Քաղաքացիներից ահազանգ էինք ստացել, որ Երեւանի թիվ 112 մանկապարտեզի ՀՀԿ-ական տնօրենը մանկապարտեզ հաճախող բոլոր երեխաների ծնողներից պահանջել է գրանցվել ՀՀԿ-ի համակիրների ցուցակում:
Լավ հասկանալով, որ տնօրենը դժվար թե լրագրողին պատմի, թե իրականում ինչի համար է դա արել, որոշեցի դիմել լրագրողական մի հնարքի, որն ընդունված է նաեւ միջազգային պրակտիկայում: Զանգահարեցի Երեւանի թիվ 112 մանկապարտեզ եւ, ներկայանալով որպես ՀՀԿ գրասենյակի աշխատակից, զրուցեցի տնօրեն Թագուհի Դիլանյանի հետ:
- Տիկին Դիլանյան, ես զանգում եմ էդ ցուցակների հետ կապված, ՀՀԿ-ից եմ, ուզում ենք ստուգել` ո՞նց է ընթանում գործընթացը, ի՞նչ եք արել էդ առումով:
- Դե՛ ի՞նչ ենք արել, աշխատում ենք: Մանկապարտեզը վերանորոգման ա կանգնել, ասել եմ` ՀՀԿ-ն ա արել, գույքը ձեռք ենք բերել, ասել եմ` Հանրապետականն ա օգնել, ծնողներին, բոլորին... Հիմա ժողով պիտի անեն թաղապետարանում... Բոլորին ասել ենք` ով ինչ բողոք ունի, ասեք միանգամից: Ծնողներին պիտի հավաքեմ ժողով եւ ասեմ, որ դժգոհություններն էլ ասեք, ինչից եք գոհ` ասեք, որ ամեն ինչը իրենք կարողանան ասել, որ քննարկենք, տեսնենք ինչ ա: Էդ ա մեր գործը, բոլորին էլ պրոպագանդա ենք անում, որ անցնեն Հանրապետական կուսակցություն, քանի որ մեր նախագահի կուսակցությունն ա:

- Բայց ո՞նց ենք համոզվելու: Ընտրելո՞ւ են հաստատ:
- Հա, էդ համոզվելը... Ես էլ համոզված չեմ, ես իսկի իմ ընտանիքի անդամի վրա համոզված կարամ չլինեմ, կարող ա ինձ ասի` ընտրելու եմ, հետո գնա չընտրի, ո՞նց իմանամ, որ հաստատ կընտրեն: Պետք ա ես իր կողքը լինեմ, որ հաստատ տեսնեմ` ընտրո՞ւմ է, թե ոչ: Կարող է իմ երեխան ասի` հա, տիկին Թագուհի, ես կընտրեմ Հանրապետական, բայց գնա ընտրի ուրիշ կուսակցություն: Սենց ասում են` հա, մենք հանրապետական ենք:

- Իսկ անձնագրեր հավաքելու հետ կապված...
- Ինձ չեն ասել: Ես ո՞ւմ հետ եմ խոսում:
- Ինձ չեն ասել: Ես ո՞ւմ հետ եմ խոսում:
- ՀՀԿ-ից է, ես գործավարուհի եմ, ինձ հանձնարարել են ստուգել:
- Հա, բայց անձնագրերի հետ կապված բան չեն ասել, ուղղակի հենց վերեւը երեկ ժողով էր, թաղապետարանը ասեց, որ այս շաբաթ գալու են ժողովի, մանկապարտեզում ժողով է լինելու ու պիտի իրենք խոսեն, մի հատ էդ հարցերը ճշտվի:

- Թաղապետարանից ո՞վ պետք է գա:
- Տիկին Թուֆելյանը եւ Վահանը` ֆինանսների վարչության պետը, եւ կարող է պարոն Մկրտչյանն էլ լինի, էլի, դա չի բացառվում: Բայց տիկին Թուֆելյանն ու Վահանը ասեցին, որ մենք գալու ենք, ծնողներին կհավաքեք, բոլորդ կհավաքվեք, եւ էդ հարցը...

- Հիմա դուք ծնողներին արդեն տեղյա՞կ եք պահել:
- Հա, իհարկե: Մենք բոլորին ասում ենք անպայման, որ սաղ Հանրապետականն ա ամբողջը անում ձեր բալիկների համար, էս որ ամեն ինչը անվճար է, էս որ սենց գումար չեք մուծում, դա Հանրապետականի շնորհիվ ա:

- Վաղը ժամը քանիսի՞ն է ձեր ժողովը:
- Վաղը չէ, քսանքանիսին, կոնկրետ օր չասացին, ասացին` մենք կասենք:

- Բա ձեզ ո՞վ ասեց, որ անեք էդ ժողովը:
- Տիկին Թուֆելյանը:
- Տիկին Թուֆելյանը:
- Ո՞վ էր ինքը:
- Ինքը կրթության բաժնի պետն է:
- Ինքը կրթության բաժնի պետն է:
- Նորք-Մարաշի թաղապետարանի՞:
- Հա, Նորք-Մարաշի կրթության վարչության պետ: Իրենք էլ բոլորը հանրապետական են, իմ ամուսինն էլ Հանրապետականից ա: Պողոսյան Արմեն` կարող ա ճանաչեք, չգիտեմ:

- Տիկին Դիլանյան, իսկ ի՞նչ է արվում մանկապարտեզում, ծնողները ինչ-որ բան կտեսնե՞ն:
- Ո՞նց չեն տեսնի, մանկապարտեզը ամբողջովին վերանորոգվել է քաղաքապետարանի կողմից: Եւ ես էլ` իմ ամուսնուս հովանավորության, ամուսնուս ընկերների հովանավորության տակ ամբողջ գույքը վերանորոգել ենք, ոչ թե նորոգել ենք, այլ լրիվ նոր գույք ենք բերել: Ոչ մի հին բան համարյա չեմ թողել:

- Ձեր գումարներո՞վ:
- Այո, իմ գումարներով, իմ ամուսնու ընկերների գումարներով: Իրենք ինձ նվիրատվություն են արել:

- Իրենք է՞լ են ՀՀԿ-ից:
- Այո, այո, իմ ամուսինը եւ իր ընկերները բոլորը հանրապետական են:

- Ձեր ամուսինը ինչ-որ պաշտոն ունի՞, ես չհիշեցի իրեն:
- Այո: Աէրոպորտի տամոժնիի պետն ա` ուղեւորների գծով, Պողոսյան Արմեն:

- Լավ, ես կոնկրետ անձնագրերի հետ կապված էի զանգել: Փաստորեն ձեզ դեռ չի ասվել, որ հավաքեք անձնագրեր:
- Չէ, չի ասվել:
- Չէ, չի ասվել:
- Երեւի որ ժողով լինի...
- Հա, երեւի որ ժողով լինի, կասեն, որովհետեւ հլը դեռ մեզ տենց հրահանգ չեն տվել, որ ես անձնագիր հավաքեմ:

- Իսկ կուսակցությունից դուք գումարներ ստանո՞ւմ եք...
- Չէ, չէ, չէ, ես կուսակցությունից ոչ մի տասը կոպեկ չեմ ստացել, ոչ մի կոպեկ չեմ ստացել:

- Բայց հիմա ներկայացնելու եք, որ ՀՀԿ-ն է՞ արել:
- Բա իհարկե, բա իմ ամուսնու պատիվն ա, իմ պատիվն ա: Եթե ինքն ի ծնե հանրապետական ա, Անդրանիկ Մարգարյանի հետ միասին ա ինքը, բոլորի հետ ա, ուրեմն` ես ո՞նց կարամ ուրիշ կուսակցություն բան անեմ իմ մանկապարտեզում: Եվ կոլեկտիվը ամբողջը իմ կողքին կանգնած ա: 24 մարդ, 24-ն էլ հանրապետական են, դա միանշանակ ա: Շատ հարգում են ինձ, ես էլ իրանց եմ շատ հարգում, ընենց որ` իմ խոսքը... Ծնողներն էլ նույն ձեւի:

- Հո ծնողները չե՞ն բողոքում, որ մեջները լինի «Բարգավաճից» կամ...
- Չէ, չէ, առանց էդ էլ մի քանի հոգու «Բարգավաճի» համար ասել են, որ ձեզ աշխատանք կտանք «Մուլտի գրուպում», բան, ասի` էդ ե՞րբ են տալու քեզ աշխատանք: Էս իմ հարեւանս էր, տաքսի ա քշում: Ասում ա` ինձ խոսք ա տվել «Մուլտի գրուպում» աշխատանք: Ասի` հիմա յա՞ խոսք տվել, թե՞ ընտրությունից հետո: Չէ, ընտրությունից հետո: Ասի` ընտրությունից հետո քեզ ոչ մեկ էլ գործ չի տա, «Բարգավաճը» քեզ խոսք ա տվել, որ «Մուլտի գրուպում» աշխատելու ես: Ասեցի` Նորք-Մարաշում միշտ անցել ա Հանրապետականը, իմացի, դու էլ Նորք-Մարաշում ես ապրում, ընենց որ գնա, խելքդ հավաքի գլուխդ, ջահել տղա ես, աչքից չգցես քեզ:
- Իսկ ընդդիմադիրներ չկա՞ն, որ բողոքեն...
- Չէ, չէ, չունենք: Ում որ ասել եմ, բոլորն էլ ինձ հետ համաձայն են:

- Տիկին Դիլանյան, դուք որ ժողով անեք, նաեւ գրանցելու եք, չէ՞, նրանց, որ ովքեր կուսակցության անդամ չեն, կուսակցություն մտնեն:
- Բոլորը անդամ են, ես անկուսակցական չունեմ:

- Երեխաների ծնողները բոլորը անդա՞մ են:
- Չեմ իմանում, այ դա հիմա կիմանամ, արդեն էս ժողովին կիմացվի: Եթե` չէ, եթե իրենք ուզում են, կդառնան անդամ, էլի: Ժողովը կանենք, ժողովից կերեւա:

Հ.Գ. Ինչպես երեւում է, տնօրենը նախակրթական ուսումնական հաստատությունում` մանկապարտեզում ուղղակիորեն քարոզչություն (իր բառերով ասած` պրոպագանդա) է իրականացնում Հանրապետական կուսակցության օգտին: Սրանից հետեւություն, որ նա կամ տեղյակ չէ «Հանրակրթության մասին» օրենքին կամ իր շեֆերի հրահանգով շրջանցում է օրենքը: Իսկ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում ասվում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:
Комментариев нет:
Отправить комментарий