Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.02.2012

Կալանավորվել է

Կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարման պատասխանատու Հայկ Գևորգանը

Այսօր տնից դուրս գալուն պես, քաղաքացիական հագուստով անձինք ոլորելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձեռքերը նրան տարել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանության հաղորդմամբ, Հայկ Գևորգյանը հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ՝ ինչ-որ քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ նրան այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից տեղափոխվում է Նուբարաշեն Քրեակատարողական հիմնարկ։

Հայկ Գևորգյանն այսօր աշխատանքի չի ներկայացել. տնից դուրս գալուն պես, ըստ լուրերի, քաղաքացիական շորերով անձինք ոլորել են նրա ձեռքերն ու տարել անհայտ ուղղությամբ։

Комментариев нет: