Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

13.01.2012

Էջի պատասխանատու - Վալդեմար Ֆռանգուլյան

Վովա Գասպարյան (Ֆիքստուլ Վովա)
- Պարոն Գասպարյան, ձեր պաշտոնը որքանո՞վ է օգնել ձեր դստեր հաջողություններին` որպես արտիստ:
- Իմ դուստրը ուղղակի 9 տարեկան երեխա ա, ուղղակի երգում ա, ոնց որ թե լավ էլ երգում ա:
- Հայաստանում մի քանի տասնյակ հազար 9 տարեկան լավ երգող երեխա կա, բայց նրանցից շատ քչերն են հեռուստատեսությամբ երգում:
- Հասել ա ինչ-որ որակի, որ երգում ա:
- Դուք որեւէ կերպ չե՞ք միջամտել:
- Ի սեր Աստծո, ես ոչ ընդունվելուց եմ տեղյակ եղել, ոչ էլ... մի քանի ամիս հետո եմ իմացել, որ իմ դուստրն ա:  
Այսինքն արձանագրենք` Վովա Գասպարյանը բացարձակապես չի միջամտել, որ 9-ամյա Անգելինա Գասպարյանի երգելը համարյա ամեն օր ցույց տան հեռուստաեթերով: Նա նույնիսկ տեղյակ չի եղել, որ իր 9-ամյա դուստրը ընդունվել է (նա չի մասնավորեցնում թե որտեղ է ընդունվել), եւ այդ մասին իմացել է միայն մի քանի ամիս անց: Շատ ճշմարտանման է: Հավատացինք ու անցանք առաջ: Վովա Գասպարյանը համոզված է, որ ինքը մականուն չունի ու չի ունենալու: Մականվան մասին նրա եւ լրագրողներից մեկի զրույցը նույնպես ներկայացնենք ամբողջությամբ:
- Մականունները մարդու որակի ու տեսակի մասի՞ն են խոսում:
- Այդ թվում` նույնպես:
- Դուք է՛լ մականուն ունեք:
- Ո՞րն ա: «Տե՞ր», հա, որ ասում են` տեր:
- Չէ` ֆիքս:
- Չեմ լսել, ֆիքստուլ իմաստով, հա՞:
- Այո, քանի որ դուք սիրում եք ցուցադրական բաներ անել:
- Ես ուզում եմ, որ ֆիքստուլի, թիթիզի ու լոպազի տարբերությունը հասկանաք: Ֆիքստուլը էն մարդն ա, որ ֆիքսում ա էն` ինչ որ կա: Թիթիզը փուչիկ ա, որ ուզում ա ձեւ անի, որ ինչ-որ բան իրանից ներկայացնում ա... Նենց որ, ես չեմ կարծում, որ ինձ կարող ա մականուն կպնել, ինձ մականուն կպցնող չի կարող լինել, ես մականունավոր մարդ չեմ, ես ունեմ Աստծու կողմից տրված անուն, ես կրում եմ իմ անունը` ծնողներիցս ստացած:
Ֆիքստուլն ու թիթիզը հասկացանք: Լոպազ բառի բացատրական ելույթը, հուսով ենք, կլսենք Վովա Գասպարյանի հաջորդ դասախոսության ժամանակ:
Իսկ երբ Վովա Գասպարյանը մոտեցավ նստելու իր թանկարժեք «Բրաբուսը», պարզվեց, որ նրա բազմաթիվ ախրաննիկներից երեքը նախատեսված են նրա դուռը բացելու եւ նստման պրոցեսը բարեհաջող ավարտելու համար: Ափսոս, արդեն մոռացա, թե ինչ էր նշանակում «ֆիքստուլ», եւ ինչ էր նշանակում «թիթիզ»: «Լոպազն» էլ ընդհանրապես չիմացվեց, թե ինչ է նշանակում:
Հայկ Գևորգյան 13.01. 2012 թ.  ( հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով )

Комментариев нет: