«Պուտին» ակումբի բացումը Արմքոմեդիի տղերքի կողմից, թերեւս, տարվա սկզբի լավագույն հասարակական գործողությունն էր: Իրոք, երբ մի երկու շաբաթ առաջ լուր տարածվեց, թե Երեւանում բացվելու է «Պուտին» ակումբը (խոսքն առաջին, այսպես ասած, իսկական «Պուտին»-ի մասին է, որի նախաձեռնողը ինչ-որ «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» էր՝ տնաշեններն էնպես էլ ճոռոմ անուններ են ընտրում, որ մարդ քրտնում է` մինչեւ հիշում ու գրում է), մի տեսակ ծանրություն իջավ, չասեմ` հայոց սեգ լեռներին, բայց գոնե ավելի թեթեւաբարո հայոց դաշտերի վրա: Կատակը մի կողմ, ի՞նչ մտածես, երբ մարդիկ ամենայն լրջությամբ ուզում են բացել մի ակումբ, որի նպատակներից էր, եթե ճիշտ եմ հիշում, Պուտինի մտքերի ժողովրդականացումը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ, ընդհանրապես՝ նրա գաղափարների եւ ծրագրերի եւ նման այլ պայծառ բաների մասին ծանուցումը (ընդ որում, չեմ էլ հարցնում, թե Պուտինի ծրագրերը ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ, ինչո՞ւ ոչ, ասենք, Տոդոր Ժիվկովի ծրագրերը):
Երեւի չարժե բացատրել, որ քիչ թե շատ համարժեք մարդու մոտ սա 3 «զ»-երի՝ զարմանքի, զարհուրանքի եւ զավեշտի արանքում տեղավորվող ազդեցություն է գործում: Այդ օրերին մտերիմներս հարցնում էին՝ ինչո՞ւ չես գրում «Պուտին» ակումբի մասին: Բայց ի՞նչ գրեի: Ջղայն բան գրեի՞. բայց ախր լրիվ սահմանից դուրս էր նախաձեռնությունը: Մտածում էի` ձեռ առնելով գրեմ, բայց դրա ճիշտ ձեւն էլ չէի գտնում նույն պատճառով՝ չափից ավելի սահմանից դուրս էր ամեն ինչ, ոնց որ այլմոլորակայինների մասին գրես: Ու մինչ ես մտորում էի, Արմքոմեդին գտավ իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ ձեւը՝ ձեռ առնելը, բայց ոչ թե սոսկ խոսքի մակարդակով, այլ ամբողջ մի գործողությամբ, նմանակմամբ, աբսուրդի թատրոնով՝ ներգրավելով մամուլը, այսինքն՝ իրենք էլ մի քիչ սահմանից դուրս գալով: Տղերքի արածը զուտ հումոր չէր, նախ՝ որովհետեւ որքան էլ նրանք ուզեին, չէին կարող ավելի ծիծաղելի երեւալ, քան առաջին «Պուտին»-ի (չգրեմ իսկական, որովհետեւ իսկականն ինձ համար տղերքի արածն է) նախաձեռնողներն իրենց պաթետիկ անհեթեթությամբ: Երկրորդ՝ նրանց արածը սովորական հումորից ավելի էր, որովհետեւ ցույց տվեց աբսուրդը չեզոքացնելու որոշ դեպքերում միակ ճիշտ ճանապարհը՝ է՛լ ավելի մեծ աբսուրդով: Վերջապես շատ կարեւոր էր, որ տղաների գործողությունը նոր՝ լայն հորիզոններ բացեց: Ինչպեսեւ սպասելի էր առաջին «Պուտին»-ի նախաձեռնողների արձագանքը նոր հումորի եւ «մե ծիծաղ, մե ուրախության» լավագույն առիթ է: Մարդիկ, փաստորեն չեն հասկացել, որ իրանց վրա «ծանր ղժժացել» են եւ վրայից էլ մի թեթեւակի «տժժացել», իրանք, վիձիտե լի, շատ լուրջ են, ինչ-որ շքանշանների կավալեր են, եւ ամենայն լրջությամբ էլփոստի բոլոր հնարավոր հասցեներով ուղարկել են զգուշացում առ այն, որ «նախանձը եւ անազնիվ մրցակցությունը անհայտ մարդկանց եւ կազմակերպությունների կույտի համար շարժառիթ է դարձել ԱՊՀ Երիտասարդական կենտրոնի ձեռքից առնել ակումբի ստեղծման գաղափարը». «զգուշացե՛ք ինքնակոչերից»՝ կոչ է անում նամակի հեղինակը, որը, չգիտես ինչ ձեւով, հասել է նաեւ մեղապարտիս: Այս տողերը կարդալուց հետո աթոռից քիչ էր մնում ընկնեի: Այս մարդիկ իրոք հավատացել են, որ իրենց ինչ-որ մեկը նախանձել է, եւ իրենց գաղափարը կարող է իրապես լուրջ մարդկանց (ոչ թե` կավալերների) համար ոչ թե հումորի, այլ լուրջ վերաբերմունքի առարկա լինել: Չնայած նման նախաձեռնության հեղինակներից, իրոք որ, ավել բան սպասելի էր չէր: Կարծում եմ, այսքանով գործողությունը հասավ իր նպատակակետին եւ մի բան էլ ավել: «Պուտին» ակումբը մեռավ՝ չծնված, եւ այսուհետ այս փորձը պետք է հնարավորության դեպքում միշտ էլ կիրառել բոլոր «այլմոլորակային» նախաձեռնությունների նկատմամբ: Ուզո՞ւմ եք «Պուտին» ակումբ` խնդրե՛մ, կուզե՞ք «Սարկոզի» քյաբաբնոց` հարց չկա՛, տո՛ թեկուզ հենց Լենինյան «ուգոլոկ» էլ բացենք կամ պաշտոնյաների «էթիկայի եւ էսթետիկայի» հանձնաժողով եւ Սերժիկ-Սաշիկ-Միշիկ փափուկ խաղալիքների խանութ:

Հրանտ Տեր-Աբրահամյան , Ուստա Հրանտ 02. 02. 2012
Комментариев нет:
Отправить комментарий