Առաջին եռյակն ըստ Թադեւոսյանի
Երեկ Հայ ազգային կոնգրեսում հրավիրվել էր քաղխորհրդի նիստ, որի ընթացքում շարունակվել են համամասնական ցուցակի կազմման շուրջ քննարկումները: Քաղխորհրդի նիստին մասնակցում էր նաեւ Կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը, որի հետ էլ նիստից հետո զրուցել ենք.
- Տիկին Թադեւոսյան, արդեն մի քանի օր է Հայ ազգային կոնգրեսում սկսվել են համամասնական ցուցակի քննարկումները: Կասե՞ք` ինչ մթնոլորտում անցավ այսօրվա (երեկվա-հեղ.) նիստը:
- Այո, ցուցակի քննարկումները շարունակվեցին, եւ այսօր` ինչպես մինչ այժմ ընթացող քննարկումները, անցան շատ թիմային, ընդունելի հարաբերությունների շրջանակում: Նիստի ընթացքում տիրում էր փոխադարձ ըմբռնման, միմյանց կարծիքը հաշվի առնելու տրամադրվածության մթնոլորտ, որտեղ բոլորը լսում են` ով ինչ առաջարկներ է անում, փորձում են հասկանալ, քննարկել առաջարկները:

- Իսկ որոշում դեռ չկա՞:
- Որոշում դեռ վաղաժամ է ընդունել, բայց սկզբունքներն են ձեւավորվում, որովհետեւ մեծաթիվ քաղաքական ուժեր են մասնակցում այս դաշինքին, հետեւաբար հնարավորինս արդար, հնարավորինս ժողովրդավարական նորմերին համապատասխան քննարկումներ են, որտեղ կա թափանցիկություն, հրապարակայնություն, որտեղ կա արդարության սկզբունքի կիրառման անհրաժեշտություն: Այս ամենը պետք է հաշվի առնել, որպեսզի որեւէ քաղաքական ուժ հետագայում չունենա ինչ-որ թեկուզ թույլ դժգոհություն կայացված որոշման հանդեպ:

- Մեզ հետ զրույցներում Կոնգրեսի մաս կազմող տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կարծիքներ են արտահայտել, որ ցուցակում պետք է լինեն նրանք, ովքեր շատ հայտնի են, նրանք ովքեր շատ ներդրում ունեն Կոնգրեսի կայացման գործում եւ այլն: Դուք ի՞նչ առաջարկ ունեք համամասնական ցուցակի կազմման վերաբերյալ:
- Կան կուսակցություններ, որոնք Հայ ազգային կոնգրեսի հենց կազմավորման հիմքում են կանգնած: Բայց կան կուսակցություններ, որոնք հետագայում Հայ ազգային կոնգրես դաշինքին միացան: Սա նշանակում է, որ որոշակի արտոնություններ, որոշակի արդեն նվաճված արտոնություններ որոշ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ունեն, եւ դա մենք ընդունում ենք, դա հասկանալի է, նույնիսկ քննարկման խնդիր էլ չի: Եւ կարծում եմ, որ մնացած քաղաքական ուժերի մասնակցությունը կամ արժանի լինելու-չլինելու, հավասար ներդրում ունենալու խնդիրը արդեն չպետք է քննարկել, որովհետեւ ի վերջո անցել ենք մի ճանապարհ, որը բավականին դժվարին է եղել, անցել ենք բավականին ծանր փորձությունների միջով, հաղթանակած ենք դուրս եկել այդ փորձություններից: Պետք է կարողանանք մեկս մյուսին հարգելով, մեկս մյուսի ներդրումներն ու վարկանիշը ընդունելով հասկանալ յուրաքանչյուրի տեղն այդ ցուցակում:

- Տիկին Թադեւոսյան, ես ձեր խոսքից ճի՞շտ հասկացա. այսինքն` ձեր սկզբունքն այն է, որ ցուցակի առաջին համարները լինեն այն կուսակցությունների ղեկավարները, որոնք Կոնգրեսի ստեղծման առաջին օրվանից դաշինքի կազմո՞ւմ են:
- Կարծում եմ, դա քննարկելը նույնիսկ ճիշտ չէ, այն առումով, որ ինչպես դիտարկում ենք առաջնորդի առաջնայնությունը, այնպես էլ պետք է դիտարկենք այն քաղաքական լիդերների առաջնայնությունը, ովքեր նախկինում եղել են նախագահի թեկնածու, հանրապետության վարչապետ եւ այլն: Եվ դա բնական տեղ է, որը յուրաքանչյուրը ստանում է: Բայց դեռ այդ կապակցությամբ որեւէ որոշում չի կայացվել: Դա իմ անձնական կարծիքն է, որ վաստակը պարտադիր պետք է հաշվի առնել:

- Ձեր ասածով` ցուցակի այսպիսի առաջին եռյակ կարելի է ձեւավորել` Լեւոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան:
- Եթե ինձ ոչ որպես քաղխորհրդի անդամի, այլ որպես անձի հարցնեք, ես, իհարկե, կցանկանամ այդ տեղերում տեսնել հենց նշված քաղաքական առաջնորդներին: Բայց քաղաքական խորհուրդը մարմին է, որը պետք է միասնական որոշում կայացնի, եւ եթե այդպիսի որոշում կայացվի, ես երկու ձեռքով կողմ կլինեմ:

- Իսկ այդ դեպքում չորրորդը ո՞վ կլինի:
- Չգիտեմ: Կլինի նա, ով արժանի է: Ամեն դեպքում կարծում եմ, որ արժանիների թիմ կլինի:

- Իսկ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու` արժանին ով է:
- Ինչպես որ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների ժամանակ են որոշում` ով է արժանի այս կամ այն պաշտոնը զբաղեցնել, այնպես էլ մեր քննարկումների ժամանակ ինքնըստինքյան կձեւավորվի այդպիսի ցուցակ: Այս կարեւոր ժողովրդավարական սկզբունքներից երբեք չպետք է շեղվել ցանկացած մակարդակի քննարկումների ժամանակ: Ցանկացած տիպի քննարկման ժամանակ այդ սկզբունքների պահպանումը տանում է միանգամայն ճիշտ որոշման:

- Տիկին Թադեւոսյան, իսկ դո՞ւք ինչպես եք մասնակցելու ընտրություններին. ուզո՞ւմ եք լինել ցուցակում, թե՞ մեծամասնականով եք առաջադրվելու:
- Մեծամասնականով հաստատ չեմ առաջադրվելու, իսկ ցուցակում` որպես քաղաքական ուժի գլխավորող, ենթադրում եմ, որ պետք է լինեմ:

- Ըստ ձեզ` ի՞նչ հանգուցալուծում է սպասվում ցուցակի կազմման գործընթացին:
- Շատ ուրախալի, շատ դրական, գոհացնող հանգուցալուծում:

- Կարծում եք` բոլորին կգոհացնի՞:
- Ես հավատում եմ, որ կգոհացնի:
- Ես հավատում եմ, որ կգոհացնի:
Комментариев нет:
Отправить комментарий