Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

25.02.2012

Մեկ տոկոսանոց ՕԵԿ - ը երազախաբ է եղել

Առա՛ջ, ՕԵԿ







ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը երեկ լրագրողներին ասաց, որ իրենք մեծամասնական ընտրակարգով առաջադրելու են 15-20 թեկնածուի: Բա կոալիցիոն պայմանավորվածությո՞ւնը` արձագանքեցին լրագրողները: «Ես ասում եմ ՕԵԿ մոտեցումը եւ դիրքորոշումները` մենք առաջադրելու ենք 15-20 ընտրատարածքում, մեծամասնականով: Ունենք թեկնածուներ»,- պատասխանեց նա: Ի դեպ, Շահգելդյանը նաեւ ասաց, որ իրենց անցկացրած հարցումներով` առաջիկա ընտրություններում 10 տոկոս ձայն ունեն. «Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք ընդլայնել մեր ներկայությունը խորհրդարանում»: Հարցին, թե ի՞նչ եք արել նախորդ 4 տարում` այդ վստահությունը ունենալու համար, Շահգելդյանը օրինակ բերեց «երկրում սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների հետ կապված հայեցակարգերի մշակումը», ավանդների գործում ունեցած ներդրումը եւ այլն: Լրագրողներից մեկը հարցրեց` կարծում եք, 2008-ի նախագահական ընտրություններն անցել են ընտրակեղծիքներո՞վ: «Մենք մեր դիրքորոշումը ասել ենք, ես ներողություն եմ խնդրում, այսօր 2012 թվականն է, եւ այսօր` 4 տարի հետո դուք ինձ հարց եք տալիս: Մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք եւ գնում ենք առաջ»,- պատասխանեց կամ ավելի շուտ` կոնկրետ պատասխանից խուսափեց նա:

Комментариев нет: