Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.05.2015

Շուշիի ազատագրումն այսպես է հիշում «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Շուշիի ազատագրումը երեք -չորս ուղղություններով հրաշալի կազմակերպված հարձակում էր ու կոչվում էր «Հարսանիք լեռներում»: Այս օպերացիան անակնկալի բերեց հակառակորդին»,- Շուշիի ազատագրումն այսպես է հիշում «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նա «Տեսակետ» ակումբում այսօր պատմեց, որ մինչեւ Շուշիի ազատագրումը, Ադրբեջանը վերաբնակեցրել էր Շուշին ու Խոջալուն ու այդ վայրերը դարձրել ռազմակայաններ, եւ երկու տարում սպառեց այնքան զինամթերք, որքանը սպառելու համար չորս տարի էր անհրաժեշտ. «785 վագոն արկ եւ հրթիռային արկ, 285 տանկ, 145 վագոն հետեւակային զենք, զինամթերք, այդքանը սպառելու համար յուրաքանչյուր ամիս Ադրբեջանից կպահանջվեր չորս տարի, բայց նա 4 տարվա փոխարեն մեր քաղաքների վրա 2 տարում պարպեց այդ զինամթերքը»: 

Շուշիի հաղթանակը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է ղեկավարել

Անդրադառնալով Շուշիի ազատագրման, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հաղթանակի մասին անտեղյակության չարչրկվող թեմային՝ Ազատ Արշակյանը նկատեց, որ հաղթանակը հենց նա է ղեկավարել: «Հակառակը պնդելը զրպարտություն է, հայհոյանք մեր պետականությանը: Հաղթանակները տեր ունեն, պետք է հարգել այդ տերերին և շնորհակալություն հայտնել նրանց»,- ամփոփեց նախկին պաշտոնյան: