Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.01.2012

«Եվ այսքանից հետո դեռ հրաժարականի համար քաղաքական ճգնաժամ են փնտրում...»


«Հայաստանն այդպես էլ չդարձավ բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Հակառակ վարչապետի պնդումներին, կապիտալը երկրից փախչում է: Կապիտալի փախուստի հիմնական պատճառը երկրում բիզնես միջավայրի վատթարացումն է: Ընդ որում, երկրից հսկայածավալ կապիտալ են դուրս բերում հենց Հայաստանի ներկայիս իրավիճակի պատասխանատուները: Իսկ դա փաստում է, որ ներդրումային միջավայրի մասին մեր գնահատականն, իրոք, օբյեկտիվ է: Հարկային բեռի ողջ ծանրությունը ինչպես կար, այնպես էլ մնացել է փոքր ու միջին բիզնեսի վրա»,- ասում է տիկին Թադեւոսյանը: Տնտեսագետը որպես իր խոսքերի ապացույց բերում է հետեւյալը.
«Պետական բյուջեի եկամուտների շուրջ 65 %-ը շարունակում են մնալ անուղղակի հարկերը, այդ թվում ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը եւ հաստատագրված վճարները: Պետական բյուջեում շահութահարկը կազմում է սոսկ 15,4 %, իսկ եկամտահարկը` 11.4 %: Ընդ որում, 2008-2011 թթ.-ին, ըստ պաշտոնական տվյալների, գնաճը կազմել է շուրջ 23 տոկոս, այսինքն, եթե հարկային մուտքերն ավելացել են, ապա հիմնականում գնաճի հաշվին»:«Եվ այսքանից հետո դեռ հրաժարականի համար քաղաքական ճգնաժամ են փնտրում...», զրույցում վերլուծելով անցնող տնտեսական տարին, այսպես արձագանքեց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը: Ըստ նրա՝ ներկ
այիս կառավարությունը ոչ միայն 2011թ, այլեւ իր գոյության չորս տարիների ընթացքում որեւէ քայլ չի արել «Կառավարության 2008-2012 թթ. ծրագիր»-ի մեջ ամրագրված ու որպես գերակայություն հռչակված ուղղություններն ի կատար ածելու գործում, փոխարենն արձանագրելով ձախողումներ:
Զոյա Թադեւոսյանն ասում է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում էր ապահովել համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ: «Փոխարենը դրա դիմաց այսօր մենք ունենք 10 տոկոսանոց անկում»,- կարծում է տնտեսագետը: Ըստ նրա՝ նախատեսվում էր նաեւ ապահովել ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ: «Մինչդեռ դրա դիմաց մենք այսօր ունենք 4 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք: Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»,- նշեց նա:
Թադեւոսյանի խոսքով, թղթի վրա է մնացել նաեւ մակրոտնտեսական կայունության եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մասին խոստումը: «Անցած տարիներին չիրագործվեց որեւէ լուրջ տնտեսական ծրագիր, ինչը կնպաստեր տնտեսության մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: Դրա փոխարեն «Հայկական պանիր» կամ «Ոչխարների արտահանում» ծրագրերի իրականացման եւ դրանց գների /որն էլ իր հերթին տարավ տավարի, խոզի եւ մսամթերքների գների/ շեշտակի աճի «շնորհիվ» մեկ անգամ եւս հարված հասցվեց բնակչության կենսամակարդակին: Աղքատության 34.1% մակարդակը կառավարության անգործության ամենախոսուն գնահատականն է: Փաստորեն տապալվել է սոցիալական ինտեգրման եւ համերաշխության մասին ծրագրային դրույթը»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է մարզերի համաչափ զարգացման խոստմանը, ըստ Զոյա Թադեւոսյանի, որպես կարեւորագույն արդյունք կառավարությունը կանխատեսում էր բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: «Այս ամենի դիմաց այսօր Հայաստանը փոքրացել է այնքան, որ տեղավորվում է Երեւանում: Հանրապետության բոլոր մարզերում աշխատատեղերի, սոցիալական, մշակութային, կենցաղային քիչ թե շատ բավարար պայմանների բացակայությունը տարել է բնակչության զանգվածային արտագաղթին: Արտագաղթողների գերակշռող մասը երիտասարդներն են` մարդկային կապիտալի կրողները: Հեռավոր շրջանները, սահմանամերձ գյուղերը դատարկվել են: Ահա թե ինչպես են այս իշխանությունները հոգում ազգային անվտանգության մասին: Տարածքների համաչափ զարգացման մասին խոստումները սին են»,- նշեց նա:


«Եվ այսքանից հետո դեռ հրաժարականի համար քաղաքական ճգնաժամ են փնտրում...»,- Lragir.am-ի հետ զրույցում վերլուծելով անցնող տնտեսական տարին, այսպես արձագանքեց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը: Ըստ նրա՝ ներկայիս կառավարությունը ոչ միայն 2011թ, այլեւ իր գոյության չորս տարիների ընթացքում որեւէ քայլ չի արել «Կառավարության 2008-2012 թթ. ծրագիր»-ի մեջ ամրագրված ու որպես գերակայություն հռչակված ուղղություններն ի կատար ածելու գործում, փոխարենն արձանագրելով ձախողումներ:
«Հայաստանն այդպես էլ չդարձավ բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Հակառակ վարչապետի պնդումներին, կապիտալը երկրից փախչում է: Կապիտալի փախուստի հիմնական պատճառը երկրում բիզնես միջավայրի վատթարացումն է: Ընդ որում, երկրից հսկայածավալ կապիտալ են դուրս բերում հենց Հայաստանի ներկայիս իրավիճակի պատասխանատուները: Իսկ դա փաստում է, որ ներդրումային միջավայրի մասին մեր գնահատականն, իրոք, օբյեկտիվ է: Հարկային բեռի ողջ ծանրությունը ինչպես կար, այնպես էլ մնացել է փոքր ու միջին բիզնեսի վրա»,- ասում է տիկին Թադեւոսյանը: Տնտեսագետը որպես իր խոսքերի ապացույց բերում է հետեւյալը. «Պետական բյուջեի եկամուտների շուրջ 65 %-ը շարունակում են մնալ անուղղակի հարկերը, այդ թվում ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը եւ հաստատագրված վճարները: Պետական բյուջեում շահութահարկը կազմում է սոսկ 15,4 %, իսկ եկամտահարկը` 11.4 %: Ընդ որում, 2008-2011 թթ.-ին, ըստ պաշտոնական տվյալների, գնաճը կազմել է շուրջ 23 տոկոս, այսինքն, եթե հարկային մուտքերն ավելացել են, ապա հիմնականում գնաճի հաշվին»:
Զոյա Թադեւոսյանն ասում է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում էր ապահովել համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ: «Փոխարենը դրա դիմաց այսօր մենք ունենք 10 տոկոսանոց անկում»,- կարծում է տնտեսագետը: Ըստ նրա՝ նախատեսվում էր նաեւ ապահովել ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ: «Մինչդեռ դրա դիմաց մենք այսօր ունենք 4 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք: Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»,- նշեց նա:
Թադեւոսյանի խոսքով, թղթի վրա է մնացել նաեւ մակրոտնտեսական կայունության եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մասին խոստումը: «Անցած տարիներին չիրագործվեց որեւէ լուրջ տնտեսական ծրագիր, ինչը կնպաստեր տնտեսության մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: Դրա փոխարեն «Հայկական պանիր» կամ «Ոչխարների արտահանում» ծրագրերի իրականացման եւ դրանց գների /որն էլ իր հերթին տարավ տավարի, խոզի եւ մսամթերքների գների/ շեշտակի աճի «շնորհիվ» մեկ անգամ եւս հարված հասցվեց բնակչության կենսամակարդակին: Աղքատության 34.1% մակարդակը կառավարության անգործության ամենախոսուն գնահատականն է: Փաստորեն տապալվել է սոցիալական ինտեգրման եւ համերաշխության մասին ծրագրային դրույթը»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է մարզերի համաչափ զարգացման խոստմանը, ըստ Զոյա Թադեւոսյանի, որպես կարեւորագույն արդյունք կառավարությունը կանխատեսում էր բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: «Այս ամենի դիմաց այսօր Հայաստանը փոքրացել է այնքան, որ տեղավորվում է Երեւանում: Հանրապետության բոլոր մարզերում աշխատատեղերի, սոցիալական, մշակութային, կենցաղային քիչ թե շատ բավարար պայմանների բացակայությունը տարել է բնակչության զանգվածային արտագաղթին: Արտագաղթողների գերակշռող մասը երիտասարդներն են` մարդկային կապիտալի կրողները: Հեռավոր շրջանները, սահմանամերձ գյուղերը դատարկվել են: Ահա թե ինչպես են այս իշխանությունները հոգում ազգային անվտանգության մասին: Տարածքների համաչափ զարգացման մասին խոստումները սին են»,- նշեց նա:

Комментариев нет: