Ինչպես բազմիցս նշել ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա ղեկավարած կառավարությունը որդեգրել են մի թեզ, ըստ որի՝ քաղաքացիները պետք է հավատան ոչ թե իրենց տեսածին, այլ նրան, ինչ ասում է վարչապետը կամ նրա նախարարները: ՀՀԿ համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում բազմաթիվ գործարարներ կան, որոնց ոչ մի կերպ հնարավոր չէ քաղաքական գործիչ անվանել: Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ-ն հավատարիմ է մնալու իր հայտարարությանը. «Ցուցակով պառլամենտ մուտք չեն գործելու ձեռներեցները, եւ այդ սկզբունքը պահպանվում է մեր որոշումներով»: Հիմա եթե այդ մարդիկ դառնան պատգամավոր, մեկ է՝ Տիգրան Սարգսյանը կարող է հայտարարել, որ նրանք մուտք չեն գործել խորհրդարան: Նույնիսկ անիմաստ է մտածել, թե ինչպես ապացուցել, որ Սարգսյանը, մեղմ ասած, սխալվում է: Նրան պետք է հավատալ եւ վերջ: Ինչպես հավատում էին, երբ տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին ասում էր, որ ճգնաժամ չկա, երբ կենսամակարդակն անկում էր ապրում, բայց ասում էր, որ կյանքի որակը բարելավվում է, երբ բուհերում կրթության որակն ընկնում է, բայց պնդում է, որ Հայաստանում միջազգային մակարդակի բուհեր են ստեղծվում:
Комментариев нет:
Отправить комментарий