասարակական–քաղաքական գործիչների միջև։

Այսօր ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջերս կատարած գրառումներին, որոնք հիմնականում վերաբերվում են ԲՀԿ գործունեությանը, գրել է հետևյալը. «Առնվազն զավեշտ է, որ Հայաստանի գիտության և կրթության նախարարն իր անմիջական պարտականությունները թողած՝ այն է գիտությունն ու կրթությունը, որի վիճակը, ըստ ոլորտի լրջագույն մասնագետների, ուղղակի ողբալի է, իր ողջ ժամանակն անցկացնում է «Ֆեյսբուքներում»՝ դրանով իսկ հաստատելով հասարակական այն վստահ կարծիքը, որ «թինեյջեր» ուղեղ ունեցողին խստորեն հակացուցված էր նման լրջագույն պաշտոն վստահելը: Ամեն ինչ իրա... պես անչափ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:
Կարծում եմ, սույն նախարար-թինեյջերի կուսակցական ավագ ընկերները պիտի որ անհապաղ հետևություններ անեն, քանզի իրենց «թինեյջեր» նախարարը դարձել է համազգային ծիծաղի առարկա: Իհարկե, մենք հասկնում ենք, որ ԵԺԿ-ական ֆռիկներով սեփական կուսակցությանը համառորեն ֆռռացնող Աշոտյանը փորձում է իր անձի շուրջ կարևորության շղարշ ստեղծել՝ «Մաուգլիի» շակալի նման վայրահաչելով՝ ի դեպ, ոչ միայն աշխատանքից հետո, ալ նաև աշխատանքային ժամերին՝ մոռանալով, որ ինքը կոչված է ոչ թե սոցիալական ցանցերում սավառնելու, այլ գիտության և կրթության ողբացյալ վիճակով զբաղվելու համար:
Հ.Գ. Ֆեյսբուքասեր հասարակայնությանը հատուկ ուզում ենք զգուշացնել, որ ամեն լերկ ու փայլող բան չէ, որ գլուխ է»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում այս գրառմանը հետևյալ խոսքով է հակադարձել. «Կարդացի դոդիկներից մեկի մեկնաբանությունները. Կան կուսակցություններ, որոնց հասարակության համար հասկանալի պառճառներով հակացուցված է խոսել կրթության ու գիտության մասին, ինչպես նաև հիշել ուղեղի գոյության մասին, դրա բացակայության պատճառով. Մնացած ֆանտազիաները վերագրում եմ այս վնգստոցի իրական հեղինակի և պատվիրատուների մանկական տռավմաներին»:

Комментариев нет: