Ավելին, ՄԻԱԿ հիմնադիր քարտուղար, Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանն իր ելույթում հրապարակել է կուսակցության ընդունած հայտարարությունը, համաձայն որի` ՄԻԱԿ-ն արդեն ունի թեկնածուներ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակով, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ, սակայն նրանց մասին կհրապարակվի կուսակցության ղեկավար մարմինների առաջիկա նիստերում: Երեկ այս թեմայով զրուցել ենք ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանի հետ:
- Նաիրա, ի՞նչ է նշանակում այն, որ ՄԻԱԿՆ-ն արդեն թեկնածուներ ունի համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակով: Կարո՞ղ եք մանրամասնել` ովքե՞ր են նրանք:
- Հաղորդագրությունում, որը ձեզ ուղարկվել է, դրա մեջ ամեն ինչ կա, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել: Այն, ինչ ասել է Լեւոն Մարտիրոսյանը, դա ոչ նշանակում է կոնկրետ անուններ, ոչ կոնկրետ թիվ, ոչ էլ կոնկրետ որոշում:

- Բայց շատ կոնկրետ հայտարարվում է, որ համամասնական ցուցակում արդեն թեկնածուներ ունեք: Մինչդեռ ՀՀԿ-ից հայտարարում են, որ իրենք դեռ ցուցակը չեն կազմել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Մեր կողմից կան մարդկանց անուններ, որոնք առաջարկվել է ներառել ՀՀԿ համամասնական ցուցակում: Թե ովքեր կներառվեն, ովքեր չեն ներառվի, չգիտենք:
- Մեր կողմից կան մարդկանց անուններ, որոնք առաջարկվել է ներառել ՀՀԿ համամասնական ցուցակում: Թե ովքեր կներառվեն, ովքեր չեն ներառվի, չգիտենք:
- Դուք կարո՞ղ եք հայտարարությունը նայել...
- Դա միգուցե մամուլի հաղորդագրություն կազմողի սխալ շարադրությունն է: Ես գիտեմ, որ մենք առաջարկել ենք անուններ:
- Դա միգուցե մամուլի հաղորդագրություն կազմողի սխալ շարադրությունն է: Ես գիտեմ, որ մենք առաջարկել ենք անուններ:
- Իսկ ո՞ւմ եք առաջարկել ներառել ցուցակում:
- Մեր քարտուղարության եւ խորհրդի անդամներին:
- Այնտեղ քսան անուն կա: Օրինակ` Լեւոն Մարտիրոսյանին, Սամվել Ֆարմանյանին, Արա Հովսեփյանին, այո՞:
- Ես անուններ չգիտեմ, բայց գիտեմ, որ ներկայացված անունները եղել են քարտուղարության եւ խորհրդի կազմից:
- Ես անուններ չգիտեմ, բայց գիտեմ, որ ներկայացված անունները եղել են քարտուղարության եւ խորհրդի կազմից:
- Ձեր անունը կա՞:
- Չգիտեմ ես:
- Չգիտեմ ես:
- Նաիրա, Լեւոն Մարտիրոսյանն իր հայտարարության մեջ ասել էր նաեւ, որ քաղաքական կոնսուլտացիաների հետեւանքով, որոնք կազմակերպվելու են համագումարից հետո ՀՀԿ-ի հետ, կորոշվի ձեր մասնակցության ձեւաչափը, ինչպես նաեւ մասնակցությունը քարոզարշավի աշխատանքներին: Այսինքն, դեռ հստակ չէ՞, որ ՀՀԿ-ի ցուցակով եք մասնակցելու ընտրություններին:
- Այդ կոնսուլտացիաներից հետո արդեն թե անունները, թե ավելի կոնկրետ մանրամասներ պարզ կլինեն: Հիմա որոշված է, որ մենք սատարում ենք Հանրապետական կուսակցությանը: Թե մենք Հանրապետականի ցուցակով կունենանք 20 հոգի, 30 հոգի, 50 հոգի, թե մենք կունենանք 0 մարդ, այնուամենայնիվ բանաձեւում հստակ հայտարարված է, որ մենք առաջիկա ընտրություններին սատարում ենք Հանրապետական կուսակցությանը:

- Այսինքն, ամեն դեպքում դուք առանձին չեք մասնակցի ընտրություններին:
- Չէ, մենք առանձին չենք մասնակցի:
- Չէ, մենք առանձին չենք մասնակցի:
Ի դեպ, նույն համագումարի ժամանակ ՄԻԱԿ կուսակցության Վանաձորի մասնաճյուղի անդամ Մենուա Բրուտյանը հայտարարել է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում:

Комментариев нет:
Отправить комментарий